Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցի ቤተ ክርስትያን ተዋህዶ ኤርትራ
Изображение логотипа
Churchesndmosque eritrea.jpg
ՏեսակԿրոնադավանություն
Հիմնադրված1993
Այժմյան առաջնորդԴիոսկոր պատրիարք
ԿենտրոնԱսմարա
Առաջնորդի նստավայրԷնդա Մարիամ Մայր Տաճար
Մայր եկեղեցիԱրևելյան ուղղափառ եկեղեցիներ
Ժամերգության լեզուՋեեզ, Տիգրայերեն
ՏոմարՀուլյան օրացույց
Հետևորդներ3 միլիոն
Մասնակից էԵկեղեցիների Համաշախարհային Խորհուրդ
ԿայքՊաշտոնական կայքէջը

Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցի, (տիգրայերեն՝ ቤተ ክርስትያን ተዋህዶ ኤርትራ, Թեվահեդո բեթե քրեստյան էրթրա), Էրիթրեայի քրիստոնեական եկեղեցու պաշտոնական անվանումը, արևելյան հնագույն եկեղեցիներից մեկը։ Հիմնվել է 1993 թվականին Էրիթրեայի անկախությունից հետո՝ բաժանվելով Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցուց։ Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցին՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, Ասորական ուղղափառ եկեղեցու, Ղպտի ուղղափառ եկեղեցու, Մալանկարա ուղղափառ ասորական եկեղեցու և Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցու հետ միասին կազմում է Արևելյան հնագույն եկեղեցիների ընտանիքը։

Էրիթրեական եկեղեցու աթոռանիստ Էնդա Մարիամ Մայր Տաճարը Ասմարայում