Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արմավիր, Ռուսաստան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Արմավիր |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Ժառանգության կարգավիճակ | regional cultural heritage site in Russia? |
![]() | |
![]() | |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Կառուցվել է 1861 թվականին։ Առաջին պատարագն անցկացվել է նույն թվականի օգոստոսին (այդ ժամանակ էլ կատարվել է տաճարի օծումը)[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին Կուբանի հնագույն տաճարներից է։ Նրա կառուցումը սկսվել է 1840 թվականին։ Տաճարի կառուցման գաղափարը պատկանում է Արմավիրի աուլի հիմնադիր Գրիգորի Զասին, սակայն այդ գաղափարը ծնվել է շատ ավելի վաղ։ Եկեղեցու շինարարության համար միջոցները հատկացրել է անձամբ կայսր Նիկոլայ I-ը, եկեղեցին մասամբ կառուցվել է նաև աուլի բնակիչների նվիրատվություններով։ Եկեղեցին կառուցվել է փայտից՝ քարե հիմքի վրա։ Շինարարությունն ընթացել է բավական արագ։ Բառացիորեն օծումից հետո եկեղեցին ամբողջությամբ այրվել է հրդեհից։ Որոշվել է կրկին կառուցել փայտե եկեղեցի, սակայն շինարարությունն անհայտ պատճառներով ձգձգվել է[1]։
1842 թվականի օգոստոսին կայսրը որոշում է կայացրել կառուցել նոր՝ քարե եկեղեցի, որի շինարարության համար անհրաժեշտ գումարը հատկացվել է պետական գանձարանից։ Քարե եկեղեցու նախագիծը ստեղծել է Աֆանասի Ֆարաֆոնտևը, այն հաստատվել է 1844 թվականին։ Շինարարությունն սկսվել է 1846 թվականին[1]։
Գծագիրը կազմելիս թույլ տրված բավական լուրջ անճշտությունների պատճառով շենքը սկսել է ճաքճքել և քանդվել։ Առաստաղի մի մասը փլվել է։ 1857 թվականին նախագիծը վերամշակվել է։ Աղոթասրահում, նախկին փլուզվածների փոխարեն, տեղադրվել է չորս սյուն[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին ռմբակոծություններից չի տուժել։ Եկեղեցում գործում է կիրակնօրյա դպրոց[1]։
Հոգևորականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայում եկեղեցու վանահայրն է ավագ քահանա տեր Մակարը[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Церковь Успения Пресвятой Богородицы в Армавире»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-16-ին։ Վերցված է 2018-03-14
- ↑ Արմավիրում (Կրասնոդարի երկրամաս) կայացավ հայկական մշակույթի օրը(չաշխատող հղում)