Ձեռաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեռաց
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1915
Հրատարակվել է1935
ՎիքիդարանՁեռաց

«Ձեռաց», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1915 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1915 թվականի մարտին Թիֆլիսում՝ մի խնջույքի ժամանակ։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 7-ում պահապանվում է բանաստեղծության մեկ ինքնագիր, թվագրված՝ «1915, III»[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահպանվում է նույպես մեկ ինքնագիր։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի № 62-ում և № 72-ում պահվող՝ ուրիշի ձեռքով արտատպված օրինակից՝ 1935 թվականի մարտի 23-ին «Խորհրդային Հայաստան» ամսագրում (№ 63), այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 525)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Լուսաբեր» դասագրքի V հատորից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատր ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 629–630.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ձեռաց