Է՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար...
Է՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար... | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1908 |
Վիքիդարան | Է՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար... |
«Է՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս բանաստեղծության գրության ստույգ թվականը հայտնի չէ։
Ուրիշի ձեռքով արտագրված մեկ օրինակ պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 51-ում[1]։
Առաջին անգամ տպագրվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 57), այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 153)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է 1908 թվականին Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքից[1]։
|