«Հայերը Կրասնոդարի երկրամասում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ clean up, փոխարինվեց: ) - → ), oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Армяно-григорианская церковь. Внешний вид.JPG|thumb|Հայ առաքելական եկեղեցի Արմավիր քաղաքում]]
[[Պատկեր:Армяно-григорианская церковь. Внешний вид.JPG|thumb|Հայ առաքելական եկեղեցի Արմավիր քաղաքում]]
'''Հայերը Կրասնոդարի երկրամասում''', համարվում է [[Ռուսաստան]]ի խոշորագույն հայկական համայնքը։
'''Հայերը Կրասնոդարի երկրամասում''', համարվում է [[Ռուսաստան]]ի խոշորագույն հայկական համայնքը։

== Պատմություն ==
== Պատմություն ==
Չնայած տարածաշրջանում հայերը բնակվել են առնվազն մ.թ.ա. 1-ին դարից, (կապված Միհրդատ VI-ի [[Պոնտոսի թագավորություն|Պոնտական թագավորության]] ծայրագավառների պահպանման գործում [[Տիգրան Մեծ|Տիգրան Մեծի]] բազմահազարանոց հայկական լեգեոնների առկայության հետ)<ref>[http://www.sno.pro1.ru/lib/momm/4-6.htm ''Т. Моммзен''. История Рима. Глава VI. Дела на Востоке. Митридат. — Санкт-Петербург, Лениздат, 1993.]</ref>, Կուբանի հայերի ժամանակակից տարածաշրջանային խումբը կազմավորվել է վերջին 1000 տարվա ընթացքում, երեք խոշոր միգրացիոն հոսքերի արդյունքում՝ 10-15-րդ դարեր, 1860-1916 թվականներ, իսկ վերջին ալիքը տեղի է ունեցել [[ԽՍՀՄ փլուզում]]ից հետո<ref name="Савва" />։ Այսպիսով, համայնքի մոտ 15%-ը ապրում է տարածաշրջանում [[միջնադար]]ից (10-X15-րդ դարեր)<ref name="Бурыкина">[http://www.vestnik.adygnet.ru/files/2006.4/360/burikina2006_4.pdf Л. В. Бурыкина. Черкесогаи Северо-Западного Кавказа в XIX в.]</ref>՝ կապված [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների]] հին հայկական թագավորության անկման և թուրքերի կողմից Ղրիմի գրավման հետ։ Նրանք, ովքեր բնակություն են հաստատել տարածաշրջանում 1860-1916 թվականների ընթացքում, կազմում են համայնքի 46%-ը։ Որպես կանոն՝ նրանք գաղթել են [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] Տրապիզոնի վիլայեթից, իսկ մնացած 39%-ը պատկանում է այսպես կոչված «նոր վերաբնակիչներին», որոնք հաստատվել են [[Կրասնոդարի երկրամաս]]ում խորհրդային և հետխորհրդային տարիներին։ Երկրամասի տարածքում կան մի քանի հարյուր հայկական գյուղեր և գործում են շուրջ երկու տասնյակ հայկական եկեղեցիներ։
Չնայած տարածաշրջանում հայերը բնակվել են առնվազն մ.թ.ա. 1-ին դարից, (կապված Միհրդատ VI-ի [[Պոնտոսի թագավորություն|Պոնտական թագավորության]] ծայրագավառների պահպանման գործում [[Տիգրան Մեծ]]ի բազմահազարանոց հայկական լեգեոնների առկայության հետ)<ref>[http://www.sno.pro1.ru/lib/momm/4-6.htm ''Т. Моммзен''. История Рима. Глава VI. Дела на Востоке. Митридат. — Санкт-Петербург, Лениздат, 1993.]</ref>, Կուբանի հայերի ժամանակակից տարածաշրջանային խումբը կազմավորվել է վերջին 1000 տարվա ընթացքում, երեք խոշոր միգրացիոն հոսքերի արդյունքում՝ 10-15-րդ դարեր, 1860-1916 թվականներ, իսկ վերջին ալիքը տեղի է ունեցել [[ԽՍՀՄ փլուզում]]ից հետո<ref name="Савва" />։ Այսպիսով, համայնքի մոտ 15%-ը ապրում է տարածաշրջանում [[միջնադար]]ից (10-X15-րդ դարեր)<ref name="Бурыкина">[http://www.vestnik.adygnet.ru/files/2006.4/360/burikina2006_4.pdf Л. В. Бурыкина. Черкесогаи Северо-Западного Кавказа в XIX в.]</ref>՝ կապված [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների]] հին հայկական թագավորության անկման և թուրքերի կողմից Ղրիմի գրավման հետ։ Նրանք, ովքեր բնակություն են հաստատել տարածաշրջանում 1860-1916 թվականների ընթացքում, կազմում են համայնքի 46%-ը։ Որպես կանոն՝ նրանք գաղթել են [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] Տրապիզոնի վիլայեթից, իսկ մնացած 39%-ը պատկանում է այսպես կոչված «նոր վերաբնակիչներին», որոնք հաստատվել են [[Կրասնոդարի երկրամաս]]ում խորհրդային և հետխորհրդային տարիներին։ Երկրամասի տարածքում կան մի քանի հարյուր հայկական գյուղեր և գործում են շուրջ երկու տասնյակ հայկական եկեղեցիներ։

== Բնակչություն ==
== Բնակչություն ==
Տող 26. Տող 26.
** ներգաղթյալներ Վրաստանից՝ Ախալքալաքից, [[Նինոծմինդայի շրջան|Բոգդանովսկի]] (Ֆրանգներ, Էրզրումցիներ) [[Ախալցխայի շրջան]]ներից և փոքր թվով՝ [[Թբիլիսի]]ից։ Վրաստանի Ախալցխայի և Նինոծմինդայի քաղաքապետարանները շարունակում են մնալ հայերի, այդ թվում` հայ կաթոլիկ բնակչության կոմպակտ բնակության վայրեր (նրանց մեծ մասը վերաբնակեցվել է այնտեղ [[Ադրիանապոլսի պայմանագիր|Ադրիանապոլի]] 1829 թվականի հաշտության պայմանագրից հետո), իսկ Ախալքալաքի շրջանում հայ բնակչությունը կազմում է էթնիկ մեծամասնություն (ներգաղթյալներ Էրզրումից)։ Կրասնոդարի երկրամասում Ախալքալաքի հայերը բնակություն են հաստատել [[Կազանսկայա (Կրասնոդարի երկրամաս)|Կազանսկայա]] գյուղում, [[Տիմաշյովսկ]]ում, [[Կրոպոտկին (քաղաք)|Կրոպոտկինում]] և [[Գուլկևիչի]]ում,

** ներգաղթյալներ [[Հայաստան]]ից և [[Լեռնային Ղարաբաղ]]ից, ովքեր լքել են իրենց տները հիմնականում ղարաբաղյան պատերազմից ի վեր պահպանվող տրանսպորտային, էներգետիկ և առևտրային շրջափակման արդյունքում առաջացած դժվարին կենսապայմանների պատճառով։ Հայերի մի մասը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից տուժածներ են ([[Լենինականի շրջան|Լենինականի]] և [[Սպիտակի շրջան]]ներ), որոնց տեղական իշխանությունները ընդունել են [[Գելենջիկ]]ի, [[Անապա]]յի, [[Տուապսե]]ի և [[Կրասնոդար]] քաղաքի հյուրանոցներում և առողջարաններում։

** ներգաղթյալներ [[Միջին Ասիա]]յից - ի սկզբանե սրանք Լեռնային Ղարաբաղի, [[Զանգեզուր]]ի և Գորիսի տարածաշրջանների ներգաղթյալներ են, որոնք ստիպված են մեկնել Ռուսաստան այլատյացության ճնշման արդյունքում, որին ենթարկվել են հետխորհրդային հանրապետություններում։

Այս խմբին են դասվում փախստականներ և տեղահանվածներ [[Գրոզնի]]ից ([[Չեչնիա]])։
Այս խմբին են դասվում փախստականներ և տեղահանվածներ [[Գրոզնի]]ից ([[Չեչնիա]])։
Տող 38. Տող 38.

== Նովոռոսիյսկ ==
== Նովոռոսիյսկ ==
Նովոռոսիյսկի հայ համայնքի պատմությունը վերադառնում է իր արմատներին, քաղաքի հիմնադրմանը։ Քաղաքի հիմնադիրներից մեկը՝ ծովակալ Սերեբրյակովը (Արծաթագործյան), հայկական ծագում է ունեցել<ref>[http://review-novoros.ru/article.php?id=8190 ''Татьяна Прокопенко''. ЛАЗАРЬ СЕРЕБРЯКОВ — ИМЯ В ЛЕТОПИСИ НОВОРОССИЙСКА.] {{webarchive|url=https://web.archive.org/web/20090426102831/http://review-novoros.ru/article.php?id=8190 |date=2009-04-26 }} // review-novoros.ru</ref>։ Հայ համայնքը զգալի ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում. տարբեր ժամանակահատվածներում հայերը զբաղեցրել են ղեկավար պաշտոններ, ֆինանսական և նյութական օգնություն են ցուցաբերել, նպաստել են բիզնեսի զարգացմանը և այլն։ Այսօր հայերի թիվը, ըստ հայկական մշակութային ընկերության տվյալների, կազմում է շուրջ 40 հազար մարդ։

Քաղաքում գործում են երեք հայկական ընկերություններ, «Դար» (Ռուսաստանի հայերի բարեկամություն) և Ռուսաստանի հայերի միության մասնաճյուղը։ Ամեն ամիս հրատարակվում է թերթը, գործում են երգի և պարի երիտասարդական խմբեր, կիրակնօրյա հայկական դպրոցը, իսկ Մեֆոդիևկայի շրջանում հայկական մեծ եկեղեցի է կառուցվում։ Բազմաթիվ հայ գործարարներ զբաղվում են հովանավորչությամբ և բարեգործությամբ՝ օգնելով մանկապարտեզներին, դպրոցներին, համալսարաններին, ֆինանսավորելով մշակութային հուշարձանների կառուցումը (օրինակ՝ Սերեբրյակովյան ափին գտնվող քաղաքի հիմնադիրների հուշարձանը)։ Նովոռոսիյսկ քաղաքում գործում են նաև երկու հայկական շահույթ չհետապնդող կազմակերպություններ՝ Բարեկամության և համագործակցության հայ-կազակական միջազգային ասոցիացիան (МАКО ДС) և Խորհրդային Միության հերոս [[Հունան Ավետիսյան]]ի անվան [[Հայրենական Մեծ պատերազմ]]ի հուշարձանների վերականգնման հիմնադրամը։ Նովոռոսիյսկում կա հայկական Պոբեդա գյուղը։

== Սոչի ==
== Սոչի ==
Տող 61. Տող 61.

== Արմավիր ==
== Արմավիր ==
Անդրկուբանի շրջանում հայերի մեծ մասը 15-րդ դարում տեղափոխվել է [[Ղրիմ]]ից, որտեղ այդ ժամանակ վերջապես ստեղծվել է [[Ղրիմի խանություն]]ը, որը Թուրքիայի վասալն էր, և ժամանակին այնտեղ գերիշխող քրիստոնյաների ([[հույներ]], ռումիններ, հայեր, Ղրիմի գոթեր) բնակության պայմանները կտրուկ վատթարացան։ 1475 թվականին, երբ թուրքերը վերջապես գրավել են Ղրիմը և սկսել կոտորել խաղաղ բնակչությանը, հայերն ակտիվորեն արտագաղթել են, իսկ նրանցից ոմանք ապաստան են գտել [[չերքեզներ]]ի և [[աբխազներ]]ի շրջանում, որոնք այդ ժամանակ եղել են քրիստոնյա կամ [[հեթանոս]]։ 300 տարի լեռներում ապրող հայ վերաբնակիչները ընդօրինակել են չերքեզների լեզուն, սովորույթները, կյանքի առանձնահատկությունները և ձևերը, որոնց մեջ հաստատվել են, սակայն պահպանել են իրենց էթնիկական ինքնությունը և քրիստոնեական հայ Գրիգորյան հավատքը, որը մոտ է ռուսական ուղղափառությանը։ Երկու մշակույթների փոխներթափանցման արդյունքում ստեղծվեց չերքեզահայերի նոր էթնիկ խումբ՝ լեռնահայեր (չերքեզահայեր)։

18-րդ դարի վերջից իսլամը սկսել է տարածվել չերքեզների շրջանում, իսկ լեռնահայերը բախվեցին իրենց ազգային դավանանքը կորցնելու սպառնալիքի հետ։ 1836 թվականի վերջին նրանք դիմել են Կուբանի գծի ղեկավար, գեներալ-մայոր բարոն Գրիգորի ֆոն Զասին` խնդրելով «իրենց վերցնել Ռուսաստանի պաշտպանության ներքո և հնարավորություն տալ ռուսների մոտ հաստատվելու համար»։ 1837 թվականին Կուբանի ձախ ափին գտնվող Պրոչնուկոպսկայա գյուղի դիմաց առաջացել է լեռնահայերի մի փոքրիկ աուլ։

Տող 70. Տող 70.

== Անապա ==
== Անապա ==
Անապան միացվել է Ռուսաստանին 1829 թվականին ռուսական բանակի կողմից թուրքական ամրոցի վրա երկարատև հարձակման արդյունքում։ Ռուսական բանակի հաղթանակի և Անապայի ամրոցի գրավման գործում որոշիչ դեր է  խաղացել նշանավոր ռուսական նավատորմի ծովակալ  [[Լազար Սերեբրյակով|Լազար Մակարի Սերեբրյակովը]] (Ղազար Մարկոսի Արծաթագործյան, 1792-1862)։ Այդ ժամանակ դեռևս ռազմածովային ուժերի երիտասարդ սպան իր գումարտակով առաջինն է ճեղքել թուրքական ամրոցի պաշտպանությունը և ներխուժել այնտեղ։ Սերեբրյակովը գրավել է 29 թուրքական դրոշներ և բերդի բանալիները, որի մասին  նա անձամբ է զեկուցել [[Նիկոլայ I]]-ին։ 1828 թվականի հունիսի 12-ին [[Անապա ամրոց]]ը վերջնականապես գրավվել է։ Համաձայն Անդրիանուպոլսի 1829 թվականի պայմանագրի՝ Անապան միացվել է Ռուսաստանին։ Դրանից հետո ծովակալ Սերեբրյակովը Անապայի տարածքում կառուցել է մի շարք ռազմական ամրություններ։ Նիկոլայ I ցարի 1846 թվականի դեկտեմբերի 15-ի հրամանագրով Անապա ամրոցը ստացել է քաղաքի կարգավիճակ։ Այդ պահից սկսած Անապան դարձել է [[համշենահայեր]]ի արտագաղթի կենտրոններից մեկը, որոնց դեռ 16-րդ դարից Օսմանյան կայսրության ղեկավարությունը ստիպել է [[իսլամ]] ընդունել։ Դեպի Անապա հայերի արտագաղթի ամենամեծ ալիքները տեղի են ունեցել 1866-1920 թվականներին։ 1942 թվականին Անապան գրավվել է նացիստական և ռումինական զավթիչների կողմից, որը տևել է մեկ տարի։ Անապայի ազատագրման համար մղված մարտերում ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել  երկու հայկական ազգային դիվիզիաները՝ [[Թամանյան դիվիզիա|89-րդ Թամանյան]] և 409-րդ հետևակային դիվիզիաները։ Անապայի ազատագրման գործողության պլանավորման գործում մեծ ներդրում է ունեցել հայտնի ծովակալ [[Հովհաննես Իսակով|Իվան Ստեփանի Իսակովը]] (Հովհաննես Իսահակյան), որը ծանր վիրավորվել է Տուապսեի շրջանում։ 1991 թվականից հետո քաղաքում հայերի թիվն ավելացել է։

Անապայում եղել են մի քանի հայկական գյուղեր, որոնցից ամենամեծը [[Հայկաձոր (Ռուսաստան)|Հայկաձորն]] է, որը գտնվում է  կենտրոնից 9 կմ հարավ-արևելք։ Գյուղում կա հայկական մեծ եկեղեցի, գործում է նաև «Արին բերդ» հայկական մշակութային կենտրոնը, հայկական մատուռը և այլն։ Գյուղը կազմավորվել է բավականին ուշ՝ արդեն խորհրդային շրջանում, 1927 թվականին։ Դրանից առաջ մոտ 1880-1890-ական թվականներին այդ տարածքում արդեն ապրել են Տրապիզոնից և հարակից տարածքներից (Թուրքիա) ներգաղթած հայեր, որոնք բնակվում էին ռուսների հետ տարբեր փոքր խուտորներում. Գալկինա Շչել (ներկայիս Հայկաձորի տեղում) և այլն։ Տրապիզոնցի հայերի հատկապես մեծ ալիք  տեղափոխվել է այստեղ Երիտթուրքական իշխանությունների կողմից սանձազերծված 1915 թվականի  ցեղասպանությունից հետո։ Բազմաթիվ հայ ընտանիքներ Հայկաձոր են տեղափոխվել հարևան Տրապիզոնից և  Ղրիմի շրջանի Շիբիկ խուտորից։

02:16, 23 Հուլիսի 2021-ի տարբերակ

Հայ առաքելական եկեղեցի Արմավիր քաղաքում

Հայերը Կրասնոդարի երկրամասում, համարվում է Ռուսաստանի խոշորագույն հայկական համայնքը։

Պատմություն

Չնայած տարածաշրջանում հայերը բնակվել են առնվազն մ.թ.ա. 1-ին դարից, (կապված Միհրդատ VI-ի Պոնտական թագավորության ծայրագավառների պահպանման գործում Տիգրան Մեծի բազմահազարանոց հայկական լեգեոնների առկայության հետ)[1], Կուբանի հայերի ժամանակակից տարածաշրջանային խումբը կազմավորվել է վերջին 1000 տարվա ընթացքում, երեք խոշոր միգրացիոն հոսքերի արդյունքում՝ 10-15-րդ դարեր, 1860-1916 թվականներ, իսկ վերջին ալիքը տեղի է ունեցել ԽՍՀՄ փլուզումից հետո[2]։ Այսպիսով, համայնքի մոտ 15%-ը ապրում է տարածաշրջանում միջնադարից (10-X15-րդ դարեր)[3]՝ կապված Բագրատունիների հին հայկական թագավորության անկման և թուրքերի կողմից Ղրիմի գրավման հետ։ Նրանք, ովքեր բնակություն են հաստատել տարածաշրջանում 1860-1916 թվականների ընթացքում, կազմում են համայնքի 46%-ը։ Որպես կանոն՝ նրանք գաղթել են Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթից, իսկ մնացած 39%-ը պատկանում է այսպես կոչված «նոր վերաբնակիչներին», որոնք հաստատվել են Կրասնոդարի երկրամասում խորհրդային և հետխորհրդային տարիներին։ Երկրամասի տարածքում կան մի քանի հարյուր հայկական գյուղեր և գործում են շուրջ երկու տասնյակ հայկական եկեղեցիներ։

Բնակչություն

Կարեն Գեորգիի Շահնազարով

Ըստ 1989 թվականի մարդահամարի տվյալների՝ Կրասնոդարի երկրամասում ապրել է ավելի քան 182 հազար հայ (ՌԽՖՍՀ-ում բնակվող հայերի ընդհանուր թվի 34,2%-ը), 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ մոտավորապես 275 հազար (Ռուսաստանի Դաշնությունում հայերի ընդհանուր թվի 24,3%-ը, երկրամասի բնակչության 5,4%-ը)[4]։ Ընդ որում, Տուապսեի շրջանում հայ բնակչությունը կազմում է 21%, Մեծ Սոչիում՝ 20,2%, Բելորեչենսկ քաղաքում, Անապայի և Ապշերոնի շրջաններում բնակչության 10% -ից ավելին հայեր են[5]։ 1989 և 2002 թվականների մարդահամարի ժամանակաշրջանում հայերը Կրասնոդարի երկրամասում ռուսներից հետո դարձել են երկրորդ ամենամեծ էթնիկ համայնքը (1989 թվականին ուկրաինացիները ռուսներից հետո զբաղեցրել են երկրորդ տեղը)։

Սակայն, ըստ բազմաթիվ ոչ պաշտոնական տվյալների, երկրամասում հայերի իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնականը։ Այսպես, օրինակ, բերվում են 500 հազարից 1 միլիոն թվեր։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասում 650 հազարից մինչև 700 հազար հայ է ապրում[6]։ Ընդ որում, տարածաշրջանի հայ բնակչությունը միատարր զանգված չէ, այլ տարբեր ենթաէթնիկական խմբերի մի հանրագումար է, որոնք ունեն Կրասնոդարի երկրամասի տարածքում հայտնվելու տարբեր պատմություններ։ Հիմնականում գոյություն ունի հայերի 3 խումբ՝ անդրկուբանական, համշենական և վերաբնակեցվածներ կամ «նորեր»։ Խոսելով խմբերից յուրաքանչյուրի թվաքանակի մասին՝ բերվում են հետևյալ թվերը[3][7].

  • Անդրկուբանյան հայեր (կամ չերքեզահայեր) - հայերի ենթաէթնիկ խումբ են, որոնք 10-15-րդ դարերում բնակություն են հաստատել ժամանակակից Կրասնոդարի երկրամասի տարածքում։ Նրանց թվաքանակը գնահատվում է 100 հազար մարդ կամ տեղական հայերի ընդհանուր թվի 15%-ը,
  • Համշենահայեր - հայերի ենթաէթնիկ խումբ, ովքեր բնակություն են հաստատել երկրամասի տարածքում 1860-1916 թվականների ընթացքում։ Նրանց թիվը գնահատվում է 300 հազար մարդ, կամ համայնքի ընդհանուր թվի 46%-ը,
  • Վերաբնակեցված (կամ նոր) հայեր - հայերի Էթնիկ խմբեր, որոնք բնակություն են հաստատել երկրամասում 1990-ականներին, հիմնականում փախստականներ կամ բռնի տեղահանվածներ են Կովկասի հանրապետություններից (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Վրաստան, Հայաստան) և նախկին ԽՍՀՄ-ի այլ շրջաններից (Չեչնիա, Աստրախան, Դոնի Ռոստով և այլն)։ Հայերի այս խմբի ընդհանուր թիվը գնահատվում է 250 հազար մարդ, ինչը կազմում է տեղի հայ բնակչության 38%-ը։

Դասակարգում

Մ․ Վ․ Սավվան հնարավոր է համարում առանձնացնել Կուբանի հայերի հետևյալ հատուկ ենթախմբերը[2]։

  • Հնաբնակների խմբեր՝
  • Վերաբնակեցվածների խմբեր՝
    • Աբխազիայից ներգաղթյալներ (համշենահայերի հին ժամանակների խմբերի ժառանգներ, հիմնականում ապրում են Սոչիի շրջանում)։ Դրանք բնութագրվում են Ռուսաստանի տարածքում հայերի հետ երկարատև անմիջական շփումների առկայությամբ, զբաղմունքների, արժեքների և լեզվական ինքնության նմանությամբ, ինչը առավելագույնս նպաստել է նրանց հարմարեցմանը նոր սոցիալական միջավայրին,
    • Փախստականներ Ադրբեջանից (որը շատ փախստականների և տեղահանվածների համար դարձել է յուրահատուկ տարանցիկ կետ), որը ըստ արտագաղթի աշխարհագրության դասակարգվում է՝ բաքվեցիներ, սումգայիթցիներ, կիրովաբադցիներ և այլն,
    • ներգաղթյալներ Վրաստանից՝ Ախալքալաքից, Բոգդանովսկի (Ֆրանգներ, Էրզրումցիներ) Ախալցխայի շրջաններից և փոքր թվով՝ Թբիլիսիից։ Վրաստանի Ախալցխայի և Նինոծմինդայի քաղաքապետարանները շարունակում են մնալ հայերի, այդ թվում` հայ կաթոլիկ բնակչության կոմպակտ բնակության վայրեր (նրանց մեծ մասը վերաբնակեցվել է այնտեղ Ադրիանապոլի 1829 թվականի հաշտության պայմանագրից հետո), իսկ Ախալքալաքի շրջանում հայ բնակչությունը կազմում է էթնիկ մեծամասնություն (ներգաղթյալներ Էրզրումից)։ Կրասնոդարի երկրամասում Ախալքալաքի հայերը բնակություն են հաստատել Կազանսկայա գյուղում, Տիմաշյովսկում, Կրոպոտկինում և Գուլկևիչիում,
    • ներգաղթյալներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից, ովքեր լքել են իրենց տները հիմնականում ղարաբաղյան պատերազմից ի վեր պահպանվող տրանսպորտային, էներգետիկ և առևտրային շրջափակման արդյունքում առաջացած դժվարին կենսապայմանների պատճառով։ Հայերի մի մասը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից տուժածներ են (Լենինականի և Սպիտակի շրջաններ), որոնց տեղական իշխանությունները ընդունել են Գելենջիկի, Անապայի, Տուապսեի և Կրասնոդար քաղաքի հյուրանոցներում և առողջարաններում։
    • ներգաղթյալներ Միջին Ասիայից - ի սկզբանե սրանք Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Գորիսի տարածաշրջանների ներգաղթյալներ են, որոնք ստիպված են մեկնել Ռուսաստան այլատյացության ճնշման արդյունքում, որին ենթարկվել են հետխորհրդային հանրապետություններում։

Այս խմբին են դասվում փախստականներ և տեղահանվածներ Գրոզնիից (Չեչնիա

Հայկական ազգային շրջան

Նովոռոսիյսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արտաքին տեսքը

Հայկական ազգային շրջան - Կրասնոդարի երկրամասի տարածքում գտնվող ազգային շրջան (1925-1934 թվականներին՝ Հյուսիսային Կովկասյան, 1934-1937 թվականներին՝ Ազով-Սև ծովյան) տարածք։ Ազգային շրջանը կազմավորվել է 1925 թվականի մարտի 10-ին հիմնականում հայերով բնակեցված տարածքում, իսկ Ելիսավետպոլսկոե գյուղը դարձել է որպես շրջկենտրոն։ Սկզբում Հայկական ազգային շրջանը ընդգրկված է եղել Մայկոպի օկրուգի կազմում։ 1930 թվականին օկրուգային բաժանումը վերացվել է։ 1930-ականների վերջից «ազգային շրջան» տերմինը դադարել է գործածվել և շրջանը պարզապես կոչվել է Հայկական։ 1943-1946 թվականներին շրջանի կենտրոնը եղել է Չեռնիգովսկոյե գյուղը։ 1953 թվականին շրջանը վերացվել է, իսկ նրա տարածքը բաժանվել է հարևան շրջանների միջև։

Կրասնոդար

Կրասնոդարում գործում են Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային մասնաճյուղը, Կրասնոդարի ՍԱՐ քաղաքային կազմակերպությունը, Պաշկովսկայա հայ համայնքը (Պաշկովսկ ավան)։ Կրասնոդարը Ռուսաստանի հարավային թեմի՝ Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է[2]։

Նովոռոսիյսկ

Նովոռոսիյսկի հայ համայնքի պատմությունը վերադառնում է իր արմատներին, քաղաքի հիմնադրմանը։ Քաղաքի հիմնադիրներից մեկը՝ ծովակալ Սերեբրյակովը (Արծաթագործյան), հայկական ծագում է ունեցել[8]։ Հայ համայնքը զգալի ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում. տարբեր ժամանակահատվածներում հայերը զբաղեցրել են ղեկավար պաշտոններ, ֆինանսական և նյութական օգնություն են ցուցաբերել, նպաստել են բիզնեսի զարգացմանը և այլն։ Այսօր հայերի թիվը, ըստ հայկական մշակութային ընկերության տվյալների, կազմում է շուրջ 40 հազար մարդ։

Քաղաքում գործում են երեք հայկական ընկերություններ, «Դար» (Ռուսաստանի հայերի բարեկամություն) և Ռուսաստանի հայերի միության մասնաճյուղը։ Ամեն ամիս հրատարակվում է թերթը, գործում են երգի և պարի երիտասարդական խմբեր, կիրակնօրյա հայկական դպրոցը, իսկ Մեֆոդիևկայի շրջանում հայկական մեծ եկեղեցի է կառուցվում։ Բազմաթիվ հայ գործարարներ զբաղվում են հովանավորչությամբ և բարեգործությամբ՝ օգնելով մանկապարտեզներին, դպրոցներին, համալսարաններին, ֆինանսավորելով մշակութային հուշարձանների կառուցումը (օրինակ՝ Սերեբրյակովյան ափին գտնվող քաղաքի հիմնադիրների հուշարձանը)։ Նովոռոսիյսկ քաղաքում գործում են նաև երկու հայկական շահույթ չհետապնդող կազմակերպություններ՝ Բարեկամության և համագործակցության հայ-կազակական միջազգային ասոցիացիան (МАКО ДС) և Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի անվան Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանների վերականգնման հիմնադրամը։ Նովոռոսիյսկում կա հայկական Պոբեդա գյուղը։

Սոչի

Միքայել Գալուստյան

Առաջին հայ գաղթականները Սոչիի շրջանում հայտնվել են 1882 թվականին։ Նրանք եղել են փախստականներ Թուրքիայից։ Հետագայում փախստականների մի քանի հոսք է եղել, որոնցից հատկապես նշանակալիցները վերաբերում են 1905 թվականին և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին։ Քաղաքում հայերի թիվն ավելացել է նաև Սպիտակի երկրաշարժից հետո։

Քաղաքում գործում է «Հայկական Սփյուռքի Սուրբ Սարգիս» Կրասնոդարի տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1992 թվականին՝ Արմեն և Համբարձում Մխիթարյան եղբայրների կողմից, որոնք մինչ օրս ղեկավարում են կազմակերպությունը։ Կազմակերպության հիմնական նպատակներն են՝ նպաստել հայ ժողովրդի ազգային և հոգևոր վերածննդին, լեզվի, մշակույթի և ավանդույթների պահպանմանը և զարգացմանը։ 1993 թվականից կազմակերպությունը Սոչիի Լազարևսկի շրջանի Կալինովկա ավանում կառուցում է Հայ առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցու համալիր։ Եկեղեցու հիմքը հանդիսավոր օծվեց 1993 թվականի հոկտեմբերի 5-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կուրեղյանի կողմից։ Տաճարը կառուցվել է 2011 թվականին։

Սոչիի այնպիսի խոշոր գյուղերում, ինչպիսիք են Վեսյոլոե, Չերեշնյա, Կալինովկա, Վիշնյովկա, Վոլկովկա, Վիսոկոե, Գոռնոյե Լոո, Նիժնյա Շիլովկա, Վերխնևեսելոե, Բարանովկա, Վերխնի Յուրտ, Կրաևսկո-Արմյանսկոե և այլն, հայերը կազմում են բնակչության կեսից ավելին։

Տուապսե

Առաջին հայերը Տուապսեում բնակություն են հաստատել 11-րդ դարում, իսկ 15-րդ դարում շրջանի տարածքում ստեղծվել է հայկական մեծ գաղութ՝ իր վարչական և իրավական համակարգով։ Գաղութում եղել է 9 բնակավայր։ Տուապսեի հայերը հիմնականում զբաղվել են երկրագործությամբ, չնայած եղել են նաև արհեստավորներ և վաճառականներ։ 19-րդ դարում շրջանը Ռուսաստանի կայսրության կազմի մեջ մտնելուց հետո տեղական հայ բնակչության մեծ մասը զգալիորեն ձուլվել է ռուսական միջավայրին։ 19-րդ դարի վերջին տարածաշրջան են ժամանել Փոքր Ասիայի Սև ծովի ափերից եկած հայերը։ Տուապսեի շրջանում եղել են հայկական գյուղեր, այդ թվում՝ Պլյախո, Պոդխրեբտովոե, Գոյթխ, Թերզյան, Տենգինկա, Լերմոնտովո, Շահումյան, Օստրովսկայա Շչել և այլն։ Ըստ 2002 թվականի պաշտոնական տվյալների՝ Տուապսեի շրջանում բնակվել է 12859 հայ, ինչը կազմել է շրջանի բնակչության 20,99%-ը։

Տեմրյուկ

Տեմրյուկի տարածքում հայերը բնակություն են հաստատել 10-13-րդ դարերում, այսպես օրինակ, Տեմրյուկի թանգարանում կա մեկ սալաքարի երկու մարմարե բեկոր` խաչքար, որը թվագրվում է 13-14-րդ դարի առաջին կեսին։ 18-րդ դարում տարածաշրջան այցելելով՝ Յոհան Տունմանը, խոսելով բնակավայրի մասին, նշել է․

Տեմրյուկը Թամանից հյուսիս-արևելք ընկած փոքր քաղաք է։ Այն ընկած է Կուբանի այն ճյուղի վրա, որն իր անունը ստացել է այս Տեմրուկից և այստեղից ոչ հեռու հոսում է դեպի Ազովի ծով։ Նա բավականին նշանակալի առևտուր էր անում։ Դրա բնակիչները մասամբ Յասի են, մասամբ՝ հույներ, հրեաներ և հայեր; նրանք երկար ժամանակ հարկեր են վճարել Ղրիմի խանին։ Այն փոքր-ինչ ամրացված է, բայց վերջին երկու դարերի ընթացքում այն մեծապես տուժել է Դոնի կազակների արշավանքներից։ Թվում է, որ այն հիմնադրել են չերկասները մոնղոլական շրջանում։ Նա ոչ մի դեպքում հին Թամատարհան չէ[9]։

19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին տեղի հայերի թիվն ավելացել է Օսմանյան կայսրության Տրապիզոն նահանգից գաղթած համշենահայերի շնորհիվ։ 1990-ականներին Կովկասի և Անդրկովկասի հակամարտության գոտիներից մի քանի հարյուր հայ ընտանիքներ ժամանեցին Տեմրյուկ։ Ըստ տեղի հայ համայնքի տվյալների՝ Տեմրյուկի շրջանում բնակվում են մոտավորապես 20 հազար հայեր, ինչը կազմում է շրջանի բնակչության 15%-ը։

Արմավիր

Անդրկուբանի շրջանում հայերի մեծ մասը 15-րդ դարում տեղափոխվել է Ղրիմից, որտեղ այդ ժամանակ վերջապես ստեղծվել է Ղրիմի խանությունը, որը Թուրքիայի վասալն էր, և ժամանակին այնտեղ գերիշխող քրիստոնյաների (հույներ, ռումիններ, հայեր, Ղրիմի գոթեր) բնակության պայմանները կտրուկ վատթարացան։ 1475 թվականին, երբ թուրքերը վերջապես գրավել են Ղրիմը և սկսել կոտորել խաղաղ բնակչությանը, հայերն ակտիվորեն արտագաղթել են, իսկ նրանցից ոմանք ապաստան են գտել չերքեզների և աբխազների շրջանում, որոնք այդ ժամանակ եղել են քրիստոնյա կամ հեթանոս։ 300 տարի լեռներում ապրող հայ վերաբնակիչները ընդօրինակել են չերքեզների լեզուն, սովորույթները, կյանքի առանձնահատկությունները և ձևերը, որոնց մեջ հաստատվել են, սակայն պահպանել են իրենց էթնիկական ինքնությունը և քրիստոնեական հայ Գրիգորյան հավատքը, որը մոտ է ռուսական ուղղափառությանը։ Երկու մշակույթների փոխներթափանցման արդյունքում ստեղծվեց չերքեզահայերի նոր էթնիկ խումբ՝ լեռնահայեր (չերքեզահայեր)։

18-րդ դարի վերջից իսլամը սկսել է տարածվել չերքեզների շրջանում, իսկ լեռնահայերը բախվեցին իրենց ազգային դավանանքը կորցնելու սպառնալիքի հետ։ 1836 թվականի վերջին նրանք դիմել են Կուբանի գծի ղեկավար, գեներալ-մայոր բարոն Գրիգորի ֆոն Զասին` խնդրելով «իրենց վերցնել Ռուսաստանի պաշտպանության ներքո և հնարավորություն տալ ռուսների մոտ հաստատվելու համար»։ 1837 թվականին Կուբանի ձախ ափին գտնվող Պրոչնուկոպսկայա գյուղի դիմաց առաջացել է լեռնահայերի մի փոքրիկ աուլ։

1839 թվականին չերքեզահայերի բնակավայրը տեղափոխվել է Ուրուպ գետի գետաբերանը։ Այդ տարին համարվում է Արմավիրի կազմավորման պաշտոնական ամսաթիվը, որի սկզբնական անվանումը եղել է Հայկական աուլ։ Աուլը երեք կողմից շրջապատված է եղել խորը խրամով, որի լայնությունը 2,5 մետր է եղել, եղել է նաև հողապատնեշ։ Չորրորդ կողմից հոսել է Կուբան գետը, որը դարձել է Արմավիրի բնական սահմանը։ Բնակավայրի սահմանները մի քանի անգամ փոխվել են` կապված լեռներից ավելի շատ ընտանիքների տեղափոխման հետ։ Առաջին տարիներին 120 ընտանիք բնակություն են հաստատել աուլում, իսկ 1840 թվականին նրանց թիվը հասել է չորս հարյուրի։ Բնակավայրում, բացի լեռնահայերից, ապրել են մի քանի հարյուր ճորտ լեռնեցիներ (1859 թվականին եղել է 753 մարդ)։ Չերքեզահայերի կյանքը նոր վայրում ընթացել է ցեղային կյանքի նույն օրենքների համաձայն, որոնց նրանք հավատարիմ են եղել լեռներում։ Գյուղը բաժանված է եղել թաղամասերի, որտեղ բնակություն են հաստատել նույն աուլներից եկած ընտանիքները։

1848 թվականին բնակավայրը ստացել է Արմավիր աուլ պաշտոնական անվանումը՝ ի պատիվ Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Արմավիրի։ 1875 թվականին Արմավիրով անցկացվել է Վլադիկավկազյան երկաթգիծը։ 1876 թվականին աուլը ստացել է գյուղի կարգավիճակ։ 1908 թվականին սկսվել է «Արմավիր-Տուապսե երկաթուղու» շինարարությունը։ 1914 թվականի մարտի 23-ին (ապրիլի 5-ին) «Նախարարների խորհրդի հաստատված կանոնակարգով» գյուղը վերափոխվել է քաղաքի։

Անապա

Անապան միացվել է Ռուսաստանին 1829 թվականին ռուսական բանակի կողմից թուրքական ամրոցի վրա երկարատև հարձակման արդյունքում։ Ռուսական բանակի հաղթանակի և Անապայի ամրոցի գրավման գործում որոշիչ դեր է  խաղացել նշանավոր ռուսական նավատորմի ծովակալ  Լազար Մակարի Սերեբրյակովը (Ղազար Մարկոսի Արծաթագործյան, 1792-1862)։ Այդ ժամանակ դեռևս ռազմածովային ուժերի երիտասարդ սպան իր գումարտակով առաջինն է ճեղքել թուրքական ամրոցի պաշտպանությունը և ներխուժել այնտեղ։ Սերեբրյակովը գրավել է 29 թուրքական դրոշներ և բերդի բանալիները, որի մասին  նա անձամբ է զեկուցել Նիկոլայ I-ին։ 1828 թվականի հունիսի 12-ին Անապա ամրոցը վերջնականապես գրավվել է։ Համաձայն Անդրիանուպոլսի 1829 թվականի պայմանագրի՝ Անապան միացվել է Ռուսաստանին։ Դրանից հետո ծովակալ Սերեբրյակովը Անապայի տարածքում կառուցել է մի շարք ռազմական ամրություններ։ Նիկոլայ I ցարի 1846 թվականի դեկտեմբերի 15-ի հրամանագրով Անապա ամրոցը ստացել է քաղաքի կարգավիճակ։ Այդ պահից սկսած Անապան դարձել է համշենահայերի արտագաղթի կենտրոններից մեկը, որոնց դեռ 16-րդ դարից Օսմանյան կայսրության ղեկավարությունը ստիպել է իսլամ ընդունել։ Դեպի Անապա հայերի արտագաղթի ամենամեծ ալիքները տեղի են ունեցել 1866-1920 թվականներին։ 1942 թվականին Անապան գրավվել է նացիստական և ռումինական զավթիչների կողմից, որը տևել է մեկ տարի։ Անապայի ազատագրման համար մղված մարտերում ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել  երկու հայկական ազգային դիվիզիաները՝ 89-րդ Թամանյան և 409-րդ հետևակային դիվիզիաները։ Անապայի ազատագրման գործողության պլանավորման գործում մեծ ներդրում է ունեցել հայտնի ծովակալ Իվան Ստեփանի Իսակովը (Հովհաննես Իսահակյան), որը ծանր վիրավորվել է Տուապսեի շրջանում։ 1991 թվականից հետո քաղաքում հայերի թիվն ավելացել է։

Անապայում եղել են մի քանի հայկական գյուղեր, որոնցից ամենամեծը Հայկաձորն է, որը գտնվում է  կենտրոնից 9 կմ հարավ-արևելք։ Գյուղում կա հայկական մեծ եկեղեցի, գործում է նաև «Արին բերդ» հայկական մշակութային կենտրոնը, հայկական մատուռը և այլն։ Գյուղը կազմավորվել է բավականին ուշ՝ արդեն խորհրդային շրջանում, 1927 թվականին։ Դրանից առաջ մոտ 1880-1890-ական թվականներին այդ տարածքում արդեն ապրել են Տրապիզոնից և հարակից տարածքներից (Թուրքիա) ներգաղթած հայեր, որոնք բնակվում էին ռուսների հետ տարբեր փոքր խուտորներում. Գալկինա Շչել (ներկայիս Հայկաձորի տեղում) և այլն։ Տրապիզոնցի հայերի հատկապես մեծ ալիք  տեղափոխվել է այստեղ Երիտթուրքական իշխանությունների կողմից սանձազերծված 1915 թվականի  ցեղասպանությունից հետո։ Բազմաթիվ հայ ընտանիքներ Հայկաձոր են տեղափոխվել հարևան Տրապիզոնից և  Ղրիմի շրջանի Շիբիկ խուտորից։

1930-ականներից գյուղի էթնիկ կազմը փոխվում է  և այստեղ են  տեղափոխվում  ռուսական ընտանիքներ։ Հետագայում, արդեն հետպատերազմյան շրջանում տրապիզոնցի հայերին միացան Էրզրումից, Կարսից և Վրաստանի մի շարք շրջաններից (Ախալքալաք, Ախալցխա, Բոգդանովկա) տեղափոխված  հայերը։

Կրասնոդարի երկրամասի Հայ առաքելական եկեղեցու տաճարներ

2007 թվականին երկրամասում գործել է առնվազն 15 հայկական եկեղեցի և մատուռ[10]։

  • Ապշերոնսկի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի,
  • Արմավիրի Սուրբ Աստվածածնի եկեղեցի[11] (շինարարության սկիզբը՝ 1843, օծումը՝ 1861[12]),
  • Արմավիրի Սուրբ Գեորգի եկեղեցի,
  • Ադլերի Սուրբ Սարգիս տաճար, Սոչի,
  • Սոչիի Սուրբ Խաչ եկեղեցի,
  • Սոչիի Սուրբ Սարգիս եկեղեցի,
  • Սոչիի Սուրբ Հովհաննեսի եկեղեցի[13], Լոու,
  • Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչի եկեղեցի,
  • Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցի (ավան Պաշկովսկի),
  • Սուրբ Վերափոխման եկեղեցի[14], Թենգինկա (ժամանակակից տաճարը կառուցվել է 2003 թվականին),
  • Կիսախարխուլ հին եկեղեցի՝ Թենգինկա,
  • Կուբանի Սլավյանսկի Սուրբ Սարգիս եկեղեցի[15],
  • Հայ առաքելական եկեղեցի Սուրբ Էջմիածին, գ. Շահումյան,
  • Հայկական եկեղեցի Նովոռոսիյսկում,
  • Հայկական մատուռ, գ․ Հայկաձոր,
  • Սուրբ Սարգիս եկեղեցի, գ․ Գայկոդզոր,
  • Բոլոր սրբերի տաճար, կայարան  Օտռադնայա։

Ծանոթագրություններ

  1. Т. Моммзен. История Рима. Глава VI. Дела на Востоке. Митридат. — Санкт-Петербург, Лениздат, 1993.
  2. 2,0 2,1 2,2 Савва М. В. Армяне Краснодарского края: «лица кубанской национальности» Արխիվացված 2009-09-16 Wayback Machine
  3. 3,0 3,1 Л. В. Бурыкина. Черкесогаи Северо-Западного Кавказа в XIX в.
  4. «Лица России. Проект ИА Росбалт». Արխիվացված է օրիգինալից 2011-02-07-ին. Վերցված է 2010-09-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Население Краснодарского края по данным переписей 1989 и 2002 годов
  6. Ара Абрамян «XXI век будет веком диалога цивилизаций»
  7. По заключению Конференции «Амшен и Амшенские Армяне» прошедшей в Сочи Արխիվացված 2013-07-06 WebCite
  8. Татьяна Прокопенко. ЛАЗАРЬ СЕРЕБРЯКОВ — ИМЯ В ЛЕТОПИСИ НОВОРОССИЙСКА. Արխիվացված 2009-04-26 Wayback Machine // review-novoros.ru
  9. Иоганн Тунманн «Крымское ханство» стр 69
  10. Т. Тавадьян АРМЯНСКИЕ НАЦИОНАЛЬНЫЕ «ОЧАГИ» В КРАСНОДАРСКОМ КРАЕ степень организованности и перспективы(չաշխատող հղում)
  11. фотографии: «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2011-08-16-ին. Վերցված է 2009-10-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) [1]
  12. официальный сайт города Армавир
  13. Освящена новая церковь в Лоо
  14. фото
  15. Армянская Церковь Славянска-на-Кубани отметила пятилетие — VIP Armenia Community

Արտաքին հղումներ