Դժար տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դժար տարի
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունՀասկեր
Հրատարակվել է1908
ՎիքիդարանԴժար տարի

«Դժար տարի», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծության գրման ստույգ տարեթիվը հայտնի չէ[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի Ֆոնդում № 1402-ում պահվում է մանկական «Հասկեր» ամսագրի՝ հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ջնջել է «Ժողվրդականից» ենթավերնագիրը։

Առաջին անգամ լույս է տեսել 1908 թվականին տպագրված «Հասկեր» ամսագրի № 7-ում (էջ 246), այնուհետև՝ 1922 թվականին Կոստանդնուպոլիսում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 131), «Ժողովրդական երգեր» բաժնում, ապա՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 155)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է 1922 Կոստանդնուպոլիսում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 620.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Դժար տարի