Օնիկ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օնիկ Գրիգորյան
Հերոս Օնիկ Կարոյի Գրիգորյանին նվիրված հուշարձան.jpg
հուլիսի 25, 1978-ապրիլի 2, 2016
ԾննդավայրԼՂՀ Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ջաբրայիլ
Կոչումփոխգնդապետ
ՊաշտոնԹիկունքի գծով տեղակալ
Մարտեր/
պատերազմներ
Ապրիլյան պատերազմ
Պարգևներ«Ծովակալ Իսակով» մեդալ, «Մարտական ծառայություն» մեդալ, «Նելսոն Ստեփանյան» մեդալ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» մեդալ, «Անբասիր ծառայության» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներ,Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, իսկ ԼՂՀ նախագահի կողմից «Արիության համար» շքանշաններ (հետմահու))

Օնիկ Կարոյի Գրիգորյան (հուլիսի 25, 1978, Իվանյան - ապրիլի 2[1], 2016, Ջեբրայիլ), Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար ԹԳ (թիկունքի գծով) տեղակալ, փոխգնդապետ, զոհվել է քառօրյա պատերազմի մարտական գործողությունների ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնիկը ծնվել է 1978 թվականի հուլիսի 25–ին Ասկերանի Խրամորթ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է գյուղի դպրոցում և ծառայության անցել Պաշտպանության բանակի շարքերում։ Մեկ տարի անց՝ 1996 թվականին Օնիկին շնորհվել է լեյտենանտի կոչում և նա նշանակվել է դասակի հրամանատար։ Ավարտել է Արցախի Պետական համալսարանի «Ֆիզկուլտուրա և նախնական զինվորական պատրաստություն» բաժինը և աշխանքի անցել Իվանյան գյուղի միջնակարգում դպրոցում՝ որպես զինղեկ[2]։ Ամուսնանալուց հետո ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, շառայության ընթացքում եղել է տարբեր սահմանային զորամասերում, 2016 թվականի հունվարին նշանակվել է ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի ու կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ։

Քառօրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանն ու ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը օգնության են հասել 112 դիրքի զինվորներին։ Ադրբեջանական բանակի դեմ մղած մարտական գործողությունների ընթացքում խմբի տղաները զոհվել են։

Ամուսնացած էր, ունի երկու երեխա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծովակալ Իսակով» մեդալ
  • «Մարտական ծառայություն» մեդալ
  • «Նելսոն Ստեփանյան» մեդալ
  • «ՀՀ ԶՈՒ 20 տարի» մեդալ
  • «Անբասիր ծառայության» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներ
  • «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, իսկ ԼՂՀ նախագահի կողմից «Արիության համար» շքանշաններ (հետմահու)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]