Ո՛հ, մեղմացնել չես կարող դուն...
Ո՛հ, մեղմացնել չես կարող դուն... | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Վիքիդարան | Ո՛հ, մեղմացնել չես կարող դուն... |
«Ո՛հ, մեղմացնել չես կարող դուն...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի հուլիսի 5-ին[1]։
Մեկ թերի սևագիր-ինքնագիր պահպանվել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №11-ում։ Նույն տեղում՝ № 282-ում պահպանվում է նաև մեկ մաքրագիր-ինքնագիր՝ թվագրված «5 հուլիս»։ Տարեթիվը պարզվում է՝ 1890 թվականի օգոստոսի 27-ին և սեպտեմբերի 28-ին բանաստեղծի՝ Ան․ Աբովյանին գրած նամակներից, որոնցում ակնարկվում է այս բանաստեղծությունը․ «Ստեփանի նամակի հետ մի ոտանավոր ուղարկեցի, կարծեմ թախծալի է․ չէ՞․․․ Շատ ուրախացա քո նամակի վերջաբան ոտանավոր պատասխանովդ, վերջին երկու տունը հավանեցի, որոնք իբրև «հույս» պատասխանում են իմ թախիծին»։ Մաքրագիր-ինքնագրի բնագրից առաջ կան Ան․ Աբովյանին ուղղված հետևյալ տողերը․ «Ահա, Անուշավան, իմ այս միջոցներում գրած բանաստեղծություններից մեկն իբրև նմուշ, կատարյալ թախիծ է (գուցե թախիծ)»[1]։
1893 թվականի փետրվարի 4-ին Թումանյանը Մոսկվայում տպագրված իր հրատարակության երկհատորյակը ընծայել է Դարյա Գալոշյանին։
Այդ գիրքը պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում։ Առաջին անգամ «Բ» ինքնագրից տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականների լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակչության I հատորում (էջ 439-440)։
Տպագրվել է նույն ինքնագրից[1]։