Հորոմայրի վանք
| Հոռոմայրի վանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Նահանգ | Գուգարք |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Լոռու մարզ |
| Ներկա վիճակ | Կիսավեր |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 7-րդ դար |
| Կառուցման ավարտ | 14-րդ դար |
| Առաջին հիշատակում | 7-րդ դար |
| Առանձնահատկություններ | |
| Շինանյութ | Բազալտե սրբատաշ քար |
Հոռոմայրի վանքը միջնադարյան ճարտարապետական համալիր է Լոռու մարզի Օձուն գյուղից մեկ կիլոմետր հեռավարության վրա։
[խմբագրել] Պատմություն
Հոռոմայրի առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում։ Այն կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա։ Առաջին խմբի զլխավոր Ս.Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187թ-ին, բազալտե սրբատաշ քարից։ Միակ` հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։ Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290թ-ին։ Ս.Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201թ-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։ Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301թ), որից քիչ հեռու, պահպանվել են Ս.Առաքյալ մատուռի (1216թ) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` XIIIդ խաչքարերով ու տապանաքարերով: Սարահարթի կառույցների խմբում են` երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206թ) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը: [1]