Լերմոնտովո (գյուղ, Տուապսեի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լերմոնտովո (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Լերմոնտովո | |||
ռուս.՝ Лермонтово | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Տուապսեի շրջան | ||
Համայնք | Q4454622?[1] | ||
Հիմնադրված է | 1860 թ. | ||
ԲԾՄ | 4 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 1122 մարդ (2010) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 86167 | ||
Փոստային դասիչ | 352847 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 255 812 002 | ||
| |||
Լերմոնտովո (Լերմոնտովկա, ռուսերեն՝ Лермонтово), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Շափսուղո գետի ձախ ափին։ Գտնվում է Տուապսեից 35 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 4 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լերմոնտովոյում բնակվում են հայեր, ռուսներ և հույներ։ 1987 թվականի տվյալներով, գյուղն ուներ 605 բնակիչ, իսկ 1999 թվականին՝ 1143 բնակիչ։ 2010 թվականի հաշվառումների համաձայն, գյուղում ապրում էր 1122 մարդ։ Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
Գյուղն ունի գրադարան և ակումբ, առողջարաններ, հանգստյան տուն, հյուրանոցներ և զվարճանքի զանազան վայրեր։ Հայտնի է իր լողափերով։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնել են Սամսունից եկած հայերը` 1860 թվականին։ Անվանվել է ի պատիվ Միխայիլ Լերմոնտովի, ով Տենգինկայի հետևակային գնդի կազմում եղել է` 1838 թվականին Շափսուղո գետի ափին կառուցված Տենգինկայի ամրությունում, սակայն չի հասել այն վայրը, որտեղ հիմա Լերմոնտովո գյուղն է։
Գյուղը բնակավայրերի ցուցակներում հաշվառվել է երկրամասի ղեկավարության` 1958 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումից հետո։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Տուապսեի շրջանի գյուղերի կազմավորման պատմություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 593)։ |
|