Կողմնակալ վերաբերմունք ձախլիկների նկատմամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կողմնակալ վերաբերմունք ձախլիկների նկատմամբ, երևույթ, որն ուղղված է ձախլիկներին դեմ։ Ձեռագիրը ձախլիկների համար կողմնակալ վերաբերմունքի ամենամեծ պատճառներից մեկն է, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կապված է որոշակի մեքենաների հետ աշխատանքի հետ։ Աշխարհի բնակչության 90 տոկոսը աջլիկ է[1], և ամենատարածված պարագաները նախատեսված են աջլիկների համար, սակայն դրանք անհարմարավետ, ցավոտ կամ նույնիսկ վտանգավոր կարող են լինել ձախլիկ մարդկանց համար։ Դրանք կարող են ներառել դպրոցական դասասեղաններ, խոհանոցային պարագաներ և գործիքներից՝ սկսած պարզ մկրատներից մինչև վտանգավոր մեքենաներ, օրինակ՝ էլեկտրական սղոցներ[2]։

Աջլիկների համար նախատեսված գործիքների նախագծումից զատ, ձախլիկները ենթարկվել են նաև միտումնավոր խտրականության և հուսալքման։ Որոշ հասարակություններում աջլիկ մեծամասնության կողմից նրանք կարող են համարվել անհաջողակ կամ նույնիսկ չարամիտ։ Շատ լեզուներ դեռևս նշում են ձախլիկությունը՝ որպես անհարմարություն, անազնվություն, հիմարություն կամ այլ անցանկալի հատկություն։ Շատ հասարակություններում ձախլիկները պատմականորեն ստիպված են եղել մանուկ հասակում օգտագործել իրենց աջ ձեռքը այնպիսի իրավիճակներում, երբ նրանք բնականից կօգտագործեին ձախ ձեռքը, ինչպես օրինակ ուտելը կամ գրելը[3]։ 20-րդ դարավերջին ձախլիկությունը ավելի քիչ խարան է համարվել, և շատ երկրներում՝ հատկապես արևմտյան աշխարհում, ձախլիկ երեխաներին այլևս չեն ստիպել օգտագործել իրենց աջ ձեռքը։

Բարյացակամ վերաբերմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյոկե Յուպանկին՝ ինկերի երրորդ կայսրը, որի անունը նշանակում է «փառաբանված ձախլիկ»

Ինկերի շրջանում ձախլիկները կոչվել են (և այժմ այդպես են կոչվում Անդերի տեղաբնիկներին) que - lloq'e (կեչուա՝ lluq'i), որը դրական երանգավորում ունի։ Անդերի ժողովուրդները համարել են, որ ձախլիկներն ունեն հոգևոր ունակություններ, այդ թվում՝ մոգության և բուժելու կարողություններ։

Ինկերի երրորդ կայսրը՝ Լյոկե Յուպանկին, ձախլիկ է եղել։ Նրա անունը կեչուայից թարգմանելիս նշանակում է «փառաբանված ձախլիկը»։

Տանտրիզմի բուդդայական ուսմունքի մեջ ձախ ձեռքը ներկայացնում է իմաստությունը[4]։

Վաղ հռոմեական ժամանակներում ձախ ձեռքը ունեցել է դրական կոննոտացիա, քանի որ ավգուրները իրենց ուղին սկսել են արևելյան կողմից[5]։ Բացասական իմաստը հունարենից փոխանցվել է լատիներենին, իսկ այնտեղից էլ ռոմանական բոլոր լեզուներ։

Ռուսերենում «լևշան» (ձախլիկ) Նիկոլայ Լեսկովի կողմից 1881 թվականին գրված «Հեքիաթ Տուլայից շիլ ձախլիկի և պողպատյա լվի մասին» ստեղծագործության արդյունքում դարձել է հմուտ արհեստավորների համար տարածված անուն։

Անբարյացակամ վերաբերմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ ձեռքի օգտագործման նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքն ու կոննոտացիան տարբեր մշակույթներում տարբեր են։ Որոշ տեղերում մաքրությունը պահպանելու նպատակով օգտագործվում է/էր աջ ձեռքը՝ որպես մարդկանց գերակշիռ մասի մոտ դոմինանտ ձեռք, ինչպես օրինակ՝ ուտելիս, ուտելիք փոխանցելիս և սոցիալական շփումների ժամանակ։ Ձախ ձեռքը հիմնականում օգտագործվել է անձնական հիգիենայի համար, օրինակ՝ միզելիս կամ կղկղելիս։ Իսլամում անձնական հիգիենայի կանոնները այս են պահանջում, ինչպես նշվում է հադիսներում։ Այս օրենքը վերաբերում է ամենքին՝ անկախ դոմինանտ ձեռքից։ Այսպիսի երևույթների պատճառով ձախ ձեռքը հայտնի է դարձել որպես «անմաքուր» ձեռք[6]։ Այժմ էլ մուսուլմանների շրջանում և որոշ հասարակություններում, այդ թվում Նեպալում և Հնդկաստանում, ընդունված սովորություն է ձախ ձեռքով ջրով սրբվել կղկղելուց հետո։ Աջ ձեռքը ի հակադրություն ձախի օգտագործվում է ուտելու համար[7]։

Շատ կրոններում, այդ թվում քրիստոնեության մեջ, Աստծո աջ ձեռքը համարվում է արտոնյալ ձեռքը։ Օրինակ՝ Հիսուսը նստում է Աստծո աջ կողմում։ Աստծո ձախ ձեռքը դատաստանի ձեռքն է։ Գաբրիել հրեշտակապետին երբեմն կոչում են «Աստծո ձախ ձեռք» և նստում է Աստծո ձախ կողմում։ Նրանք, ովքեր Աստծո բարեհաճությունից զրկվում են, ուղարկվում են ձախ, ինչպես նկարագրված է Մատթեոսի 25։ 32–33-ում ոչխարները ներկայացնում են արդարամիտներին, իսկ այծերը՝ ընկածներին. «Եվ նա պետք է բաժանի նրանց մեկը մյուսից, ինչպես հովիվն է բաժանում ոչխարներին այծերից։ Եվ նա պետք է դնի ոչխարներին իր աջ կողմում, սակայն այծերին՝ իր ձախ կողմում»։ 19-րդ դարի Եվրոպայում համասեռականներին կոչել են «ձախլիկ»[8]։ Մեծ Բրիտանիայի բողոքական մեծամասնություն ունեցող հատվածներում կաթոլիկներին կոչել են «ձախլիկներ» և ընդհակառակը Իռլանդիայի և Ամերիկայի իռլանդաբնակ շրջանների կաթոլիկ մեծամասնություն ունեցող հատվածներում[9]։

Բազմաթիվ անմեղ գործողություններ կարող են համարվել կոպիտ կամ էլ դժբախտության նշան, երբ դրանցում մասնակցություն է ունենում ձախ ձեռքը։ Շոտլանդիայի որոշ շրջաններում դժբախտություն է համարվում ճանապարհորդության սկզբում ձախլիկ մարդու հանդիպելը[10]։ Գանայում ձախ ձեռքով մատնացույց անելը, իրեր տալը կամ վերցնելը համարվում է տաբու կամ անկրթություն։ Ուղղություն ցույց տվող մարդը ձախ ձեռքը պահում է իր հետևում և անհրաժեշտության դեպքում երբեմն ֆիզիկապես լարվում են, որպեսզի ցույց տան աջ ձեռքով[11]։

Ձախ ձեռքի ստիպողական օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային և սոցիալական ճնշումների արդյունքում շատ ձախլիկ երեխաների ստիպել են գրելիս կամ այլ գործեր կատարելիս օգտագործել աջ ձեռքով։ Այս ստիպողական քայլը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել զարգացած ձախլիկ երեխայի մոտ, այդ թվում՝ սովորելու անկարողունակություն, դիսլեքսիա[12], կակազություն[13][14][15] և խոսքի տարբեր խանգարումներ[16]։ Անցումները ձախլիկությունից աջլիկության ավելի հաջող է ստացվում, քան հակառակը, չնայած եկու դեպքում էլ հաջողության գործակիցը մեծ չէ։ Հաջողված դեպքերում մարդիկ զարգացնում են երկձեռքություն[17]։

Անցումները կարող են հաջող լինել տարբեր ֆիզիկական գործերում ամենօրյա շարունակական պրակտիկայի շնորհիվ, սակայն չնայած այդ ընթացքում ուղեղի ոչ դոմինանտ ձախ կիսագնդում կարող է ակտիվությունն աճել, նույնն է տեղի ունենում նաև դոմինանտ աջ կիսագնդում։

Ասիական շատ երկրներում երեխաներին ստիպում են օգտագործել աջ ձեռքը՝ պայմանավորված ձախ ձեռքի հետ ասոցացվող դժբախտության մշակութային ընկալումներով։ Հնդկաստանում, Պակիստանում, Բանգլադեշում և Ինդոնեզիայում ավանդաբար ընդունված է ուտելիս ձախ ձեռքի կիրառումը համարել «կոպիտ», քանի որ ձախ ձեռք համարվում է «անմաքուր»։ 2007 թվականին Թայվանում ուսումնասիրված ձախլիկ երեխաների 59.3%-ը ստիպված է եղել անցում կատարել աջլիկության։ Հետազոտությունը հաշվի է առել երեխաների ընտանիքների տնտեսական կարգավիճակը և պարզել է, որ երեխաները, ում ծնողները ունեցել են կրթական ցածր մակարդակ, ստիպել են իրենց երեխաներին անցնել աջլիկության։ Նույնիսկ այն երեխաների դեպքում, ում ծնողները կրթական բարձր մակարդակ են ունեցել, անցումը աջլիկության կազմել է 45.7%[18]: Ի ծնե ձախլիկ ճապոնացի ավագ դպրոցականների շրջանում միայն 0.7% և 1.7%-ն է օգտագործում իր ձախ ձեռքը համապատասխանաբար գրելու և ուտելու համար[19], չնայած ավելի հավանական է, որ ճապոնացիներն անցնեն փայտիկներով աջ ձեռքով ուտելուն, քան պատառաքաղով կամ գդալով (29.3%-ից մինչև 4.6%): Կանանց ստիպողական անցումն աջլիկության շատ ավելի տարածված է, քան տղամարդկանց (95.1%-ից մինչև 81.0%)[3]:

Մալավիի ժողովուրդն օգտագործում է հետևյալ պատճառաբանությունը ձախլիկությունից աջլիկության անցման համար` «ձախ ձեռքն ավելի քիչ հմուտ և ուժեղ է, քան աջ ձեռքը»։ Աշակերտների, ուսուցիչների և ծնողների շրջանում 75%-ը նշել է, որ ձախ ձեռքը չպետք է օգտագործվի սովորական գործողություններ կատարելիս, իսկ նրանց 87.6%-ը հավատում է, որ ձախլիկները պետք է ստիպողաբար անցում կատարեն դոմինանտ ձեռքի օգտագործմանը։ Ծնողները և մոտ բարեկամներն են հիմնականում պատասխանատու իրենց երեխաներին իրենց այս հավատալիքները ստիպելու համար[20]։

Խորհրդային միության ժամանակ խորհրդային կրթական համակարգում բոլոր ձախլիկ աշակերտներին ստիպել են գրել իրենց աջ ձեռքով[21][22][23]։

Աճ ձախլիկության ընդունման գործընթացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականի մարտի 8-ին The Florence Times-Tri-Cities Daily-ն զեկուցել է, որ ձախլիկները «աստիճանաբար ավելի ընդունելի են դառնում և հնարավորություն են ստանում գտնելու իրենց աջ (կամ ձախ) տեղը աշխարհում»[24]։ The Florence Times-Tri-Cities Daily-ն նաև գրել է, որ «մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մինչև ձախլիկների նկատմամբ խտրականության վերջին նշույլները արմատախիլ արվեն»[24]։ ԱՄՆ-ում ձախ ձեռքով գրողների թիվը 1932 թվականին ընդամենը 2,1% էր, 1972 թվականին հասել էր ավելի քան 11%[25]։ Համաձայն The Washington Post-ի 1979 թվականի օգոստոսի 13-ի հոդվածի` Չիկագոյի համալսարանի հոգեբան Ջերրին Լևին ասել է. «1939 թվականին բնակչության 2%-ը գրում էր ձախ ձեռքով։ 1946 թվականին այն կազմում էր մինչև 7,5%, 1968 թվականին՝ %, 1972 թվականին՝ 12%: Այն հավասարվում է, և ես ակնկալում եմ, որ ձախլիկների իրական թիվը կկազմի մոտ 14%»[26]։ Ըստ The Washington Post-ի 1979 թվականի օգոստոսի 13-ի հոդվածի՝ «Միչիգանի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձախլիկները կարող են ոչ թե գրավել աշխարհը, այլ... 40 տարեկանից բարձր հարցվածների մեջ տղամարդկանց 7%-ը և կանանց 6%-ը ձախլիկներ էին, իսկ 18-ից 39 տարեկանների խմբում այդ տոկոսը ցատկել է և գերազանցել 10%-ը»[26]։ Համաձայն The Washington Post-ի 1979 թվականի օգոստոսի 13-ի հոդվածի՝ Կրթության ազգային ասոցիացիայից դոկտոր Բերնարդ Մաքքեննան ասել է. «Բժշկական մարմինների կողմից հաստատվել է, որ ձախլիկությունը նորմալ է, և որ երեխայի ձեռքը կապելը հաճախ կակազություն է առաջացնում»[26]։ Ճապոնիայում Տոկիոյի հոգեբույժ Սոիչի Հակոզակին գործ է ունեցել ձախլիկների նկատմամբ այնպիսի խոր խտրականության հետ, որ գրել է «Ձախլիկների աշխարհը»։ Հակոզակին գրել է, որ հանդիպել է իրավիճակների, երբ կանայք վախեցել են, որ իրենց ամուսինները կբաժանվեն իրենց ձախլիկ լինելու պատճառով[26]։ Ըստ վերոհիշյալ հոդվածի՝ Ճապոնիայի դեսպանատան պաշտոնյան ասել է, որ մինչ պատերազմը ձախլիկների նկատմամբ խտրականություն է եղել։ «Երեխաներին չէին սովորեցնում ձախ ձեռքն օգտագործել ուտելիս կամ գրելիս։ Ես բեյսբոլի գնդակը նետում էի ձախ ձեռքով, բայց տատս ու պապս ուզում էին, որ ես աջ ձեռքով նետեմ։ Ես կարող եմ նետել ցանկացած ձևով։ Այսօր որոշ շրջաններում խտրականությունը դեռևս մնում է, բայց ընդհանուր առմամբ, կարծես թե ավարտված է։ Ճապոնիայում շատ ձախլիկներ կան»[26]։ 1988 թվականի դեկտեմբերի 11-ի The Washington Post-ի հաջորդ հոդվածում Ռիչարդ Ռեստակը գրել է, որ ձախլիկությունը դարձել է ընդունելի, և մարդիկ որոշել են հանգիստ թողնել ձախլիկներին և դադարել պայքարը ձախլիկության դեմ[25]։ The Gadsden Times-ի 1993 թվականի հոկտեմբերի 3-ի հոդվածում թերթը հիշատակել է 5-ամյա Դանիել անունով մի երեխայի՝ գրելով «այն առավելությունը, որը փոքրիկ Դանիելն ունի՝ 90-ականներին սովորելով դպրոցում, ձախլիկ լինելն է։ Դա այդպես չի եղել անցյալում»[27]։ 1998 թվականին անցկացված հարցման ժամանակ երիտասարդ սերնդի ձախլիկների 24%-ը նշել է, որ փորձել է անցում կատարել աջլիկության[28]։

1999 թվականին շվեյցարացի հետազոտողները հավաքել են 34-74 տարեկան 1700 մեծահասակ շվեյցարացիների և բաժանել նրանց տարիքային խմբերի՝ 35-44 և 65-74։ Հետազոտողները պարզել են, որ ամենաերիտասարդ տարիքային խմբում գրեթե երկու անգամ ավելի շատ մարդիկ են իրենց ձախլիկ համարում՝ համեմատած ամենատարեց տարիքային խմբի հետ։ Բացի այդ, պարզ է դարձել, որ ամենատարեց խմբի ներկայացուցիչները երեք անգամ ավելի հաճախակի են անցում կատարել աջլիկության, քան երիտասարդ խմբի ներկայացուցիչները[29]։ Հետազոտողները պարզել են, որ չորս տարիքային խմբերում (35-44, 45-54, 55-64 և 65-74), ձախլիկության տարածվածությունը նվազել է 11,9% 35-ից 44 տարեկանների շրջանում, մոտավորապես 12,5%՝ 45-ից մինչև 54 տարեկանների շրջանում, մոտավորապես 8%՝ 55-ից 64 տարեկանների շրջանում և 6,2%՝ 65-ից 74 տարեկանների շրջանում։ Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ 35-ից 44 տարեկանների միայն 26,6%-ն է անցել աջլիկության՝ գրելու համար, իսկ մոտավորապես 73%-ը գրել է ձախ ձեռքով։ 45-ից 54 տարեկանների շրջանում մոտավորապես 52%-ը գրել է աջ ձեռքով և մոտավորապես 48%-ը՝ ձախ ձեռքով։ 55-ից 64 տարեկանների մոտավորապես 85%-ը գրել է աջ ձեռքով, իսկ մոտ 15%-ը՝ ձախ ձեռքով։ 65-ից 74 տարեկանների 88,9%-ը գրել է աջ ձեռքով, իսկ 11,1%-ը՝ ձախ ձեռքով[30]։

1990-ականների սկզբին հետազոտողների միջև տարաձայնություններ են եղել այն հարցի շուրջ, թե ձախլիկներն ավելի վաղ են մահանում, թե դա պայմանավորված է տարեցների շրջանում ավելի քիչ ձախլիկ մարդկանցով, թե ոչ։ Բանավեճը հակասական է եղել, և հետազոտողները պնդել են, որ ձախլիկությունն ավելի քիչ տարածված է տարեցների շրջանում, քանի որ որոշ ձախլիկ մարդիկ կարող են մահանալ դժբախտ պատահարներից կամ վնասվածքներից՝ աջլիկների համար պատրաստված առարկաներ օգտագործելու պատճառով։ Հետազոտողները նաև պնդել են, որ ձախլիկներն ավելի քիչ են տարածված տարեցների շրջանում, քանի որ 20-րդ դարի սկզբին մարդիկ հաճախ ստիպված են եղել դառնալ աջլիկ, ինչը վերացել է 20-րդ դարի վերջին[31]։

20-րդ դարավերջին Միացյալ Նահանգներում ձախլիկների համար ստեղծվել են բազմաթիվ առավելություններ։ Ձախլիկների համար նախատեսված ապրանքներ առաջարկող մասնագիտացված խանութներ են հայտնվել Միացյալ Նահանգներում, և ձախլիկները կարող էին այնտեղ փնտրել իրենց անհրաժեշտ իրերը, ինչպիսիք են մկրատները և խոհանոցային պարագաները, ժամացույցի հակառակ սլաքի ուղղությամբ գնալով։ Բացի այդ, հանրային դպրոցներում և քոլեջներում գնումներով զբաղվող մասնագետները նշել են, որ իրենց գրասեղանների 10%-ը նախատեսված է ձախլիկների համար[32]։

Գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախլիկի (ձախից) և աջլիկի (աջից) համար նախատեսված մկրատներ

Այն պատճառով, որ մարդկանց մեծամասնությունը աջլիկ է, ամենօրյա օգտագործման բազմաթիվ առարկաներ արտադրվում են աջ ձեռքով կիրառման համար։ Գործիքները, խաղային և երաժշտական սարքավորումները և նմանատիպ այլ առարկաներ պետք է առանձին պատվիրվեն ձախլիկների համար, եթե իհարկե դրանք արտադրվում են. դրանք հաճախ ավելի թանկ են լինում, քան աջլիկների համար նախատեսված պարագաները։

Կենցաղային իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջլիկների համար նախատեսված իրերը և գործիքները կարող են անհարմար կամ վտանգավոր լինել ձախլիկների համար։

Մկրատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ՝ աջլիկների համար նախատեսված մկրատները այնպես են ստեղծված, որ աջ ձեռքում մատները և բութը հրեն շեղբերը՝ իրականացնելով կտրելու գործողությունը։ Սակայն ձախ ձեռքում մատները և բութը աջլիկների համար նախատեսված մկրատների շեղբերը այնպես են սեղմում, որ դրանք կտրելու փոխարեն կտրվող իրը պարզապես «ծամում է» կամ պարզապես չի կտրում[33]։ Արդյունքում ձախլիկները աջլիկների համար նախատեսված մկրատներ օգտագործելիս հաճախ իրենց համար անհարմարություն են ստեղծում և նույնիսկ կարող են վնասել բթի հոդը[34]։

Ավելին՝ աջլիկները իրենց համար նախատեսված մկրատներ օգտագործելիս տեսնում են կտրման գիծը, սակայն ձախլիկները չեն կարող տեսնել, քանի որ վերին շեղբը ծածկում է այն[35]։

Որոշ մկրատներ «երկու ձեռքի հավասար օգտագործման համար են» կամ «հարմար են ինչպես աջլիկների, այնպես էլ ձախլիկների օգտագործման համար»։ Սովորաբար աջլիկների մկրատները ձևափոխվում են, որպեսզի օգտագործվեն ձախլիկների կողմից, սակայն դրանք նույնքան անհարմար ենք, քանի որ շեղբերն այնուամենայնիվ աջլիկների օգտագործման համար են նախատեսված և ձախ ձեռքով իրենց աշխատանքը լավ չեն կատարում[35]։

Համակարգչային մուտքային սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջլիկի թրեքբոլը ձախ ձեռքով օգտագործման համար հարմար չէ:

Երբ համակարգչային մուտքային սարքերը նախատեսված են աջլիկների համար, ապա դրանք խոչընդոտ են ձախլիկների համար։ Որոշ համակարգիչների մոտ մկնիկի միացման համար նախատեսված է ստեղնաշարի աջ հատվածը և հնարավոր չէ տեղափոխել ձախ։ Մկնիկները հաճախ այնպես են ստեղծված, որպեսզի առավել հարմար լինեն աջ ձեռքի համար։ Մկնիկի կոճակները, նույնիսկ երկու ձեռքերի համար նախատեսված մկնիկների դեպքում, լռելյայն ստեղծված է աջ ձեռքի օգտագործման համար։ Երկու կոճակ ունեցող մկնիկների դեպքում ձախ կոճակը, որն ընկնում է աջլիկների ցուցամատի տակ, հիմնական կոճակն է, մինչդեռ աջ կոճակը իրականացնում է երկրորդային գործողություններ։ Մկնիկի ցուցիչներն էլ նախատեսված են աջլիկների համար։ Շատ օպերացիոն համակարգեր թույլ են տալիս օգտվողներ փոխել մկնիկի կոճակների գործառույթները՝ ձախլիկների օգտագործմանը հարմարեցնելու համար, սակայն ձախլիկների համար նախատեսված ցուցիչները երբեմն պետք է առանձին ներբեռնվեն[36]։ Թրեքբոլները և սենսորային վահանակները ևս աջլիկների համար են ստեղծված։ Նույնիսկ կոճակների գործողությունները փոխարինելու հնարավորությամբ այս սարքավորումները դժվար են օգտագործվում ձախլիկների կողմից։ Ձախլիկների համար կան համապատասխան մկնիկներ, սակայն դրանք շատ քիչ են հանդիպում շուկայում[37]։

QWERTY ստեղնաշարերը և ստեղնաշարային դյուրանցման հրամանները նախատեսված են ձախ ձեռքի օգտագործման համար, արդյունքում՝ ձախլիկներից պահանջվում է անընդհատ տեղափոխել ձեռքը մկնիկից դեպի ստեղնաշար և հակառակը։ Դրանց օրինակներից են Հետ շրջել (Ctrl/Command+Z), Կտրել (Ctrl/Command+X), Պատճենել (Ctrl/Command+C) և Տեղադրել (Ctrl/Command+V)[38][39]: Դյուրանցման որոշ հրամաններ ունեն նաև աջ ձեռքի համար նախատեսված այլընտրանքներ՝ Ctrl+Insert պատճենելու և Shift+Insert տեղադրելու համար (Windows համակարգի համար)։ Կտրելու համար համապատասխան դյուրանցման հրամանն է Shift+Delete, որը, սակայն, Վինդոուզ էքսփլորերից բացի մյուսների դեպքում նախատեսված է փաստաթղթերն ընդմիշտ ջնջելու համար։

Ձախլիկները հաճախ ստիպված են լինում հանրային վայրերում գտնվող կամ ընդհանուր օգտագործման համակարգիչներն (ընտանիք, գրադարան, դպրոց և այլն) օգտագործել աջ ձեռքի համար նախատեսված մկնիկներով։ Այս իսկ պատճառով շատ ձախլիկներ իրենց աջ ձեռքն են օգտագործում ինչպես այսպիսի, այնպես էլ իրենց անձնական սարքավորումների համար։

Վիդեոխաղային վահանակների վրա հիմնականում գործողության կոճակները գտնվում են աջ կողմում, իսկ ուղղորդման կոճակները՝ ձախում։ Շատ խաղերում աջ ցուցիչ կոճակն օգտագործվում է կրակելու համար, սակայն այն անհարմար է ձախլիկների համար[40]։

Դանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոհանոցային դանակներ՝ (1) սիմետրիկ, (2) ձախլիկի, (3) աջլիկի

Չնայած եվրոպական ոճի խոհանոցային դանակները սովորաբար սիմետրիկ են, ճապոնական խոհանոցային դանակների կտրող շեղբը ասիմետրիկ է։ Ձախլիկների համար նախատեսված մոդելներն ավելի քիչ տարածված են և հաճախ պետք է առաձին պատվիրվեն կամ պատրաստվեն[41]։ Մյուս կողմից սովորական դանակների կտրող շեղբը հիմնականում աջ կողմում է, ինչպես և ձախլիկների համար նախատեսված դանակներից, որն ավելի շատ էսթետիկ նպատակներ է հետապնդում, քան գործնական։

Տեսախցիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախլիկների համար արտադրված եզակի տեսախցիկներից մեկը Յաշիկա ճապոնական ընկերության Սամուրայն է։ Տեսախցիկների վրա սովորաբար տեսախցիկը պահելու, փականակը, անջատելու և մյուս կոճակները աջ կողմում են գտնվում։ Ոսպնապակու կառավարումը (եթե առկա է) հիմնականում հասանելի է երկու ձեռքի համար։ Երբ ոչ փորձառու ձախլիկն օգտագործում է աջ ձեռքը տեսախցիկը կառավարելու համար, նրա ձեռք կարող է լինել առավել քիչ հաստատուն, որի արդյունքում տեսախցիկը կարող է շարժվել, և նկարները կարող են վատ որակի ստացվել։

Երաժշտական գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրվում են ձախլիկների համար նախատեսված լարային գործիքները, այդ թվում՝ կիթառներ և ջութակներ։ Տրոմբոններ առանց փականի կցորդի կարող են ստեղծվել երկու ձեռքի համար։ Պատրաստվում են նաև շրջված շեփորներ և տուբաներ, բայց չնայած դրանց փականները սովորաբար նախատեսված են աջ ձեռքով աշխատեցնելու համար, գերակշռող համոզմունքն այն է, որ ձախլիկ նվագողները դրանից շատ չեն տուժում. գալարափողը միշտ նվագում են ձախ ձեռքով, և նվագողի ձեռքի գերակայությունը կարևոր չի համարվում։ Նմանապես, բոլոր փայտե փողային գործիքները նվագում են ձախ ձեռքով աջի փոխարեն, անկախ նվագողի ձեռքի դոմինանտության։ Օրինակ՝ ֆագոտի դեպքում և՛ պահելու, և՛ նվագելու համար օգտագործվում է ձախ ձեռքը։ Հարվածային գործիքներ նվագող ձախլիկները գործիքները դասավորում են աջլիկների ճիշտ հակառակ ուղղությամբ (այսինքն՝ աջում հայ-հիթը, ձախ ոտքի տակ բասի ոտնակը, ծնծղան ձախ կողմում և այլն)։ Դաշնամուր նվագելիս մեղեդին գրեթե միշտ նվագում են աջ ձեռքով, իսկ նվագակցությունը՝ ձախով։ Ընդհանրապես, մեղեդին ավելի բարդ է, տեխնիկապես դժվար և ավելի շատ ճարտարություն է պահանջում, քան համապատասխան նվագակցությունը։

Զենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ձախլիկ հրաձիգ

Հրազենի մեծամասնությունը նախատեսված է աջլիկների համար, քանի որ գործարկման բռնակը, պահեստատուփը հանելու հարմարանք և անվտանգության մեխանիզմները ստեղծված են աջ ձեռքի օգտագործման համար, իսկ փամփուշտների կրակված պարկուճները դուրս են նետվում դեպի աջ (մարմնից հեռու)։ Ձախլիկները պետք է կա՛մ ձեռք բերեն ձախլիկների համար նախատեսված կամ երկկողմանի հրազեն (որոնք արտադրվում են ավելի փոքր քանակությամբ և սովորաբար ավելի թանկ են և/կամ ավելի դժվար է ձեռք բերել), կա՛մ աջլիկների համար նախատեսված հրազեն կրակել ձախ ձեռքով (ինչը որոշակի դժվարություններ է ներկայացնում, օրինակ՝ ձախ ձեռքի համար կարգավորիչների ոչ պատշաճ տեղադրումը կամ փամփուշտների տաք պարկուճները դուրս են նետվում դեպի կրակողի մարմինը, հատկապես աչքերը կամ օձիքի կամ աջ թևի տակ), կա՛մ սովորել կրակել աջ ձեռքով (որը կարող է ավելի քիչ հարմարավետ կամ «բնական» լինել)։ Դրա հետ կապված խնդիր է նաև գերիշխող աչքը, որի պատճառով ձախլիկները կարող են ցանկանալ կրակել աջ ձեռքով և հակառակը։ Աչքի դոմինանտությունը ավելի շատ դեր է խաղում կրակոցների ճշգրտության հարցում, քան ձախ և աջ ձեռքերը։ Հետևաբար աչքի դոմինանտությունը նաև առաջացնում է նախապատվություն, թե որ ձեռքով է հրաձիգը նախընտրում պահել զենքը։

Որոշ ժամանակակից հրազեններ երկկողմանի են (օրինակ՝ FN P90 և Heckler & Koch P7), կամ կարող են փոխակերպվել՝ հարմարեցվելով ինչպես աջլիկներին, այնպես էլ ձախլիկներին (օրինակ՝ Heckler & Koch G36 և Steyr AUG): Բուլփափ հրացանները հատկապես խնդրահարույց են ձախլիկների համար, քանի դեռ դրանք հնարավոր չէ փոխակերպել, քանի որ դատարկ պարկուճները դուրս կթափվեն կրակողի դեմքին և այտին, որը կարող են վնասվածք պատճառել, կամ դրանք պետք է նախագծվեն այնպես, որ հարմար լինեն երկկողմանի օգտագործման համար գետնից երկակի օգտագործման համար՝ հաճախ ներդնելով պարկուճների բարդ արտանետման համակարգեր, ինչպես օրինակ՝ FN F2000-ում և Kel-Tec RFB-ում։ Բրիտանական SA80-ից պետք է կրակել աջ ձեռքով, որը ձախլիկ զինվորներին անբարենպաստ իրավիճակում է դնում։ Ի հակադրություն, Steyr AUG-ը մոդուլային դիզայն է, և կրակված պարկուճի արտանետման անցքը և հանիչը կարող են փոխարկվել/փոխարինվել՝ համապատասխանեցնելով զինվորի դոմինանտ ձեռքին։ M16-ը և նրա տարբերակներն ունեն պարկուճների ֆիքսված արտանետման անցք, բայց ունենալով սովորական դիզայն (այսինքն՝ ոչ բուլփափ), արտանետման անցքը գտնվում է գործարկիչից առաջ և, հետևաբար, կարող է կրակել երկու ձեռքով։ Մոտավորապես 1985 թվականին M16A2 տարբերակի ներդրմամբ, պարկուճի դեֆլեկտորը տեղադրվել է արտանետման անցքին կից՝ նետված պարկուճներն ավելի առաջ ուղղորդելու համար՝ հրացանը դարձնելով ավելի հարմարավետ ձախ ձեռքի օգտագործման համար։ Այնուամենայնիվ, դեֆլեկտորը միշտ չէ, որ արդյունավետ է, քանի որ դուրս նետված պարկուճը դեռևս հնարավորություն ունի հարվածելու ձախլիկ կրակողի այտին, հատկապես քամոտ պայմաններում։

Լծակային և պոմպային մեխանիզմով հրազենն ավելի քիչ դժվարություններ է առաջացնում ձախլիկների համար, քան պտուտակային զենքերը։ Տեսադաշտի կարգավորման ռեժիմով շատ զենքեր հնարավոր են դարձնում ձախ ձեռքով օգտագործումը, սակայն աջ դոմինանտ աչք ունեցող հրաձիգին անհրաժեշտ է հարմարցնել այն։ Իրականում զենքերի մեծ մասը այնպես է կարգավորվում, որ զենքը չնետի պարկուճները դեպի ձախլիկի աչք։

Շատ ձախլիկ հրաձիգներ կպնդեն, որ M1911 ատրճանակի կառավարումը, թեև նախատեսված է աջ ձեռքով հրաձիգների համար, իրականում ավելի հեշտ է գործարկվում ձախ ձեռքի ցուցամատով, քան ձախ ձեռքի բութ մատով։

Սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր սարքավորումներ և հատկապես պոտենցիալ վտանգ ներկայացնող սարքավորումները հիմնականում պատրաստվում են աջլիկ օգտագործողներին համապատասխան։ Ձախլիկ օգտագործողների հիմնականում բախվում են հետևյալ խնդիրներին՝ մատերիալը անշարժ պահելու դժվարություն, հատկապես արտակարգ իրավիճակներում սարքավորումը միացնելու-անջատելու կոճակին հասնելու դժվարություն[2]։ Սեղանի սղոցների, որոնց շեղբերը դուրս են ցցված սեղանի վերևից և մատները կամ ձեռքերը կորցնելու վտանգ են ներկայացնում, կտրող հատվածը աջ կողմում է։ Սա դժվարացնում է ձախլիկ օգտագործողների գործը՝ կարգավորելու կտրվող մատերիալի ուղղությունը, քանի որ այն պետք է հրվի դեպի աջ։ Երիզաձև սղոցների դեպքում սայրի ատամները գտնվում են սայրի ձախ կողմում, ինչը պահանջում է, որ կտրվող մատերիալը հրվի մեքենայի ձախ կողմից։ Այնուամենայնիվ, մեքենայի պատյանը, որը պարունակում է սայրի մնացած մասը, գտնվում է օգտագործողի ձախ կողմում, ինչը չափազանց դժվարացնում է փայտը ձախ ձեռքով ուղղորդելը։

Ձեռքի բոլորասղոցները պատրաստվում են գրեթե բացառապես աջլիկների համար, իսկ շարժիչը և բռնակը աջ կողմում են։ Եթե պահվում է ձախ ձեռքով, ապա օգտագործողը չի կարողանա տեսնել, թե ինչ է կտրում։ Գործիքներ արտադրող Porter-Cable-ը թողարկում է ձախլիկների համար նախատեսված բոլորասղոց, որը կարելի է գնել համեմատաբար էժան[2]։

Աջլիկի համար նախատեսված Remington 700 հրացան։ Կողքից պտուտակի բռնակը չի երևում։
Աջլիկի համար նախատեսված Remington 700 հրացան։ Կողքից պտուտակի բռնակը չի երևում։  
Սեղանի սղոց, որի գործարկման բոլոր կարևոր մասերը աջ կողմում են։
Սեղանի սղոց, որի գործարկման բոլոր կարևոր մասերը աջ կողմում են։  

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն ձախ կողմը և հետևաբար նաև ձախլիկությունը համարվել են բացասական երևույթներ։ Հայերենում ձախ բառը ևս փոխաբերական իմաստով նշանակում է «անբարեհաջող». այս արմատով կազմվում են նաև ձախողել, ձախորդ բառերը[42]։ «Գործերը ձախ գնալ» արտահայտությունն էլ նշանակում է անհաջող ընթացք ունենալ, «ձախ ոտքի վրա վեր կենալ»՝ վատ տրամադրություն ունենալ, իսկ «ձախ ձեռքով գործ անել»՝ անփութորեն անել գործը[43]։

«Ձախ» (left) բառն ինքնին առաջացել է անգլո-սաքսոնական lyft՝ «թույլ» բառից։ Հին հունարենում «ձախ» նշանակող երկու բառերը էվֆեմիզմներ են. ἀριστερός, aristerós (տվյալ երևույթի համար օգտագործվող ստանդարտ բառն է ժամանակակից հունարենում) առաջացել է ἄριστος, áristos՝ «լավագույն» բառից, իսկ εὺώνυμος, euōnymos՝ «լավ անունով» բառից, ևս մեկ էվֆեմիզմ է, որն օգտագործվում է «վատ անուն» բառի փոխարեն։ Լատինական sinister ածականն ի սկզբանե նշանակել է «ձախ», բայց դասական լատիներենում ձեռք է բերել «չար» կամ «անհաջող» իմաստները, և այս կրկնակի նշանակությունը պահպանվում է ռոմանական լեզուներում և անգլերեն «sinister» բառում։ Որպես այլընտրանք՝ «sinister» բառը գալիս է լատիներեն sinus բառից, որը նշանակում է «գրպան». ավանդական հռոմեական տոգան ունեցել է միայն մեկ գրպան, որը գտնվել է ձախ կողմում։ Աջ ձեռքը պատմականորեն կապված է հմտության հետ. աջ ձեռքի լատիներեն բառը dexter է, ինչպես «ճարպկություն» (dexterity) բառում, որը նշանակում է ձեռքի հմտություն։ Անգամ «ամբիդեքստրիա» բառն արտացոլում է կողմնակալությունը։ Դրա իմաստն է «երկու կողմից հմուտ»։ Այնուամենայնիվ, քանի որ այն պահպանում է լատիներեն dexter արմատը, որը նշանակում է «ճիշտ», այն ի վերջո փոխանցում է «երկու կողմից աջլիկ» լինելու գաղափարը։ Այս կողմնակալությունն ակնհայտ է նաև «ambisinistrous» ոչ այնքան հայտնի հականիշում, որը նշանակում է «երկու կողմից ձախլիկ [այսինքն՝ անշնորհք]»[44]։

Ավելի տեխնիկական համատեքստում «sinistral»-ը կարող է օգտագործվել «ձախլիկ»-ի փոխարեն, իսկ «sinistrality»-ը՝ «ձախլիկություն» բառի փոխարեն[45]։ Ե՛վ հին հունական, և՛ հռոմեական կրոններում աուսպիցիաները (սովորաբար թռչունների թռիչքի ուղիները, ինչպես նկատում է թռչուն-գուշակողը, կամ ավգուրը) համարվում էին անբարենպաստ, եթե հայտնվում էին գուշակողի ձախ կողմում և բարենպաստ, եթե աջ կողմում։ Սա հիշատակվում է Հոմերոսի «Իլիականում» և, ըստ երևույթին, մերձավորարևելյան ծագում ունեցող հնագույն սովորույթ է (ինչպես վկայում է Ամարնայի նամակագրությունը, որում Ալաշիայի, այսինքն՝ Կիպրոսի թագավորը, Եգիպտոսի փարավոնից արծիվ-գուշակ է խնդրում)։

Հին լեզուներում այս տերմինների օգտագործումից հետո իմաստները աստիճանաբար զարգացել են։ Շատ ժամանակակից եվրոպական լեզուներում, ներառյալ անգլերենը, «աջ» (right) ուղղության բառը նաև նշանակում է «ճիշտ» (correct) կամ «պատշաճ» (proper), ինչպես նաև նշանակում է հեղինակություն և արդարություն։

Սանսկրիտում «वाम» (Վամա) բառը նշանակում է և՛ «ձախ», և՛ «չար»։

Սլավոնական լեզուների մեծ մասում prav (աջ) արմատն օգտագործվում է կոռեկտության կամ արդարության իմաստ կրող բառերում։ Խոսակցական ռուսերենում левый (levyĭ) «ձախ» բառը նշանակում է ոչ պաշտոնական, կեղծ, տարօրինակ։ Լեհերենում prawo բառը նշանակում է «ճիշտ», ինչպես նաև «օրենք», prawy նշանակում է՝ օրինական, lewy բառը նշանակում է «ձախ» (աջից հակառակ), իսկ խոսակցականում՝ «անօրինական» (իրավականի հակառակ)։ Չեխական ժարգոնային levárna տերմինը (մոտավորապես «ձախ բիզնես») նշանակում է կասկածելի, ստվերային սխեմա կամ խաբեություն։

Ֆրանսերենում droit(e) (անգլերենում համարժեք է direct բառին) նշանակում է ինչպես «աջ» և «ուղիղ», այնպես էլ «օրենք» և «իրավունք», մինչդեռ gauche նշանակում է «ձախ» և նաև հոմանիշ է maladroit-ի բառին, որը բառացիորեն նշանակում է «ոչ ճիշտ»՝ «անշնորհք»։ Իսպաներենում, իտալերենում, պորտուգալերենում և գերմաներենում բառն ունի նմանատիպ կառուցվածք։ Իսպաներեն diestro և իտալական destro տերմինները նշանակում են և՛ «աջլիկ», և՛ «հմուտ»։ Ժամանակակից իտալական sinistra բառն ունի և՛ չարաբաստիկ, և՛ ձախ իմաստներ (արական սեռի ածականը՝ sinistro), իսկ maldestro նշանակում է «անշնորհք»։ Իսպանական siniestra-ն ևս ունի երկուսն իմաստները, թեև «ձախ» իմաստը ավելի քիչ տարածված է և սովորաբար արտահայտվում է izquierda բասկերեն բառով[46], որը փոխաձվել է նաև պորտուգալերենում։ Որոշ իսպանախոս երկրներում ինչ-որ բան անել por izquierda նշանակում է ներգրավվել կոռուպցիոն վարքագծի մեջ կամ օգտագործել անօրինական միջոցներ, մինչդեռ por derecha կամ derechas նշանակում է դա անել ճիշտ (օրինական) ձևով[47]։ Նաև իսպաներենում ինչ-որ մեկին «Eres tan zurdo» ասելը նշանակում է, որ նա անշնորհք է, թեև բառացի թարգմանությունը նշանակում է «Դու այնքան ձախլիկ ես»։ Պորտուգալերենում ձախլիկի համար ամենատարածված բառը՝ canhoto, ժամանակին օգտագործվել է սատանային կոչելու համար, իսկ canhestro բառը նշանակում է «անշնորհք»։

Վիետնամերենում «ճիշտ» բառը՝ phải, նշանակում է նաև «ճիշտ» կամ «պարտադիր»։ «Ձախ» բառը` trái, նաև նշանակում է «սխալ», «հակառակ»։ Օրինակ՝ «mặc áo trái» նշանակում է «վերնաշապիկը հակառակ հագնել», կամ «làm trái ý» նշանակում է գնալ ինչ-որ մեկի կամքին հակառակ։

Ռումիներեն drept/dreaptă (լատիներեն directus-ից) նշանակում է և՛ «ճիշտ», և՛ «ուղիղ»։ Իսկ «ձախ» բառը՝ stâng/stângă, որը գալիս է լատիներեն stancus (= stanticus) բառից, նշանակում է «հոգնած»[48]։

Գերմաներենում recht նշանակում է «իրավունք» և՛ որպես ածական (ճիշտ), և՛ որպես գոյական (իրավունք)։ Իսկ «ձախ» բառը՝ links, սերտորեն կապված է և՛ link (թաքուն, կասկածելի), և՛ linkisch (անշնորհք) բառերի հետ[49][50]։

Հոլանդերեն «ձախ» (links, linker) և «աջ» (recht, rechts, rechter) բառերն ունեն մոտավորապես նույն իմաստներն ու կոննոտացիան, ինչ անգլերենում։ Link ածականը նշանակում է «խորամանկ, անվստահելի» կամ «ռիսկային»։ Իսկ linkerd նշանակում է «խորամանկ սատանա»։ Մեկին ձախ ուսի վրայով նայելը (iemand over de linkerschouder aanzien) նշանակում է նրան չնչին, անկարևոր համարել[51]։ Նաև ասացվածք կա, որ ասում է «2 ձախ ձեռք ունենալ», այսինքն՝ այդ մարդը անշնորհք է։

Իռլանդերեն deas նշանակում է «աջ կողմ» և «հաճելի»։ Ciotóg-ը ձախ ձեռքն է և կապված է ciotach-ի հետ, որը նշանակում է «անհարմար»[52], ciotógach (kyut-OH-goch) բառը նշանակում է ձախլիկ։ Ուելսերեն chwith բառը նշանակում է «ձախ», բայց կարող է նաև նշանակել «տարօրինակ», «անհարմար» կամ «սխալ»։ Ձախլիկության շոտլանդական տերմինը corrie fistit է։ Տերմինը կարող է օգտագործվել «անշնորհքություն» իմաստով։

Ֆիններենում oikea բառը նշանակում է և՛ «ճիշտ» (լավ, ճիշտ), և՛ «աջ» (ձախի հակառակը)։

Շվեդերեն att göra något med vänsterhanden (բառացիորեն «ձախ ձեռքով ինչ-որ բան անել») նշանակում է «ինչ-որ բան վատ անել»։ Շվեդերեն vänster նշանակում է «ձախ»։ Vänsterprassel տերմինը նշանակում է «անհավատարմություն», «շնություն» և «խաբեություն»։ Այս տերմինից առաջացել է vänstra բայը։

Նորվեգերենում keivhendt բառը կարող է օգտագործվել «ձախլիկ» բառի համար, սակայն բառացի թարգմանված բառը նշանակում է «սխալ ձեռքով»։

Հունգարերենում աջ բառը jobb է, որը նաև նշանակում է «ավելի լավ»։ Ձախ բառը bal է, որը նաև նշանակում է «վատ»։ Էստոներենում pahem բառը նշանակում է և՛ «ձախ», և՛ «վատ», իսկ parem բառը նշանակում է և՛ «աջ», և՛ «ավելի լավ»։

Թուրքերենում աջ բառը sağ է, որը նշանակում է «ողջ»։ Ձախ բառը է, որը sol նշանակում է «գունազրկվել», «մահանալ», «հիվանդ»։

Չինական մշակույթում «ձախ» ածականը (չին, մանդարին՝ zuǒ) երբեմն նշանակում է «անպատշաճ» կամ «անհամաձայն»։ Օրինակ, «ձախ ճանապարհ» արտահայտությունը (, zuǒdào) նշանակում է «անօրինական» կամ «անբարոյական միջոցներ»։

Կորեերենում աջը oreun (오른) է, որը համապատասխանում է «բարոյապես պատշաճ» բառին՝ orheun (옳은), որն ունի նույն արտասանությունը[53]։

Եբրայերենում, ինչպես նաև հնագույն սեմական և միջագետքյան լեզուներում «ձախ» տերմինը իշխանության կամ խնամակալության խորհրդանիշն էր[54]։ Հին Կտակարանում եղել են նաև ձախլիկ մարդասպանների օրինակներ (Էհուդը սպանել է մովաբցի թագավորին)։ Ձախ ձեռքը խորհրդանշում էր հասարակությանը խայտառակելու ուժը և օգտագործվում էր որպես դժբախտության, բնական չարիքի կամ աստվածների պատժի փոխաբերություն։ Այս փոխաբերությունը պահպանվել է և ինտեգրվել է քրիստոնեության մեջ վաղ կաթոլիկ աստվածաբաններից սկսած, ինչպիսին է Ամբրոսիոս Մեդիոլանցին[55], մինչև ժամանակակից բողոքական աստվածաբանները, ինչպիսին է Կառլ Բարթը[56], որպեսզի Աստծուն վերագրվի բնական չարիքը՝ բացատրելով Աստծո ամենակարողությունը տիեզերքի վրա։

Ձեռագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբերեն, պարսկերեն, ուրդու, եբրայերեն և այլ աջից ձախ գրություն ունեցող լեզուներով խոսող ձախլիկները սովորաբար գրելու հետ կապված խնդիրներ չեն ունենում։ Աջից ձախ գրություն ունեցող գրային համակարգերում ձախլիկները թանաքի վրայով ձեռքն անցկացնելու հետ կապված խնդիր չեն ունենում, ինչպես ձախ աջ գրային համակարգ ունեցող լեզուներում։ Այս պատճառով համարվում է, որ աջ ձեռքով լատինատառ գրելն ավելի հեշտ է, քան ձախով։ Ավելին՝ համարվում է, որ ձախ ձեռքով ավելի դժվար է չինական ընթեռնելի հիերոգլիֆներ գրելը, քան լատինական տառեր, չնայած դժվարությունը սուբյեկտիվ է և կապված է տվյալ անձի հետ[57]։

Ձախից աջ գրությամբ լեզուներում կարելի է ձախ ձեռքով գրել առանց բծեր թողնելու և «առաջ թեքված» գրությամբ, եթե թուղթը դրվի 90 աստիճան թեքությամբ դեպի աջ, իսկ ձախ ձեռքը գրելիս շարժվում է մարմնի ուղղությամբ և ձախից աջ՝ վեր ու վար։ Այս կեցվածքով կարելի է նաև վայելչագրություն անել ձախ ձեռքով, բայց օգտագործելով աջ ձեռքի համար նախատեսված գրչի ծայրը։ Հակառակ դեպքում, ձախլիկների համար նախատեսված գրչի ծայրեր են պահանջվում, որպեսզի հաստ-բարակ նրբագծերը ճիշտ լինեն, իսկ ձախլիկ գեղագիրը, ամենայն հավանականությամբ, ձախ ձեռքով բծեր կտանի տեքստի վրայով։ Ձախ ձեռքի համար նախատեսված գրչածայրերը սովորաբար հեշտ չէ գտնել, և նրբագծերը պետք է կատարվեն աջլիկների վայելչագրական աշխատանքի ավանդական կանոններից տարբեր ձևով՝ խուսափելու գրչածայրի խափանումից և թանաքը թափելուց։ Ձախլիկներն առավելություն ունեն սովորելու 19-րդ դարի պղնձե ձեռքերը, որոնք վերահսկում են գծի լայնությունը՝ սեղմելով կետի վրա։

Քաղաքացիական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտների մեծամասնության աջլիկ լինելու պատճառով դպրոցներում օգտագործվող շատ պարագաներ նախատեսված են աջլիկների համար՝ սկսած սրիչներից մինչև մկրատներ և դպրոցական սեղաններ։ Ձախլիկ աշակերտների վրա դրա հետևանքները կարող են տատանվել ակադեմիական վատ արդյունքից կամ ֆիզիկական տկարությունից մինչև ոչ մի ազդեցություն[58]։

Շատ դասարաններում և լսարաններում գրասեղանները նախագծված են այնպես, որ գրելու մակերեսը կցված լինի աթոռին, այլ ոչ թե առանձին։ Այս դիզայնով գրասեղանը ամրացված է աջ կողմում՝ աջլիկների համար առաջարկելով նաև գրելիս թևը դնելու հարմարություն։ Այս գրասեղաններից մի քանիսում գրելու մակերեսը ամբողջությամբ չի ձգվում դեպի ձախ, ինչի պատճառով ձախլիկները պետք է մարմնով թեքվեն՝ ճիշտ գրելու համար, որը երբեմն առաջացնում է մեջքի, պարանոցի և ուսի հետ կապված խնդիրներ[58][59]։ Այս կեցվածքը կարող է նաև պատճառ դառնալ, որ ուսանողը մեղադրվի խաբելու մեջ[60]։

Հեղինակներ Ալֆրեդո Արդիլան և Դիեգո Ռոսսելլին իրենց «Ձախլիկությունը Կոլումբիայում. որոշ հարակից պայմաններ» հոդվածում պնդում են. «Դպրոց հաճախելը հանգեցնում է աջ ձեռքն օգտագործելու զգալի սոցիալական ճնշման՝ ոչ միայն գրելու առումով, այլ նաև այլ գործողությունների»[61]։

Աշխատավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքն օգտագործելու և զբաղվածության հարաբերությունների վերաբերյալ հետազոտության ընթացքում հետազոտողները կարող են սկսել իրենց հետազոտությունը՝ ենթադրելով, որ ձախլիկներն ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան իրենց աջլիկ գործընկերները՝ պայմանավորված այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են աջլիկների համար նախատեսված գործիքների օգտագործման դժվարությունը և հիվանդությունների բարձր ռիսկը[62]։ Այնուամենայնիվ, նրանց բացահայտումներն ավելի բարդ երևույթներ են ի հայտ բերել։ Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ձախլիկ տղամարդիկ ավելի շատ են վաստակում, քան աջլիկները. Մեծ Բրիտանիայում մոտ 5%-ով ավելի։ Եվ հակառակը, ձախլիկ կանայք մոտ 7,5%-ով ավելի քիչ են վաստակում, քան աջլիկները[62][63]։

Վիրահատարաններում օրդինատուրայի ընթացքում աջլիկ վիրաբույժները նյարդայնանում են ձախլիկ օրդինատորներից և նրանց կատարողականի ավելի ցածր գնահատական են տալիս՝ ի տարբերություն աջլիկ օրդինատորների[64]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hardyck C, Petrinovich LF (1977). «Left-handedness». Psychol Bull. 84 (3): 385–404. doi:10.1037/0033-2909.84.3.385. PMID 859955.
  2. 2,0 2,1 2,2 «Finding Power Tools for Left Handed People». Great Home Improvements. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
  3. 3,0 3,1 Sato, Susumu; Demura, Shinichi; Sugano, Noriaki; Mikami, Hajime; Ohuchi, Tetsuhiko (2008). «Characteristics of Handedness in Japanese Adults: Influence of Left-handed Relatives and Forced Conversion». International Journal of Sport and Health Science. 6: 113–9. doi:10.5432/ijshs.IJSHS20070298.
  4. Beer, Robert (2004). The Encyclopedia of Tibetan Symbols and Motifs. Serindia Publications, Incorporated. էջ 150. ISBN 978-1-93247-610-1.
  5. «Sinistro» (իտալերեն).
  6. Coren, Stanley (1990). Left-handedness: behavioral implications and anomalies. Amsterdam: Elsevier Science Publishers B.V. ISBN 978-0-444-88438-1.
  7. Muhammad Saed Abdul-Rahman (2007). Islam: Questions and Answers – Manners (Part 1). London: MSA Publication Ltd. ISBN 978-1-86179-336-2. OCLC 58477120.
  8. Evans, Dave (2007). The History of British Magick after Crowley. Hidden Publishing.
  9. Dolan, T. P. (2004). «left-footer». A Dictionary of Hiberno-English: The Irish Use of English. Gill & Macmillan Ltd. էջ 139. ISBN 9780717135356. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.; «Notes and Queries: Where does the phrase 'left footer' come from?». The Guardian. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.; Mencken, Henry Louis (1962). The American language. A. A.Knopf. էջ 745.; Partridge, Eric (2006 թ․ մայիսի 2). «left-footer». A Dictionary of Slang and Unconventional English. Vol. 142. Routledge. էջ 674. Bibcode:1938Natur.142.1095F. doi:10.1038/1421095a0. ISBN 9781134963652. S2CID 4116274. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  10. Wilson, Sir Daniel (1891). The right hand: left-handedness. London: MacMillan and Co. ISBN 978-0-665-25982-1.
  11. Kita, S.; Essegbey, J. (2001). «Pointing left in Ghana: How a taboo on the use of the left hand influences gestural practice». Gesture. 1 (1): 73–95. doi:10.1075/gest.1.1.06kit.
  12. Orton, S.T (1937). Reading, writing, and speech problems in children. Vol. 141. London: Chapman and Hall. էջ 997. Bibcode:1938Natur.141S.997.. doi:10.1038/141997c0. ISBN 978-0-89079-179-0. PMC 5105521. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  13. Lewis, Ruth (1949 թ․ մայիս). «The psychological approach to the preschool stutterer». Can Med Assoc J. 60 (5): 497–500. PMC 1591462. PMID 18125462.
  14. Bryngelson, Bryng; Clark, Thomas B. (1933). «LEFT-HANDEDNESS AND STUTTERING» (PDF). The Journal of Heredity. 24 (10): 387–390. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
  15. Johnson, W. & L. Duke (1935). «Changes in handedness associated with onset or disappearance of stuttering; sixteen cases». Journal of Experimental Education. 4: 112–132. doi:10.1080/00220973.1935.11010003.
  16. Ballard, PB (1912). «Sinistrality and speech». Journal of Experimental Pediatrics. 1: 298–310.
  17. Porac, C; Buller, T (1990). «Overt attempts to change hand preference: a study of group and individual characteristics». Canadian Journal of Psychology. 44 (4): 512–21. doi:10.1037/h0084268. PMID 2292088.
  18. Meng, LF (2007). «The rate of handedness conversion and related factors in left-handed children». Laterality. 12 (2): 131–8. doi:10.1080/13576500601005727. PMID 17365629. S2CID 26902219.
  19. Shimizu A, Endo M (1983). «Handedness and familial sinistrality in a Japanese student population». Cortex. 19 (2): 265–272. doi:10.1016/s0010-9452(83)80020-3. PMID 6884043. S2CID 4478772.
  20. Zverev, YP (2006). «Cultural and environmental pressure against left-hand preference in urban and semi-urban Malawi». Brain and Cognition. 60 (3): 295–303. doi:10.1016/j.bandc.2005.07.008. PMID 16481084. S2CID 42534615.
  21. А. П. Чуприков, В. Д. Мишиев. // Латеральность населения СССР в конце 70-х и начале 80-х годов. К истории латеральной нейропсихологии и нейропсихиатрии. Хрестоматия. Донецк, 2010, 192 с.
  22. А. П. Чуприков, Е. А. Волков. // Мир леворуких. Киев. 2008.
  23. «Search Programmes». EERA (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  24. 24,0 24,1 «New Day Dawns For Southpaws». The Florence Times. 1971 թ․ մարտի 8. էջ 4. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  25. 25,0 25,1 Restak, Richard M. (1988 թ․ դեկտեմբերի 11). «Do We Want a Left-Handed President?». The Washington Post. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 Tracy, Lisa (1979 թ․ օգոստոսի 13). «On the Other Hand, Consider Who's Left». The Washington Post. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  27. Pritchett, Leigh Bailey (1993 թ․ հոկտեմբերի 3). «Southpaws tough it out in a right-handed world». The Gadsden Times. էջեր D8.
  28. Roth, Melissa (2005 թ․ հուլիսի 25). The Left Stuff: How the Left-Handed Have Survived and Thrived in a Right-Handed World that left handed people find hard to cope in. Government Institutes. էջ 18. ISBN 9781590771518.
  29. Swint, Sean (1999 թ․ դեկտեմբերի 7). «Elderly 'Lefties' May Still Feel Need to Switch to Right Hand». WebMD. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  30. B Galobardes, M S Bernstein, and A MorabiaDivision of Clinical Epidemiology, University Hospital of Geneva, Switzerland. bruna.galobardes@hcuge.ch "The association between switching hand preference and the declining prevalence of left-handedness with age.", American Journal of Public Health 89, no. 12 (December 1, 1999): pp. 1873-1875.
  31. Hugdahl, Kenneth; Satz, Paul; Mitrushina, Maura; Miller, Eric N. (1993). «Left-Handedness and Old Age: Do Left-Handers Die Earlier?». Neuropsychologia. Pergamon Press Ltd. 31 (4): 325–333. doi:10.1016/0028-3932(93)90156-T. PMID 8502368. S2CID 33623714.
  32. Ecenbarger, William (1991 թ․ հուլիսի 21). «It's Not Right!». Chicago Tribune. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
  33. «Lefthanded scissors explained». dailymotion.com (video). 2006 թ․ դեկտեմբեր.
  34. «How Scissors are Left-Handed». Anything Left-Handed. Anything Left-Handed Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  35. 35,0 35,1 «Left-Handed Products». Lefthandersday.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  36. «Make Your Mouse Pointers Left-hand Friendly». How-To Geek. 2010 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  37. «Best Left Handed Mouse Rankings». Ergonomically Speaking. 2020 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  38. «Keyboard shortcuts in Windows». support.microsoft.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  39. «Mac keyboard shortcuts». Apple Support (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  40. «Shigeru Miyamoto Hears this Left-Handed Gamer's Pain». Kotaku. 2014 թ․ հունիսի 17.
  41. «How to Succeed at Knife-Sharpening Without Losing a Thumb». New York Times. 2006 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 23-ին.
  42. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - ձախ». www.nayiri.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  43. «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - ձախ». www.nayiri.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  44. «Ambisinistrous». YourDictionary.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2003 թ․ նոյեմբերի 28-ին.
  45. «Sinistral». YourDictionary.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին.
  46. «Etimología de izquierda» (իսպաներեն). deChile.com. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 19-ին.
  47. «Word Reference».
  48. «stanga - definiție - dexonline».
  49. Clark, M., ed. (2008). Oxford German Dictionary. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-954568-1.
  50. Die Deutsche Sprache, "link" (Berlin: Duden 2013).
  51. W. Martin and G. A. J. Tops, eds., Van Dale groot woordenboek Nederlands-Engels, 2d ed. (Utrecht, Antwerp: Van Dale, 1991).
  52. «My Left Foot». The Kingdom. 2003 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 23-ին.
  53. YBM, Korea (2002). Si-sa Elite Korean-English Dictionary. ISBN 978-89-17-07460-4.
  54. Hamilton, Jeffries (1992). Social Justice and Deuteronomy: the Case of Deuteronomy 15. Atlanta: Scholar's Press. էջ 145. ISBN 978-1-55540-748-3.
  55. Ambrose of Milan: political letters and speeches / translated with an introduction and notes by J. H. W. G. Liebeschuetz. Liverpool, England: Liverpool University Press. 2005. ISBN 978-0-85323-829-4.
  56. Ruether, Rosemary Radford (1968–1969). «The Left Hand of God in the Theology of Karl Barth—Karl Barth as a Mythopoeic Theologian». The Journal of Religious Thought. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  57. «A question of the left being right – and normal». China Daily. 2008 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  58. 58,0 58,1 Flower, Mei (2005 թ․ հուլիսի 28). «Left Over, Left Out, Left Behind: The Daily Discrimination against Left-Handed Students». blog critics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  59. «Common school problems». gauche! Left-Handers in Society. Արխիվացված է օրիգինալից 1997 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  60. «School desk plague». gauche! Left-Handers in Society. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  61. Ardila, Alfredo; Rosselli, Diego (2001 թ․ հունվար). «Handedness in Colombia: Some associated conditions». Laterality. 6 (1): 77–87. doi:10.1080/713754398. PMID 15513161. S2CID 37340302.
  62. 62,0 62,1 Waldfogel, Joel (2006 թ․ օգոստոսի 16). «Sinister and Rich: The evidence that lefties earn more». Slate. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  63. Denny, Kevin; O'Sullivan, Vincent (2004 թ․ հուլիսի 2). «The Economic Consequences of being Left-handed: Some Sinister Results» (PDF). University College Dublin. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
  64. Zaghloul, Mohamed S.; Saquib, Juliann; Al-Mazrou, Abdulrahman; Saquib, Nazmus (2018 թ․ հունվարի 2). «A Qualitative assessment of the impact of handedness among left-handed surgeons in Saudi Arabia». Laterality. 23 (1): 39–50. doi:10.1080/1357650X.2017.1309049. PMID 28363266. S2CID 11919889.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]