Ուդինե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ուդինե
Udine
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՖրիուլի Վենետիկ Ջուլիա
ԳավառՈւդինե
Մակերես57,17 կմ²
ԲԾՄ113±1 մետր
Բնակչություն97 808 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0432
Փոստային դասիչ33100
Ավտոմոբիլային կոդUD
Պաշտոնական կայքcomune.udine.it(իտալ.)
Ուդինե (Իտալիա)##
Ուդինե (Իտալիա)
Ուդինե (Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա)##
Ուդինե (Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա)

Ուդինե (Ֆրիուլիերեն՝ Udin, գերմ.՝ Weiden, լատին․՝ Utinum, սլովեն.՝ Videm), քաղաք, Իտալիայի հյուսիսարևելյան մասում, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի կենտրոնական մասում՝ Ադրիատիկ ծովի և Ալպերի միջև, Սլովենիայի սահմանից 40 կմ հեռավորության վրա, Ուդինե գավառում[2]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուդինե անվանումն առաջին անգամ հանդիպել է միջնադարյան լատինական արձանագրություններում որպես «Udene» 983 թվականին և որպես «Utinum» 1000 թվականին։ Անվան ծագումը հստակեցված չէ, սակայն կա կարծիք, որ այն նախահռոմեական ծագում ունի՝ կապված հնդեվրոպական նախալեզվական odh- 'udder' արմատի հետ, որը փոխաբերական իմաստով նշանակում է «բարձունք»[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուդինեն եղել է Ֆրիուլիի պատմական մայրաքաղաքը։ Այն բնակեցված է եղել դեռևս նոր քարի դարի ժամանակաշրջանում, որտեղ հետագայում բնակվել են իլլիրիացիները։

Ըստ հին հունգարական ավադության՝ հոների առաջնորդ Աթիլլան (? -453) Ակվիլեյայի գրավման ժամանակ այստեղ կառուցել է մի բլուր. նա զինվորներին հրամայել է իրենց սաղավարտներով ու վահաններով հող բերել, քանի որ լանդշաֆտը շատ հարթ էր և բլուր չկար։ Նա հիմնել է քաղաքը և այստեղ կառուցել քառանկյուն աշտարակ[5]։

Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո, տարածքի կարևորությունն էլ ավելի է մեծացել։ 983 թվականին առաջին անգամ Ուդինեն հիշատակվում է Օտտոն II կայսեր կողմից Ակվիլեյայի պատրիարքությանը Utinum ամրոցի նվիրաբերման ժամանակ։ 1223 թվականին այստեղ շուկայի հիմնադրումը[6] քաղաքը դարձնում է տնտեսության և առևտրի համար կարևոր տարածք և այն դառնում է պատրիարքի նստավայրը։

Ուդինե քաղաքի տեսքը 1650 թվականին

1420 թվականին Ուդինեն նվաճվել է Վենետիկի Հանրապետության կողմից[6]։ 1511 թվականին այստեղ տեղի է ունեցել կարճ քաղաքացիական պատերազմ, որին հաջորդել են երկրաշարժն ու ժանտախտը։ Ուդինեն մնացել է վենետիկյան տիրապետության ներքո մինչև 1797[6]՝ լինելով պետության մեծությամբ երկրորդ քաղաքը։ Կարճ ժամանակահատված եղել է Ֆրանսիայի տիրապետության ներքո։ 1866 թվականին ներառվել է նոր ձևավորված Իտալիայի թագավորության կազմում[6]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, նախքան Կապոռետոյի ճակատամարտում պարտություն կրելը, Ուդինեն եղել է իտալական գերագույն հրամանատարության նստավայրը և կոչվել է "Capitale della Guerra" («Պատերազմող մայրաքաղաք»)։

2003 թվականին նռան տեսքով հուշակոթողը՝ նվիրված է Մեծ Եղեռնին և հայ-իտալական բարեկամությանը, տեղադրվել է Ուդինեի «Արմենիա» այգում[7][8]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Ուդինեում բնակվել է 97,880 մարդ, 46.9% տղամարդ, 53.1% կանայք, անչափահասները (մինչև 18 տարեկան) 14.36 %, թոշակառուները՝ 24.27 %: Ուդինեի բնակիչների միջին տարիքը կազմում է 47։ 2002-2007 թվականներին բնակչությունն աճել է 1.48 %[1] Արխիվացված 2006-07-09 Wayback Machine[2] Արխիվացված 2009-04-26 Wayback Machine: 1000 բնակչի հաշվարկով ծնելիությունը կազմում է 9.13:

Քաղաքում և նրա շրջակայքում բնակվում են շուրջ 2000 սլովենացիներ[6]։ 1475 թվականի փաստաթղթում սլովեներենը հիշատակվում է որպես քաղաքում «ցածր դասի» լեզու և 1458 թվականի ուդինական ձեռագրում առկա է սլովեներեն բառարան[6]։ Alasia da Sommaripa's իտալական-սլովենական բառարանը տպագրվել է Ուդինեում 1607 թվականին[6]։ 1970 թվականին Ուդինեի համալսարանում հիմանդրվել է սլովեներենի ամբիոն[6]

2006 թվականին իտալական ծագմամբ բնակչությունը կազմում է 90.90%:

Բնակչության թվաքանակի փոփոխությունները

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուդինեի քույր քաղաքներն են.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://demo.istat.it/?l=it
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Udine)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 20-ին.
  3. Pellegrini, Giovan Battista. 1990. Toponomastica italiana: 10000 nomi di città, paesi, frazioni, regioni, contrade, fiumi, monti spiegati nella loro origine e storia. Milan: Hoepli, p. 130.
  4. Snoj, Marko. 2009. Etimološki slovar slovenskih zemljepisnih imen. Ljubljana: Modrijan and Založba ZRC, p. 454.
  5. Lengyel, Dénes (1972). Régi Magyar mondák. Budapest: Móra Ferenc. ISBN 963-11-2928-4.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Marušič, Branko. 2000. Videm. Enciklopedija Slovenije, vol. 14. Ljubljana: Mladinska knjiga, pp. 224–225.
  7. Հայկական նուռը՝ հայ-իտալական բարեկամությանը
  8. Հայ քանդակագործը մեջբերեց Միքելանջելոյին
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 https://www.udine20.it/a-udine-tutte-le-citta-gemellate-2225-ott/2009/10/20/
  10. https://www.monterrey.gob.mx/pdf/portaln/PPOA/Programa_Operativo_Anual_2018_de_la_Secretaria_de_Desarrollo_Economico.pdf
  11. https://www.esslingen.de/start/es_themen/Udine.html
  12. https://www.citywindsor.ca/cityhall/committeesofcouncil/Advisory-Committees/International-Relations-Committee-(IRC)/Pages/Udine,-Italy-.aspx
  13. http://www.rcie.piotrkow.pl/nasze-miasto-t70/z-zycia-miasta-t87/miasta-partnerskie-t119/-udine-wlochy-t130
  14. https://villach.at/stadt-erleben/ueber-villach/staedtepartnerschaften
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուդինե» հոդվածին։