Հայոց ցեղասպանության ճանաչում
|
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և մինչ օրս չի ավարտվել[1][2][3][4] և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Սկսած 1915 թվականից[1][2] տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։
ԱՄՆ-ն երեք անգամ (1916[5], 1919[6], 1920[7]) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով[3][4], որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
Հայկական սփյուռքը գրեթե ամբողջությամբ ներկայացված է ցեղասպանության զոհերի ուղղակի ժառանգներով և ունի բավարար նյութական միջոցներ, որպեսզի դիմադրի Թուրքիայի ճնշումներին[8]։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ամերիկյան ուսումնասիրող Հիթըր Գրեգի կարծիքով՝ ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական ընկերությունների գլխավոր նպատակն է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքների վերադարձը։ Ըստ Գրեգի՝ ամերիկահայ լոբբիստներն, իրենց նպատակին հասնելու համար, իրենց կողմն են գրավում զանազան քաղաքական գործիչների, ճնշում գործադրում տարբեր պետությունների կառավարությունների վրա, զբաղվում Հայոց ցեղասպանության հարցի լայնամասշտաբ լուսաբանմամբ, հիմնադրում այդ ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցներ[9]։
Սակայն Թուրքիան պաշտոնապես չճանաչեց Հայոց ցեղասպանությունը.
Պետություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին։Իսկ 2021 թվականի Ապրիլի 24 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը։Առաջին անգամ օգտագործելով 《Հայոց ցեղասպանություն》 եզրույթը։Նրա ելույթում նշվում է։
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը»։
Ջո Բայդեն
ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն (34 երկիր` 2019թ. նոյեմբերի դրությամբ) ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝
Երկիր | Ճանաչման տարեթիվը | Ծանոթագրություն |
---|---|---|
ԱՄՆ | 2019 | ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ 2019 թվականի հոկտեմբերի 30-ին ճանաչեց 1,5 մլն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ և 11 դեմ ձայներով[10]։
2019 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Սենատը ընդունեց` Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը[11]։Իսկ 2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը։ |
Ավստրիա | 2015[13][14][15][16] | Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները 2015 թվականի ապրիլի 22-ին մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը[17]։ |
Արգենտինա | 1988[Ն 1], 1993, 2004, 2005, 2006, 2007, 2015[13][18] | 2 օրենք, 5 բանաձև[19][20] |
Բելգիա | 1998[13][21][22], 2015[23] | Բելգիայի Սենատը 1988 թվականին 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել և դիմել է ներկայիս Թուրքիայի կառավարությանը` Հայոց ցեղասպանությունն ընդունելու կոչով։ Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Պատիժը՝ 45 հազար եվրոյից մինչև մեկ տարվա ազատազրկում[24]։
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը 2015 թվականի հուլիսի 23-ի լիագումար նիստին բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել[25]։ |
Բոլիվիա | 2014[13][26][27][28], 2015[29][30] | Հռչակագիրը միաձայն ընդունվեց Սենատի և Խորհրդարանի ստորին պալատի կողմից՝ Արտաքին գործերի նախարարության հավանությամբ։ |
Բրազիլիա | 2015[13][31] | 2015-ի մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած № 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը։ |
Բուլղարիա | 2015[32] («զանգվածային սպանություններ» ձևակերպմամբ) | Բուլղարիայի խորհրդարանը ձայների 157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ուր մասնավորապես նշված է, որ խորհրդարանը ճանաչում է 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանությունը։ Բուլղարիայի խորհդարանը նաև ապրիլի 24-ը հռչակել է «հայ զոհերի հիշատակի օր»։
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է. «Պետք է ճանաչել ցեղասպանությունը, որին ենթարկվեցին հայերը»[33]։ |
Գերմանիա | 2005[Ն 2], 2016[34][35] | Բանաձևն առաջին ընթերցումն ավարտվեց 2015-ի ապրիլին։ 2016-ի հունիսի 2-ին, գերմանական Բունդեսթագը գրեթե միաձայն (մեկ դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ) ընդունեց բանաձև, որը որակեց օսմանյան դարաշրջանում հայերի սպանությունները «ցեղասպանություն»[36]։ |
Դանիա | 2015[37][38] («արյունոտ և ողբալի իրադարձություններ» ձևակերպմամբ) | Բանաձևով խորհրդարանը վերահաստատել է 2015 թվականի մայիսի 19-ի իր որոշումը, որը դատապարտում էր «հայերի նկատմամբ իրականացված ջարդերը և այլ բռնությունները»[39]։
Սա այն բանաձևն է, որտեղ օգտագործված էր «Արևելյան Անատոլիա» (մյուս նախագծում՝ «Օսմանյան կայսրություն էր), և «ողբերգական և արյունալի իրադարձություններ» ձևակերպումները (մյուս նախագծում՝ «ջարդեր և բռնի տեղահանություններ»)։ Բանաձևին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 11, ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 109 պատգամավոր։ |
Իտալիա | 2000[13][40][41], 2019[42][43] | Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
2019 թվականի ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով (պատգամավորների ընդհանուր թիվը 432 է) հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը[44]։ |
Լատվիա | 2021[45] | Լատվիայի Սեյմայի դեկլարացիա |
Լեհաստան | 2005[13][46][47] | Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին ասել է, որ հպարտ է, քանզի Լեհաստանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ |
Լիբանան | 1997[48][49], 2000[50] | Լիբանանի Ազգային խորհուրդը 1997 թվականի ապրիլի 3-ին բանաձև է ընդունել, որում ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակման օր։ Բանաձևը կոչ է անում Լիբանանի ժողովրդին ապրիլի 24-ին միասնական լինելու հայ ժողովրդի հետ։ Իսկ 2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը[51]։ |
Լիբիա | 2019 | Լիբիայի արևելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը որդեգրել է միջազգային հարաբերությունների և արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը՝ ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը[52]։ |
Լիտվա | 2005[13][53][54] | Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) 2005 թվականի դեկտեմբերի 15-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև[55]։ |
Լյուքսեմբուրգ | 2015[13][56][57][58][59] | Լյուքսեմբուրգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը միաձայն ընդունել է մայիսի 6-ին[60]։ |
Կանադա | 1996[13][61], 2002[62], 2004[63], 2006[64] | Կանադայի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ՝ ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել։ Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանությունը[65]։ |
Կիպրոս | 1975[13][66], 1982[67], 1990[68] | Առաջին երկիրը, որ հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք[69]։ |
Հայաստան Հայկական ԽՍՀ |
1988[70][71], 1990[72] | Հայաստանի Հանրապետության 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի 11-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին։ |
Հունաստան | 1996[13][73] | Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ |
Մեքսիկա | 2023[76] | Մեքսիկայի Սենատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը 2023 թ. փետրվարի 8-ին։ |
Նիդերլանդներ | 2004[13][77][78], 2015[79][80], 2018[81][82] | 2018 թվականի փետրվարի 22-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել են որոշումներ, որոնք վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը[83]։ |
Շվեդիա | 2000[84], 2010[13][85][86][87][88] | 2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը` Ռիկսդագը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձը[89]։ |
Շվեյցարիա | 2003[13][90][91][92] — Ազգային խորհուրդ (պարլամենտի ստորին պալատ) | Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ |
Չեխիա | 2015[93][94][95], 2017[96][97] | 2017 թվականի ապրիլի 26-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև[98]։ |
Չիլի | 2007[13][99][100], 2015[101][102] | Սենատի որոշումը - 7 հուլիսի, 2007թ.:
Պատգամավորների պալատի բանաձև - 14 ապրիլի, 2015թ.[103]: |
Պարագվայ | 2015[13][104] | 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ընդունող բանաձև։ |
Պորտուգալիա | 2019[105][106][107] | 2019 թվականի ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ |
Ռուսաստան | 1995[13][108][109], 2005[110], 2015[50] | Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին` 1915-1922 թթ. ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել[111], իսկ 2005 և 2015 թվականներին ընդունել է նմանատիպ հռչակագրեր 90-րդ և համապատասխանաբար՝ 100-րդ տարելիցների կապակցությամբ։ |
Սիրիա | 2015[112][113] | 2015 թվականի մարտի 17-ին Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը[114]։ |
Սլովակիա | 2004[13][115][115] | Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
|
Սլովենիա | 2004[117][118] | Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
|
Վատիկան, «Սուրբ Աթոռ» | 2000[13][119][120], 2015[121][122] | Հովհաննես Պողոս 2-րդը դարձավ Հռոմի առաջին պապը, որը ճանաչեց և դատապարտեց 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը[84]։ |
Վենեսուելա | 2005[13][123][124] | Վենեսուելայի խորհրդարանը 2005թ.-ի հուլիսի 14-ին բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Երկրի հայ համայնքի նախաձեռնած փաստաթուղթը քննարկման էր դրվել խորհրդարանի պատգամավոր Հուգո Մորալեսի և իրավաբան Ժանետ Մադրիսի կողմից[84]։ |
Ուրուգվայ | 1965[13][125], 2004[126] | Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունեց և դատապարտեց Ուրուգվայը։ 1965թ.-ի ապրիլի 20-ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը[84]։ |
Օսմանյան կայսրություն | 1919[127] | Այսպիսով, Թուրքիան ինքը եղավ առաջին երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 1915 թվականի մայիսի 24–ի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի համատեղ հայտարարությունից[128] հետո, որով առաջին անգամ ճանաչվում և դատապարտվում էր Հայոց ցեղասպանությունը[128] և դրվում է Թուրքիային դրա համար պատասխանատվության ենթարկելու հարցը[128]։ 1919–20 թվականների օսմանա–թուրքական ռազմական տրիբունալի վճիռը փաստորեն ճանաչում էր Հայոց Ցեղասպանությունը (այն ժամանակ հայտնի էր «պատերազմական ոճիրներ» անվամբ), և մահվան էր դատապարտում ոճրագործներին[129]։ Այնուամենայնիվ, 1921 թվականին, թուրքական ազգային շարժում կոչեցյալի կողմից ներում շնորհվեց մեղավոր ճանաչվածներին։ Այդուհետև, հաջորդած թուրքական կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, ընդունեց Հայոց ցեղասպանության փաստի ընդունումից հրաժարման կամ մերժման քաղաքականությունը[129][130][131][132]։ |
Ֆրանսիա | 1998[13][133], 2000[134], 2001[135], 2006[136][137] | 2019 թվականին նախագահ Էմանուել Մակրոնի որոշման համաձայն ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշելու են որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր[84]։ |
Կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը (1998[138], 2001[139]), Եվրախորհրդարանը (1987[140], 2000[141], 2002[142], 2015[143], 2016[144]), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ[145][146], Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն։
Կազմակերպություն | թվական |
Ծանոթագրություն |
---|---|---|
Եվրոպական միություն | 1987[140][147][148], 2000[141], 2002[142], 2015[143], 2016[149] | |
Արդարադատության միջազգային կենտրոն | 2002[147][150] | |
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցություն | 2007[147][151] | |
Ամերիկայի հրեական համայնքների միություն | 1989[147][152] | |
Եվրոպայի խորհուրդ | 1998[138], 2001[139][147][153] | |
Մարդու իրավունքների միացյալ հանձնախումբ | 1998[147][154] | |
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ | 2013[147][155] |
2016 թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը 554 կողմ ձայնով բանաձև ընդունեց, որով կոչ էր անում Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը և վերահաստատեց 1987 թվականի ընդունած բանաձևը, որով 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացվածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ՄԱԿ-ի՝ ցեղասպանության մասին 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան[149]։
Տարածքային ինքնակառավարման մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր Հարավային Ուելս նահանգ[156]
- Հարավային Ավստրալիա
- Կորդոբայի նահանգ
- Բուենոս Այրեսի նահանգ[156]
- Բրիտանական Կոլումբիա
- Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը)
- Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը)[156]
- Ժնևյան կանտոն
- Վոդ կանտոն[156]
- Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ
- Ուդինեի քաղաքային խորհուրդ
- Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ
- Սալգարեդայի քաղաքային խորհուրդ
- Բելլունոյի քաղաքային խորհուրդ
- Հռոմի քաղաքային խորհուրդ
- Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ
- Մոնտանա Ֆելտրինայի քաղաքային խորհուրդ
- Ջենովայի քաղաքային խորհուրդ
- Թիենեի քաղաքային խորհուրդ
- Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ
- Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ
- Ռավեննայի քաղաքային խորհուրդ
- Ֆելտրեի քաղաքային խորհուրդ
- Վենետիկի քաղաքային խորհուրդ
- Իմոլայի քաղաքային խորհուրդ
- Ֆաենցայի քաղաքային խորհուրդ
- Պարմայի քաղաքային խորհուրդ
- Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ
- Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ
- Միլանի քաղաքային խորհուրդ
- Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ
- Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ
- Լուջոյի քաղաքային խորհուրդ
- Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ
- Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ
- Ասիաոյի քաղաքային խորհուրդ
- Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային
- Մոնտեռֆոռտե ԴըԱլպոնեի քաղաքային
- Պադովայի քաղաքային խորհուրդ
- Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ
- Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ
- Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ
- Ռոսսիի քաղաքային խորհուրդ, 17 հուլիսի, 1997 թվական
- Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ
- Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ[156]
- Ալաբամա
- Ալյասկա
- Այովա
- Արիզոնա
- Արկանզաս
- Արևմտյան Վիրջինիա[159]
- Կալիֆոռնիա
- Կոլորադո
- Կոնեկտիկուտ
- Դելավեր
- Ֆլորիդա
- Ջորջիա
- Այդահո
- Ինդիանա
- Իլինոյս
- Կանզաս
- Կենտուկի
- Լուիզիանա
- Մեն
- Մերիլենդ
- Մոնտանա
- Մասաչուսեթս
- Միչիգան
- Մինեսոտա
- Միսսուրի
- Նեբրասկա
- Նևադա
- Նյու Հեմփշիր
- Նյու Ջերսի
- Նյու Մեքսիկո
- Նյու Յորք
- Հյուսիսային Կարոլինա
- Հյուսիսային Դակոտա
- Օհայո
- Օկլահոմա
- Օրեգոն
- Փենսիլվանիա
- Ռոդ Այլենդ
- Հարավային Կարոլինա
- Հավայի
- Թենեսի
- Տեխաս
- Յուտա
- Վերմոնտ
- Վիրջինիա
- Վաշինգտոն
- Վայոմինգ
- Վիսկոնսին
- Հարավային Դակոտա
- Ռիո դե Ժանեյրոյի նահանգային խորհրդարան[160]
Հայերի ցեղասպանության ընդունումը պաշտոնապես պարտադիր պայման չէ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու համար, բայց որոշ հեղինակներ կարծում են, որ Թուրքիան պետք է կատարի այդ քայլը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին[161][162]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արգենտինայի Սենատը 1988 թվականի ապրիլի 22-ին ցեղասպանությունը որպես մարդկության դեմ իրագործվող հանցանք ճանաչող որոշում է ընդունել, որում սակայն բացակայում է «ցեղասպանություն» եզրույթը։
- ↑ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին ընդունված բանաձև, որում սակայն նշված չէ «ցեղասպանություն» եզրույթը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Samuel Totten, Paul Robert Bartrop, Steven L. Jacobs. Dictionary of Genocide: A-L, p. 21:
The Armenian Genocide Institute-Museum was opened in Yerevan, Armenia, in 1995, as part of the events commemorating the eightieth anniversary of the beginning of the Armenian genocide (1915-1923) at the hands of the Young Turk regime.
- ↑ 2,0 2,1 Israel W. Charny. Encyclopedia of genocide, vol. 1, p. 161
- ↑ 3,0 3,1 France, Great Britain and Russia Joint Declaration, մայիսի 24, 1915, View image of Document
- ↑ 4,0 4,1 Уголовное право России. Практический курс: учебник (4-е изд., перераб. и доп) (խմբ. под общ. и науч. ред. А. В. Наумова; Р. А. Адельханян и др.), М., «Волтерс Клувер», էջ 753 — 800 էջ, ISBN 5466004634, ISBN 978-5-466-00463-2։
- ↑ U.S. Senate Concurrent Resalution 12, փետրվարի 9, 1916
- ↑ U.S. Congress Act to Incorporate Near East Relief, August 6, 1919
- ↑ U.S. Senate Resolution 359, մայիսի 11, 1920
- ↑ Donald Bloxham, The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians էջ 223-224։
- ↑ Heather S. Gregg (2002). Divided They Conquer։ The Success of Armenian Ethnic Lobbies in the United States: Inter-University Committee on International Migration. էջ 19-35.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ 10,0 10,1 «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 11,0 11,1 ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը
- ↑ «United States House of Representatives Resolution 296». www.armenian-genocide.org. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 13,18 13,19 13,20 13,21 13,22 «Ճանաչում. պետություններ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Ավստրիայի Ազգային խորհրդի բոլոր 6 խմբերը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Ավստրիայի խորհրդարանում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Парламент Австрии осудил Геноцид армян
- ↑ «Ավստրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Խորհրդարանի խմբակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել (թարմացված)». PanARMENIAN.Net. 2015 թ․ ապրիլի 22. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Argentina's President expressed support to Armenian Genocide centenary commemoration ceremony». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Argentina Senate Declaration, March 31, 2004
- ↑ Argentina Law, January 15, 2007
- ↑ Belgium Senate Resolution, մարտի 26, 1998
- ↑ Belgium Senate Resolution, March 26, 1998
- ↑ «Бельгия признала Геноцид армян на всех уровнях государственной власти». REGNUM. 2019 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ LLC, Ayb Solutions. «ՈՐ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Bolivia Unanimously Approved a Resolution on the Armenian Genocide». Armenia 1366, Ciudad de Buenos Aires, Argentina. Agencia de Noticias Prensa Armenia. 2014 թ․ նոյեմբերի 29.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Բոլիվիայի Սենատի փոխնախագահ. Մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին
- ↑ «Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ օրինագիծ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ https://www.armenian-genocide.org/Affirmation.456/current_category.7/affirmation_detail.html
- ↑ «Brazil Federal Senate Legislation». www.armenian-genocide.org. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Բրազիլիայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Парламент Болгарии принял резолюцию с признанием "массовых убийств" армян
- ↑ «Բուլղարիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը». Նորություններ Արցախից aparaj.am. 2015 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Бундестаг подавляющим числом голосов одобрил резолюцию о Геноциде армян
- ↑ German Bundestag passes resolution calling Ottoman-era Armenian killings 'genocide'
- ↑ «German Parliament Recognizes Armenian Genocide, Angering Turkey». Nytimes.com. 2016 թ․ հունիսի 2. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Arminfo: Դանիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց». civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Դանիայի խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձև». Yerevan.Today. 2017-26-01. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Italy Chamber of Deputies Resolution, նոյեմբերի 16, 2000
- ↑ Italy Chamber of Deputies Resolution, November 16, 2000
- ↑ Welle (www.dw.com), Deutsche. «Парламент Италии признал геноцидом массовое убийство армян в Османской империи | DW | 10.04.2019». DW.COM (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (լրացված)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (լրացված)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Saeima deklarācijā atzīst un nosoda Osmaņu impērijas laikā īstenoto armēņu genocīdu, Sanita Upleja, Delfi, 2021
- ↑ Poland Parliament Resolution, ապրիլի 19, 2005
- ↑ Poland Parliament Resolution, April 19, 2005
- ↑ Lebanon Chamber of Deputies Resolution, ապրիլի 3, 1997
- ↑ РИА «Новости». Страны, признавшие геноцид армян 1915—1923 гг. в Османской Турции
- ↑ 50,0 50,1 Ճանաչում
- ↑ LLC, Ayb Solutions. «ՈՐ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Լիբիայի ժամանակավոր կառավարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
- ↑ Lithuania Assembly Resolution, դեկտեմբեր 15, 2005
- ↑ Lithuania Assembly Resolution, December 15, 2005
- ↑ «Լիտվան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Reconnaissance du génocide de l'Empire ottoman contre la nation arménienne
- ↑ «ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Լյուքսեմբուրգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
- ↑ «Լյուքսեմբուրգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Canada House of Commons Resolution, April 23, 1996
- ↑ Canada Senate Resolution, հունիսի 13, 2002
- ↑ Canada House of Commons Resolution, April 21, 2004
- ↑ «Stephen Harper, Prime Minister of Canada». www.armenian-genocide.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ LLC, Ayb Solutions. «ՈՐ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Cyprus House of Representatives Resolution, ապրիլի 29, 1982
- ↑ բանաձևի տեքստը
- ↑ «Кипрский парламент призвал международное сообщество признать Геноцид армян». PanARMENIAN.Net. 2017 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Cyprus criminalizes denial of 1915 Armenian genocide by Turks». Reuters. 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ [Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Օրենքը «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու մասին», Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի Տեղեկագիր, 1988, նոյեմբերի 30, № 22, էջ 312]
- ↑ [Закон Армянской Советской Социалистической Республики "Об осуждении геноцида армян 1915 года в Османской Турции", Ведомости Верховного Совета Армянской ССР, 1988, 30 ноября, № 22, с. 312]
- ↑ «Ровно 24 года назад – 23 августа 1990 года была принята Декларация о независимости Армении». 2019 թ․ դեկտեմբերի 14.
- ↑ Greece (Hellenic Republic) Parliament Resolution, ապրիլի 25, 1996
- ↑ Greece parliament ratifies bill criminalizing Armenian genocide denial. Jurist, 10 September 2014.
- ↑ Greece (Hellenic Republic) Parliament Resolution, April 25, 1996
- ↑ «Ճանաչում». www.mfa.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Netherlands Parliament Resolution, դեկտեմբեր 21, 2004
- ↑ Netherlands Parliament Resolution, December 21, 2004
- ↑ «Dutch Parliament Recognizes Greek, Assyrian and Armenian Genocide | Greek Reporter Europe». eu.greekreporter.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Dutch Parliament Recognizes Assyrian, Greek and Armenian Genocide». www.aina.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Нидерланды признали Геноцид армян». Наша Армения (ռուսերեն). 2019 թ․ մարտի 2. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Welle (www.dw.com), Deutsche. «Парламент Нидерландов признал геноцид армян в Османской империи | DW | 22.02.2018». DW.COM (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Ո՞ր երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը». shantnews.am. 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 84,0 84,1 84,2 84,3 84,4 «Ո՞ր երկրներն ու կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Sputnik Armenian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Թուրքիան Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Швеция признала геноцид армян в Османской империи
- ↑ Швеция признала геноцид армян в Османской Турции, մարտի 11, 2010
- ↑ «Турция отзывает посла из Стокгольма из-за признания парламентом Швеции геноцида армян». Эхо Москвы. 11 марта 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Switzerland (Helvetic Confederation) National Council Resolution, դեկտեմբերի 16, 2003
- ↑ Switzerland (Helvetic Confederation) National Council Resolution, December 16, 2003
- ↑ A perfect injustice: genocide and theft of Armenian wealth.
At around the same time, on March 29, 2000, the Swedish Parliament passed a formal resolution recognizing the Armenian Genocide, this after a Swedish parliamentary report asserted that «An official statement and recognition of the genocide of the Armenian is important and necessary.» Sweden urged Turkey to do so as well. Canada also recognized the genocide. (The Italian and Austrian parliaments as well as the Swiss and the German parliaments recognized and debated this issue of the Armenian Genocide without a conclusion.)
- ↑ «Czech parliament panel passes Genocide centenary resolution». PanARMENIAN.Net. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Výbor se vyjádřil k vyvražďování Arménů Turky, píše o genocidě - ČeskéNoviny.cz». www.ceskenoviny.cz. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Foreign Relations Committee of Czech Parliament's Chamber of Deputies adopts Resolution dedicated to the Armenian Genocide Centennial». armenpress.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Ռիա Նովոստի։ Сенат Чили принял осуждающий геноцид армян документ
- ↑ РИА «Новости». 20:19 06/06/2007. Сенат Чили принял осуждающий геноцид армян документ
- ↑ «Chilean parliament once again condemns Armenian Genocide and expresses solidarity with Armenian people». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Chile, Cámara de Diputados de. «Cámara solidariza con nación armenia y condena genocidio». Cámara de Diputados. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Ճանաչում. ճանաչման գործընթաց
- ↑ «Պարագվայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
- ↑ Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
- ↑ «Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Заявление Государственной Думы Федерального Собрания РФ «Об осуждении геноцида армянского народа в 1915-1922 годах» от 14 апреля 1995 г
- ↑ Заявление Государственной Думы Федерального Собрания РФ «Об осуждении геноцида армянского народа в 1915—1922 годах» от 14 апреля 1995 г
- ↑ ««Союз армян России» призывает Госдуму РФ принять законопроект о криминализации отрицания Геноцида армян». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ LLC, Ayb Solutions. «ՈՐ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Syria recognizes the Armenian Genocide committed by the Ottoman Empire, Parliament Speaker says - Հորիզոն շաբաթաթերթ - Horizon Weekly». Horizonweekly.ca. 2015 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Syrian President Finally Recognizes the Armenian Genocide». Asbarez. 2014 թ․ հունվարի 28. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Страны, признавшие геноцидом преступления против армян в 1915 году». РИА Новости (ռուսերեն). 20191030T1236+0300. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 115,0 115,1 Slovakia Resolution, November 30, 2004
- ↑ Սլովակիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար այսուհետ կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման
- ↑ Podané poslancom Františkom Mikloškom v rozprave o návrhu stanoviska Slovenskej republiky k začatiu prístupových rokovaní Európskej únie s Tureckou republikou (tlač 962)
- ↑ 118,0 118,1 «Turkish Ambassador in Slovenia recognizes Armenian Genocide: Ashot Grigoryan | Armenian Community Council of the United Kingdom». www.accc.org.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Vatican City Communiqué, նոյեմբերի 10, 2000
- ↑ Vatican City Communiqué, November 10, 2000
- ↑ Yair Auron, The Banality of Denial: Israel and the Armenian Genocide, «Transaction Publishers», 2004 — 338 էջ, ISBN 076580834X, ISBN 9780765808349։
- ↑ Rocca, Francis X.; Peker, Emre (2015 թ․ ապրիլի 12). «Pope Francis Calls Armenian Deaths 'First Genocide of 20th Century'». The Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Venezuela National Assembly Resolution, հուլիսի 14, 2005
- ↑ Venezuela National Assembly Resolution, July 14, 2005
- ↑ Uruguay Senate and House of Representatives Resolution, ապրիլի 20, 1965
- ↑ Uruguay Law, Մարտ 26, 2004
- ↑ Suny, Ronald Grigor (2015). "They Can Live in the Desert but Nowhere Else": A History of the Armenian Genocide. Princeton University Press. էջեր 336–7. ISBN 1400865581.
- ↑ 128,0 128,1 128,2 http://www.genocide-museum.am/arm/states.php
- ↑ 129,0 129,1 Antos, Jason D. (2012 թ․ մարտի 28). «Armenian Genocide Survivors Remember». The Queens Gazette. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին. «Only one Turkish government, under Damad Ferit Pasha, has ever recognized the Armenian Genocide. His administration held war crime trials and condemned most of the instigators to the massacre. Every other Turkish government has continued to deny the genocide.»
- ↑ v. Voss, Huberta (2007). Portraits of Hope: Armenians in the Contemporary World. Berghahn Books. էջ 293. ISBN 1845452577.
- ↑ Cassese, Antonio; Acquaviva, Guido; Akande, Dapo; Baig, Laurel; Bing, Jia; Cryer, Robert; Dé, Urmila (2009). The Oxford Companion to International Criminal Justice. Oxford University Press. էջեր 898–9. ISBN 0191021490.
- ↑ Eltringham, Nigel; Maclean, Pam (2014). Remembering Genocide. Routledge. էջ 41. ISBN 1317754220.
- ↑ France National Assembly Law, մայիսի 28, 1998
- ↑ 2012 France Senate Law, November 7, 2000
- ↑ France Law, հունվարի 29, 2001
- ↑ [«Proposition de loi complétant la loi n° 2001-70 du 29 janvier 2001 relative à la reconnaissance du génocide arménien de 1915 (ֆր.)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Proposition de loi complétant la loi n° 2001-70 du 29 janvier 2001 relative à la reconnaissance du génocide arménien de 1915 (ֆր.)]
- ↑ Национальная ассамблея Франции одобрила законопроект, в соответствии с которым отрицание геноцида армянского народа в Османской империи в 1915-17 годах объявляется уголовным преступлением
- ↑ 138,0 138,1 Council of Europe Parliamentary Assembly Resolution, April 24, 1998
- ↑ 139,0 139,1 Council of Europe Parliamentary Assembly Resolution
- ↑ 140,0 140,1 European Parliament Resolution
- ↑ 141,0 141,1 European Parliament Resolution
- ↑ 142,0 142,1 European Parliament Resolution
- ↑ 143,0 143,1 Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության շուրջ բանաձև է ընդունել
- ↑ «В докладе Европарламента по Турции содержится формулировка о Геноциде армян». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Подкомиссия ООН по предотвращению дискриминации и защите меньшинств, 2 июля, 1985
- ↑ United Nations War Crimes Commission Report
- ↑ 147,0 147,1 147,2 147,3 147,4 147,5 147,6 «Հայոց ցեղասպանությունը ճանաչած միջազգային կազմակերպությունները». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Resolution on a political solution to the Armenian question» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 149,0 149,1 Սարգիս Հարությունյան (2015 թ․ ապրիլի 16). «Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց». Ազատություն ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ The Applicability of the UN Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide to Events which Occurred During the Early Twentieth Century
- ↑ «Genocide scholars Association Recognizes Ottoman Genocides Against Armenians, Assyrians, Greeks, and other Christians» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Union of American Hebrew Congregations» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Recognition of the Armenian genocide
- ↑ The Armenian Genocide (1915-1923)
- ↑ Minute on 100th Anniversary of the Armenian Genocide
- ↑ 156,0 156,1 156,2 156,3 156,4 156,5 «Հայոց ցեղասպանությունը ճանաչած տարածքային ինքնակառավարման մարմիններ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «#ArmGenocide100 | Տարածքային ինքնակառավարման մարմիններ». ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը». Gala TV. 2016 թ․ մայիսի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ռիո դե Ժանեյրոն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «ЕС призывает Турцию признать геноцид армян». BBC. 2005 սեպտեմբերի 28. Վերցված է 2015 Հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Армянский вопрос». www.mk.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |