Մասնակից:Fperson/Ավազարկղ21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Siri
Изображение логотипа
ՏեսակԾրագրային "Խելացի օգնական"
ՀեղինակApple Inc.
Siri Inc.
Գրված է՝Objective-C
Առկա էանգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն[1], կորեերեն, չիներեն, իտալերեն, իսպաներեն, հոլանդերեն, տաիլանդերեն, պորտուգալերեն, նորվեգերեն, դանիերեն, թուրքերեն, շվեդերեն, արաբերեն, ֆիններեն, մալայերեն, եբրայերեն
Լույս տեսավ՝2011 թվականի օգոստոսի 9-ին
ՊլատֆորմiPhone 4S
iPhone 5
iPhone 5C
iPhone 5S
iPhone 6
iPhone 6s
iPhone 6S Plus
iPhone 7
iPhone 7 Plus
iPhone SE
iPad mini
iPad mini with retina display
iPad mini 3
iPad mini 4
iPad 3
iPad 4
iPad Air
iPad Air 2
iPad Pro
iPad Pro 9,7
Apple TV 4
iPod touch
Apple Watch[2]
Կայքapple.com/iphone/features/siri.html

Siri (ˈsɪəri, հայերեն՝ Սիրի, բեկր. անգլ.՝ Speech Interpretation and Recognition Interface) ամպային, անձնական օգնական և հարցա-պատասխանական համակարգ, ծրագրային օգնական, որն ընդգրկված է Apple ընկերության iOS-ի, wathOS-ի, macOS-ի և tvOS-ի մեջ: Տվյալ հավելվածը օգտագործվում է բնական ձայնի վերամշակում՝ հարցերին պատասխանելու և խորհուրդներ տալու համար: Siri-ն ամեն օգտատիրոջը յուրահատուկ է հարմարվում, երկար ժամանակ ուսումնասիրելով իր նախասիրությունները[3]:

Ի սկզբանե Siri-ն հասանելի էր App Store-ում, որպես Siri Inc.-ից iOS-ի համար հավելված: 2010 թվականի ապրիլի 28-ին Apple Inc.-ը գնեց Siri Inc.-ը[4]: Սակայն մինչև Apple-ը գնեց Siri-ն, հայտարարված էր եղել, որ ծրագրային ապահովումը հասանելի կլինի Blackberry և Android օպերացիոն համակարգերի կառավարմամբ հեռախոսներում, սակայն հետագայում այդ պլաններեն ձախողվեցին վաճառքի պատճառով[5]:

Հիմա Siri-ն iOS-ի անբաժանելի մասն է և հասանելի է ընկերությամբ արտադրվող սարքերի մեծամասնության համար՝ iPhone-ի (4s[6] և ավելին), iPad-ի (երրորդ մակարդակի և ավելին, նաև iPad mini շարքի բոլոր մոդելների համար), iPod touch 5g-ի և Apple Watch-ի: Չնայած դրան, հակերները կարողացան աշխատացնել Siri-ն սարքերի հին մոդելներում[7]: 2011 թվականի նոյեմբերի 8-ին Apple-ը հրապարակորեն հայտարարեց, որ չունի Siri-ի դեպի հին մոդելներ ինտեգրման պլաններ՝ նրանց մեջ ֆոնային աղմկի ճանաչման չիպի բացակայության պատճառով[8]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Siri-ի ձայնարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնը, որով ամերիկյան օգտատերերի համար ձայնագրված է եղել առաջին Siri-ն, պատկանում է ձայնագրման դերասանուհի՝ Սյուզան Բենեթին: CNN-ում ներկայացված հարցազրույցի ժամանակ Բենեթը պատմել է, որ 2005 թվականին նա պայմանագիր է կնքել ScanSoft ընկերության հետ, ըստ որի ամբողջ ամսվա ընթացքում նա օրը չորս ժամ անկապ արտահայտություններ էր ասում ձայնագրիչում: iOS 7-ից սկսած՝ ամերիկյան օգտատերերի համար Siri-ն "խոսեց" այլ ձայնով[9]:

Աջակցվող լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզու[10] Պետություն iOS-ի տարբերակ
Անգլերեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 5.0
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 5.0
Ավստրալիա Ավստրալիա 5.0
Կանադա Կանադա 6.0
Սինգապուր Սինգապուր 6.0
Հնդկաստան Հնդկաստան 8.3
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 8.3
Իռլանդիա Իռլանդիա 10.0
Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա 10.0
Արաբերեն ԱՄԷ ԱՄԷ 9.2
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 9.2
Հոլանդերեն Նիդերլանդներ Նիդերլանդներ 8.3
Բելգիա Բելգիա 9.0
Դանիերեն Դանիա Դանիա 8.3
Եբրայերեն Իսրայել Իսրայել 9.3
Իսպաներեն Իսպանիա Իսպանիա 6.0
Մեքսիկա Մեքսիկա 6.0
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 6.0
Չիլի Չիլի 10.0
Իտալերեն Իտալիա Իտալիա 6.0
Շվեյցարիա Շվեյցարիա 6.0
Կանտոներեն Հոնկոնգ Հոնկոնգ 6.0
Չիներեն Թայվան Թայվան 6.0
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 6.0
Կորեերեն Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա 6.0
Հարավային Կորեա Հարավային Կորեա 6.0
Մալայերեն Մալայզիա Մալայզիա 9.3
Գերմաներեն Գերմանիա Գերմանիա 5.0
Շվեյցարիա Շվեյցարիա 6.0
Ավստրիա Ավստրիա 9.0
Նորվեգերեն Նորվեգիա Նորվեգիա 9.0
Պորտուգալերեն Բրազիլիա Բրազիլիա 8.3
Ռուսերեն Ռուսաստան Ռուսաստան 8.3
Թայլանդերեն Թաիլանդ Թաիլանդ 8.3
Թուրքերեն Թուրքիա Թուրքիա 8.3
Ֆիններեն Ֆինլանդիա Ֆինլանդիա 9.3
Ֆրանսերեն Ֆրանսիա Ֆրանսիա 5.0
Կանադա Կանադա 6.0
Շվեյցարիա Շվեյցարիա 6.0
Բելգիա Բելգիա 9.0
Շվեդերեն Շվեյցարիա Շվեյցարիա 8.3
Ճապոներեն Ճապոնիա Ճապոնիա 5.1

Ռուսաց լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

iOS 5-ում ձայնային օգնականի հայտնվելուց սկսած, ռուսալեզու օգտատերերի մեծամասնությունը սպասում էին ռուսաց լեզվի աջակցմանը: Դրա առաջին նախանշանները առաջացել են iOS 7-ի փորձնական տարբերակի հրապարակման հետ: Այսպիսով, Siri-ն սկսեց ռուսական տառերով գրված անունները ձայնարկել, սակայն բավականին անընթեռնելի: Սակայն շատերը ճանաչեցին տվյալ փաստը, որպես մեծ նորամուծություն, քանի որ մինչ այդ Siri-ն ընդհանրապես չեր ձայնարկում ռուսաց լեզվով անունները[11]: Դրանից հետո տվյալներ առաջացան, որ Siri-ն սկսեց առարկությունները ձայնարկել բնորոշ ռուսական ակցենտով, սակայն, ինքնուրույն ռուսերեն դեռ չեր խոսում[12]: Տեսահոլովակից երևում է, որ նա պատասխանում է հարցումներին, սակայն սխալների մասին հաղորդագրությունները ձայնարկված էին ոչ ստանդարտ ձայնով: Ինչպես նկատված էր եղել` տվյալ ձայներանգը նման է եղել Nuance ընկերության խոսքային օգնականի ձայնաերանգին, որտեղ խոստովանել են, որ Apple-ը օգտագործում է նրանց ձայնի ճանաչման տեխնոլոգիան[12][13]: Տվյալ կերպով, շատ հրապարակություններ միակցվեցին այն ժամանակ երբ Apple-ը սկսեց փորձարկել իր ծառայությունը ռուսաց լեզվով: 2014 թվականի հունիսի 11-ին Apple-ի պաշտոնական կայքում առաջացավ Siri-ի ռուսաց լեզվով տարբերակի մշակողի թափուրը[14]:

iOS 8-ում ավելացված էր եղել ռուսական թելադրանք[15], հիմա iOS 8-ի կառավարմամբ աշխատող սարքերը կարող են կոռեկտորեն ճանաչել, գրառել և վերարտադրել ռուսերենով ասված ամեն բան: Սակայն «Թելադրանք» ֆունկցիան թույլ է տալիս միայն տեքստը ստեղնաշարով գրելու տեղ, ներմուծել ձայնով:

iOS 8.3-ում Siri-ն կարողանում է խոսալ ռուսաց լեզվով:

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Siri-ն դա SRI հմաշխարհային արհեստական արհեստական ինտելեկտի կենտրոնի մշակումն է, ֆինանսավորվող հեռանկարային և հետազոտական ծրագրերի կառավարման ճյուղավորում է (DARPA), ասվում է, որ հնարավոր է դա տվյալ ժամանակաշրջանի արհեստական ինտելեկտին վերաբերվող ամենամեծ նախագիծն է[16]։ Siri-ի համար Apple-ը օգտագործել է DARPA-ով ֆինանսավորվող «Արհեստակա Ինտելեկտի Կենտրոնի» (SRI International բաժնի) 40-ամյա հետազոտությունների արդյունքները։ Կարելի է ասել, որ Siri-ն դա՝ կատարելագործված CALO-ն է՝ Cognitive Agent that Learns and Organizes Program։ Siri-ն սկսել է մշակվել Դագ Կիտլաուսի (CEO), Ադամ Չեյերի և Թոմ Գրյուբերի կողմից, SRI International-ից Նորման Վինարսկու համագործակցությամբ՝ 2007 թվականի դեկտեմբերին։

2008 թվականի հոկտեմբերի 13-ին Siri-ն Menlo Ventures-ի և Morgenthaler Ventures-ի կողմից ստացավ $8,5 միլիոն դոլարի չափ ֆինանսավորում[17]։ 2009 թվականի նոյեմբերին մշակողների խումբը նույն ներդրողներից, բայց այդ անգամ Հոնգ Կոնգյան միլիոնատեր Լի Ցզյաչենի (Լի Քհասինոմի) գլխավորությամբ ստացավ $15,5 դոլարի չափ ֆինանսավորում[18]։ Դագ Կիտլաուսը լքեց CEO-ն, երբ Apple-ը սկսեց բաց թողնել iPhone 4s-ը[19]

Siri-ն դա հետազոտություն է, որն իր մեջ ներառում է Կարնեգի—Մելլոն համալսարանի հետազոտական խմբերի, Մասսաչուսեթսկյան Համալսարանի, Ռոչեստերյան Համալսարանի, Ֆլորիդյան Մարդու և Մեքենայի ճանաչման համալսարանի, Օրեգոն նահանգի Համալսարանի, Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի և Սթենֆորդյան Համալսարանի կոմբինացված աշխատանք։ Այս տեխնոլոգիան մեծ ճանա,պարհ է անց կացրել՝ սկսած երկխոսությունից և բնական լեզվի հասկացումից, մեքենայական ուսուցումից, ակնհայտ և հավանական կշռադատողությունից, գոյաբանությունից և գիտելիքների ներկայացումներից, պլանավորումից[20]։

Գիտական հետազոտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Siri-ի հիմնական տեխնիկական ոլորտները սևեռում են երկխոսական ինտերֆեյսի, կոնտեկստի ճանաչման և սերվիսային դելեգացիայի մեջ[21]։

Siri-ի ձայնի ճանաչումը հիմնված է Nuance Communications ընկերության ձայնային տեխնոլոգիաների մշակման վրա[22]։

Siri-ի գործողությունները և պատասխաննները հիմնված են այնպիսի գործընկերների[23] համագործակթությամբ, ինչպիսիք են՝

iPhone հավելված[խմբագրել | խմբագրել կոդը]

Siri-ն առաջին անգամ օգտագործված էո եղել, որպես հավելված՝ հասանելի App Store-ում, ԱՄՆ-ում։ Հավելվածը փոխազդել է այնպիսի ծառայությունների հետ, որպիսիք են՝ OpenTable[26], Google Maps[27], MovieTickets-ը և TaxiMagic[28]։ Nuance Communications-ի և իր գործընկերների ձայնային ճանաչման տեխնոլոգիան օգտագործելով՝ օգտատերերը բնական լեզվով կարողանում էին ռեստորաններում սեղաններ վերապահել, կինոթատրոնի տոմսեր գնել կամ տաքսի կանչել։ Siri-ն գնված է եղել Apple-ի կողմից 2010 թվականի ապրիլի 28-ին[4] և տվյալ հավելվածը դուրս հանված է եղել App Store-ից և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին դադարեցրեց իր գոյությունը[29]։

Ինտեգրում դեպի iOS[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 4s[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 4-ին Siri-ն ավելացված է եղել iPhone 4s-ի ծրագրային ապահովման մեջ[30]։ Siri-ն տրամադրում է երկխոսական փոխազդեցություն հավելվածների մեծամասնության հետ՝ հիշեցումները, եղանակը, զեղչերը, հաղորդագրությունների փոխանակումը, էլեկտրոնային փոստը, օրացույցը, ծանոթագրությունները, երաժշտությունը, ժամացույցը, վեբ-զննիչը և քարտեզները ներառյալ[3]։ Աջակցվում են անգլերեն (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա և Ավստրալիա), գերմաներեն, ճապոներեն և ֆրանսերեն լեզուները[31]։

iPhone 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորամուծությունների ցանկը iOS 6-ի հրապարակման հետ[32]՝

  • Կկարողանա խորհուրդ տալ ռեստորաններ,ֆիլմեր և նաև վերապահել տոմսեր և սեղաններ,
  • Ինֆորմացիա ներկայացնել սպորտային խաղերի մասին (հաշիվ, կենսագրություն, հավաքական, խաղեր և այլն),
  • Բացել հավելվածներ,
  • Գրել Twitter-ում և Facebook-ում,
  • Ըստ քարտեզների երթուղիներ տալ,
  • Օգտագործել Apple Store հավելվածը (օրինակ՝ «Buy iPhone 5» հրամանը):

iPhone 5s[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորամուծությունների ցանկը iOS 7-ի հրապարակման հետ՝

  • Լիովին նոր թափանցիկ ինտերֆեյս,
  • Կանացի և տղամարդու ձայների մեջ ընտրության հնարավորություն,
  • Սարքի կարգավորումներով ղեկավարում («Միացնել Bluetooth-ը», «Մեծացնել պայծառությունը»),
  • TwitterՎիքիպեդիայի ինտեգրում:

Աշխարհագրական սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Siri-ի ֆունկցիոնալությունը շատ պետություններում սահմանափակված է եղել, այդպես՝ քարտեզները և Yelp որոնման համակարգը մատչելի էին միայն ԱՄՆ-ում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում թվարկել տեղական ընկերությունները, տալ երթուղին կամ երթևեկության մասին ինֆորմացիա տալ հրահանգներին, Siri-ն պատասխանում էր հետևյալ կերպ՝ «Ես կարողանում եմ փնտրել ընկերությունները, քարտեզները և ցույց տալ երթևեկությունը միայն ԱՄՆ-ում և ամերիկական անգլերենի օգտագործման դեպքում: Ափսոսում եմ դրա համար»[33]: iOS 6-ի հրապարակման հետ ֆունկցիոնալությունը զգալիորեն լայնացվել էր:

Կողմնակի հավելվածների հետ ինտեգրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակի հավելվածները կարողանում Siri-ում ֆունկցիոնալություն ավելացնել հատուկ API SiriKit ինտերֆեյսի օգնությամբ (հասանելի է 2016 թվականի ամառվանից)[34]:

2016 թվականից Microsoft անդրազգային ընկերության Skype հավելվածը լայնացրեց Siri-ի ինտեգրման հնարավորությունները և հիմա Siri-ն կարող է հաղորդագրություններ ուղարկել Skype-ի կոնտակտներին (ավելի վաղ մատչելի էր եղել միայն զանգի ընդունումը)[35]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Siri-ն կարող է կարգավորված լինել հարցումների ընդունմանը, նույնիսկ արգելափակված հեռախոսի ժամանակ: Տվյալ կարգավորման դեպքում կողմնակի մարդիկ կարող են օգտագործել ուրիշի արգելափակված հեռախոսը SMS-հաղորդագրությունների ուղարկման համար, SMS-բանկինգի համար[36], ինչպես նաև փոքր գումարի գողության համար[37]:

Տեսնաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Apple - Siri - Frequently Asked Questions». Apple Inc. 2011-10-04. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-12-23-ին.
  2. Ferra.ru - iOS 6 принесет Siri на iPad, официально, Ferra.ru, 2012-06-11
  3. 3,0 3,1 «iPhone 4S - Ask Siri to help you get things done». Apple. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-05-ին.
  4. 4,0 4,1 April 28, 2010 (2010-04-28). «BREAKING NEWS: Siri bought by Apple». Scobleizer.com. Վերցված է 2011-10-05-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Timothy Hay (2010-02-05). «Siri Inc. Launches 'Do Engine' Application For iPhone». Dow Jones Newswire. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-09-ին.
  6. Darren Murph (2011-10-04). «"iPhone 4S hands-on!». Engadget. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-09-ին.
  7. Iphonestuffs4u.com
  8. Jake Smith (2011-11-08). «Apple confirms Siri isn't coming to any other devices as of now | 9to5Mac | Apple Intelligence». 9to5Mac. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-11-23-ին.
  9. Раскрыто имя озвучившей Siri актрисы
  10. Language Support, (անգլերեն)
  11. Siri начинает учить русский язык | Новости iOS на Appleinsider.ru
  12. 12,0 12,1 Русский акцент Siri в iOS 7
  13. Nuance: Голосовой помощник Siri использует нашу технологию | MacDigger — Новости из мира Apple
  14. Siri Language Engineer (Cloud Services Localization) — Russian
  15. Самые важные изменения в iOS 8
  16. 02-05 «link rot». Արխիվացված է օրիգինալից 2010-02-08-ին. Վերցված է 2010-02-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Lardinois, Frederic (2008-10-13). «Semantic Stealth Startup Siri Raises $8.5 Million». Readwriteweb.com. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-05-ին.
  18. A Personal Assistant on Your iPhone
  19. «Siri co-founder leaves Apple following iPhone 4S launch». AppleInsider. 2011-10-24. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-31-ին.
  20. «Why is Siri important». Brian Roemmele. 2011-10-10. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-29-ին.
  21. «What is Siri? Apple's iPhone 4S assistant explained» (անգլերեն). October 5, 2011. Արխիվացված է օրիգինալից 2013-04-18-ին. Վերցված է November 23, 2011-ին.
  22. posted on October 5th, 2011 (2011-10-05). «Siri, Do You Use Nuance Technology? Siri: I'm Sorry, I Can't Answer That». TechCrunch. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  23. Siri Partners page(չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  24. «True Knowledge partners with Siri». Blog.trueknowledge.com. 2009-08-10. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-05-ին.
  25. «Apple Siri». Apple.com. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-05-ին.
  26. «Siri Personal Assistant: A Voice App That Lets You Speak to OpenTable». OpenTable date=2010-02-19. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-12-23-ին. {{cite web}}: Missing pipe in: |publisher= (օգնություն)
  27. «Siri for iPhone is like the proverbial Genie in a bottle». TUAW. 2010-02-05. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-12-23-ին.
  28. «Siri iPhone App Uses Speech-Recognition Technology To Organize Your Social Life». Gizmodo. 2010-02-05. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-12-23-ին.
  29. «The Original Siri App Gets Pulled From The App Store, Servers To Be Killed». TechCrunch. 2011-10-04. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-12-23-ին.
  30. Apple (2011-05-31). «Apple iPhone 4S event: as it happened». Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-05-ին.
  31. Viticci, Federico (2011-09-27). «Apple Officially Unveils Siri Voice Assistant – Supports English, French and German». Macstories.net. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-05-ին.
  32. iOS 6: что нового в операционной системе iPhone и iPad
  33. Siri functionality limited outside US, but Apple promises updates in 2012
  34. «Apple is finally opening a Siri API to developers» (անգլերեն). venturebeat. JUNE 13, 2016. Վերցված է 2016-10-31-ին.
  35. «Siri теперь может отправлять сообщения контактам Skype». 3DNews - Daily Digital Digest. Վերցված է 2016-10-31-ին.
  36. «Siri now checks your bank balance» (անգլերեն). electricpig.co.uk. October 21, 2011. Վերցված է 2016-10-19-ին.
  37. «Банки признали возможность кражи денег с помощью Siri». РБК. 2016-10-19. Վերցված է 2016-10-19-ին.

Տարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]