Jump to content

Վիլլա Ֆառնեզինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլա Ֆառնեզինա
Villa Farnesina
Վիլլա Ֆերնեզինա
Ժամանակակից կարգավիճակ`Դել Լինչեի անվան ազգային ակադամիա
Երկիր`Իտալիա Իտալիա, Հռոմ
Ճարտարապետական ոճ`Բարձր Վերածնունդ
Հիմնող`Ագոստինո Կիջի
Ճարտարապետ`Բալթազար Պերուցի
Կառուցման
ժամանակաշրջան`
1506 թվական-1510 թվական
Քարտեզ
Քարտեզ

Վիլլա Ֆառնեզինա (իտալ.՝ Villa Farnesina), բարձր Վերածննդի ժամանակաշրջանի ճարտարապետական և գեղանկարչական հուշարձան, որը գտնվում է Տիբեր գետի աջ ափին, Հռոմի Տրանստևերե շրջանում։

Վիլլան կառուցվել է սիենյան հարուստ բանկիր և Հռոմի պապ Հուլիոս II-ի գանձապետ Ագոստինո Կիջիիի համար։ 1506-1510 թվականներին սիենացի նկարիչ և Բրամանտեի աշակերտ Բալթազար Պերուցին նախագծում և կառուցում է վիլլան։ Վիլլան տարբերվում է Վերածննդի դարաշրջանին յուրահատուկ պալատներից, այն նախատեսված էր որպես ամառային լայնարձակ հանգստավայր։ Սկզբնական շրջանում գլխավոր մուտքը գտնվում էր հյուսիսային կողմում[1]։ Իսկ այժմ այցելուները մուտք են գործում հարավային կողմից։

Կիջին ֆրեսկայով ձևավորումը հանձնարարում է Ռաֆայելին, Սեբաստիան դել Պյոմբոյին, Ջուլիա Ռոմանոյին և Սոդոմին։ Ռաֆայելի առավել հայտնի ֆրեսկաները գտնվում են առաջին հարկում՝ «Ամուրը և Փսիխեան», «Գալատեայի Տրիումֆը»։ Հարևան ննջարանում Սոդոմը պատկերում է դրվագներ Ալեքսանդր Մակեդոնացու կյանքից, Ալեքսանդրի և Ռոքսանայի ամուսնությունը։

1577 թվականին վիլլան դառնում է Ֆարնեզե ընտանիքի սեփականությունը։ XVI դարում Միքելանջելոն առաջարկում է Պալացցո Ֆարնեզեն, որը գտնվում է Տիբերի հակառակ ափին և որում նա աշխատում էր, միացնել Վիլլա Ֆարնեզեին կամրջի միջոցով։ Աշխատանքները սկսվում են, սակայն ավարտին չեն հասցվում։

Ավելի ուշ վիլլայի տնօրինումը անցնում է Բուրբոնների տանը, իսկ 1861 թվականին՝ Հռոմում Իսպանիայի դեսպան Բերմուդես դե Կաստրոյին։ Այժմ այն պատկանում է Իտալիայի կառավարությանը և այնտեղ տեղակայված է Դել Լինչեի անվան ազգային ակադեմիան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Coffin David, The Villa in the Life of Renaissance Rome, Princeton University Press 1979, p. 91
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլա Ֆառնեզինա» հոդվածին։