Սիրելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրելի
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1899
ՎիքիդարանՍիրելի

«Սիրելի», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1899 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1899 թվականին սեպտեմբերի 27-ին՝ Փ․ Վարդազյանի մի ոտանավորը կարդալուց հետո[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (№ 413) Թումանյանի ֆոնդում պահվում է 1899 թվականի սեպտեմբերի 27-ին Փ․ Վարդազյանին հղած նամակը և դրա մեջ ինքնագրիը[1]։

Նամակում Թումանյանը հետաքրքիր մտքեր է հայտնում թեմայի ու բանաստեղծական արվեստի հարաբերության մասին, իսկ իր դատողությունները վերջացրել է ներքոհիշյալ թևավոր խոսքերով. «Մի խոսքով միևնույն հողը, որից բրուտը կճուճ է շինում, աստված՝ մարդ»։ Նույն տեղում նա իր այս ու դրա նման բանաստեղծությունները համարում է գրչի խաղեր․ «Իհարկե, այս ոտանավորները, մեր մեջ այսպես ասենք, խաղալու համար են գրվում» (էջ 154)[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության հինգերորդ հատորում (էջ 477)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 656–657.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սիրելի