Լենինականի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լենինականի շրջան, վարչական շրջան Խորհրդային Հայաստանում, ստեղծվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, Լենինականի գավառի վերացումից հետո։ 1935 թվականին վերանվանվել է Դուզքենդի շրջան։ 1937 թվականի դեկտեմբերի 31-ից բաժանվել է Դուզքենդի և Աղինի շրջանների։ Խորհրդային Միության հետագա տարիներին Լենինականի շրջանի տարածքում գտնվել են Ախուրյանի (1945 թվականի դեկտեմբերի 7-ից) և Անիի (1961 թվականի հոկտեմբերի 12-ից) շրջանները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 555