Էլ չեմ կարող գրել «ձեռաց...»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ չեմ կարող գրել «ձեռաց...»
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1899
ՀրատարակչությունՊրոլետար օրաթերթ
Հրատարակվել է1929, փետրվարի 20
ՎիքիդարանԷլ չեմ կարող գրել «ձեռաց...»

«Էլ չեմ կարող գրել «ձեռաց...»», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1899 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1899 թվականին ապրիլի 18-ին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 260) պահվում է Օ․ Գրիգորյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը, թվագրված՝ «18 ապրիլի (Զատիկ)»[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1929 թվականի փետրվարի 20-ին «Պրոլետար» օրաթերթում (№ 41), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 476)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 656.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Էլ չեմ կարող գրել «ձեռաց...»