Փոքրիկ երկրագործ
Արտաքին տեսք
Փոքրիկ երկրագործ | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | Լուսաբեր |
Հրատարակվել է | 1908 |
Վիքիդարան | Փոքրիկ երկրագործ |
«Փոքրիկ երկրագործ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տպագրվել է Գ․ Սրվանձտյանի «Համով-հոտով» գրքում (Կոստանդնուպոլիս, 1884 թիվ)[1]։ Ժողովրդական երգն ունի 54 տող, որոնցից Թումանյանն ընտրել է առաջին 9 տողերը։
Գրության թվականը ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել[1]։
Լույս է տեսել 1908 թվականին «Լուսաբեր» դասագրքի երկրորդ հատորում (էջ 85), այնուհետև 1909 թվականին «Լուսաբեր» դասագրքի երրորդ հատորում (էջ 103-104)։ Ապա՝ Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 241)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է 1920 «Լուսաբեր» դասագրքի երրորդ հատորից[1]։