Jump to content

Դարձյալ նրանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարձյալ նրանց
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1940
ՎիքիդարանԴարձյալ նրանց

«Դարձյալ նրանց», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծության գրվելու տարեթիվը ցայսօր անհայտ է[1]։ Այն հիշեցնում է գրողի «Չարամիտներին», «Միամիտներին», «Երանություն էր խոստացել հույսս ինձ», «Մարգարե», «Ազդ» բանաստեղծությունները, որոնք գրված են Թումանյանի՝ Կոնսիստորիայում ծառայելու տարիներին (1887-1892 թվականներ)։

Թվում է, նույնիսկ, որ օրգանական շարունակությունն է 1890 թվականին մայիսի 20-ին գրված «Չարամիտներին» բանաստեղծության և պետք է գրված լինի նույն օրերին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 49-ում պահվում է «Մուրճի» արխիվից հանված մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 485)։

Տպագրվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 557.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Դարձյալ նրանց