Jump to content

Լենինականի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լենինականի գավառ, վարչական միավոր Խորհրդային Հայաստանում, 1924 - 1930 թթ.։ Մինչ այդ, Ալեքսանդրապոլի գավառ անվամբ եղել է Երևանի նահանգի (1849 - 1918), Հայաստանի Հանրապետության (1918 թվականի մայիս - 1920 թվականի նոյեմբեր) և ՀԽՍՀ (1920-ի դեկտեմբեր - 1924 թվականի փետրվար) կազմում։ Լենինականի գավառն իր մեջ միավորում էր ՀԽՍՀ Ախուրյանի (Դուզքենդի), Ամասիայի (Աղբաբայի), Անիի (Աղինի), Արթիկի, Թալինի, Ղուկասյանի (Ղզըլ-Ղոչի), Սպիտակի (Համամլուի) շրջանների և Լենինական (այժմ՝ Գյումրի), Արթիկ, Սպիտակ քաղաքների շրջագծերի մեջ մտնող բնակավայրերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։