Շխմուրադի վանք
| Շխմուրադի վանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Թեմ | Գուգարաց |
| Հոգևոր կարգավիճակ | չգործող |
| Ներկա վիճակ | կիսավեր |
Շխմուրադի վանք — վանքային համալիր Հայաստանի Հանրապետության Վարագաջուր (Հախում) գետի ձախ ափին, գեղեցիկ հովտում, Ծաղկավան գյուղից դեպի հարավ-արևմուտք:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Վանքի համալիրը կառուցվել է 12-13-րդ դդ.: Ուշագրավ է գավթի արևելյան կողմում խորանի ճակատային քարին գրված արձանագրությունը.
| Յամի Կ. երորդի, Ե երորդի նորո շրջակայիս տէր Գրիգոր շինեցի խորանիկս աստուածաբնակ հրամանաւ Սադորնո մեծի իշխանի վասն յիշտակի ննջելեոց իւրոց, եւ յաւիտենականութիւն անձին իւրոյ, որք սպասաւորէֆ ի սմա, զիս զտէր Գրիգոր եւ զծնողս իմ, ձաղաւթս յիշեսջիք ընդ նմին եւ այլ զազգատոհմն...[1] |
Ճակատի հյուսիսային փոքր խորանի ճակատին.
| Յանուն Աստուծոյ եւ Դանիէլ եւ Այլարայ միաբանէցաք վանքս եւ տուաք յայտնութեամբ ժամհերայ տղին...[1] |
Ուշագրավ է այն, որ երևելի խաչարձանը կանգուն է տաճարի հարավարևմտյան կամարակապ ճակատին: Վանքի խորանը շինել է վարպետ Գրիգորը: Շխմուրադը եղել է Վարագաջուր գետի վերին և միջին հոսանքի գյուղերի բնակջության ամար մշակութային և լուսավորութան կենտրոն, նշանավոր ուխտատեղի: Շխմուրադի համալիրը քիչ ուսումնասիրված վանքերից է: Սադորն իշխանը Կայենի և Մահկանաբերդի տերն էր՝ Արծրունու որդին: Վանքային համալիրն ունեցել է շրջապարիսպ և միաբանների խցեր, որոնք այժմ քանդված են: Վանքի արևելյան կողմում, ոչ այնքան հեռու, կա գյուղատեղի և Շխմուրադ անունով գերեզմանատուն:
[խմբագրել] Ճարտաապետություն
Վանքը կառուցվել է խաչաձև, տաշված մոխրագույն չիչ քարով, ունի մեկ ավագ և չորս միմյանց վրա շինված փոքր խորան, երկու դուռ՝ ար.մտյան և հարավային կողմերից: Այն կազմված է եկեղեցուց, երու գավիթից և մատուռից: Եկեղեցին կառուցվել է 1184 թվականին: Վանքի գմբեթավոր դահլիճն ունի զույգ որմննամույթեր: Վանքի գավիթները եկեղեցու հարավային և արևմտյան կողմերում են: Գավիթն ունի քառակուսի հատակագծով դահլիճ՝ մեկ զույգ ութանիստ մույթով, որոնցից սկսում է բարձրանալա երկիկով ավարտվող կենտրոնական հատվածը: Տաճարի երկարությունը 9 մ է, լայնությունը՝ 7,4 մ: Վիմագրերի մի մասը մաշվածության պատճառով չի ընթերցվում:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Գրակաություն
- Լավրենտի Միրզոյան Տավուշ — Երևան: Ասողիկ, 2010. — 856 էջ.