Փոքրիկ երկրագործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ երկրագործ
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունԼուսաբեր
Հրատարակվել է1908
ՎիքիդարանՓոքրիկ երկրագործ

«Փոքրիկ երկրագործ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է Գ․ Սրվանձտյանի «Համով-հոտով» գրքում (Կոստանդնուպոլիս, 1884 թիվ)[1]։ Ժողովրդական երգն ունի 54 տող, որոնցից Թումանյանն ընտրել է առաջին 9 տողերը։

Գրության թվականը ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Լույս է տեսել 1908 թվականին «Լուսաբեր» դասագրքի երկրորդ հատորում (էջ 85), այնուհետև 1909 թվականին «Լուսաբեր» դասագրքի երրորդ հատորում (էջ 103-104)։ Ապա՝ Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 241)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է 1920 «Լուսաբեր» դասագրքի երրորդ հատորից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 619.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Փոքրիկ երկրագործ