Միամիտներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միամիտներին
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
ՎիքիդարանՄիամիտներին

«Միամիտներին», Հովհաննես Թումանյանի բանսատեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի հունիսի 12-ին։

Տ․ Փիրումյանն իր հուշերում տեղեկացնում է, որ հեղինակն այն նվիրել է «խեղճ գյուղացիներին, որոնցից Թիֆլիսի կոնսիստորիայի պաշտոնյանները կաշառք էին վերցնում»[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ «Միամիտներին» բանաստեղծությունը տպագրվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների I հատորում (էջ 95), թվագրված «1890 թ․ հունիսի 12»։ Այնուհետև 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 42)։

Արտատպվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների I հատորից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հյակական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 557–558.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Միամիտներին