Կազանսկայա (Կրասնոդարի երկրամաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստանիցա
Կազանսկայա
ռուս.՝ Казанская
Դրոշ
Flag of Kazanskoe (Krasnodar krai).png

Կոորդինատներ: 45°24′00″ հս․ լ. 40°26′00″ ավ. ե. / 45.40000° հս․. լ. 40.43333° ավ. ե. / 45.40000; 40.43333
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Հիմնադրված է1802 թ.
ԲԾՄ121 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն10991 մարդ (2010)
Ազգային կազմռուսներ (70,9%), հայեր (25,1%)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 86193
Փոստային ինդեքսներ352147[2]
ՍՎՏԲՀԴ03 218 813 001
##Կազանսկայա (Կրասնոդարի երկրամաս) (Ռուսաստան)
Red pog.png
##Կազանսկայա (Կրասնոդարի երկրամաս) (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Կազանսկայա ( ռուս.` Казанская), ստանիցա Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կավկազսկի շրջանում, շրջկենտրոն Կրոպոտկին քաղաքից 8 կմ դեպի արևմուտք, Կուբան գետի աջ ափին: Գտնվում է ծովի մակարդակից 121 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2010 թվականի տվյալների, ստանիցան ուներ 10991 բնակիչ, հիմնականում ռուսներ և հայեր:

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչներն զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի, արևածաղկի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ:

Ստանիցայում առկա են միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, ակումբ և հիվանդանոց:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1802 թվականին[3]: Հայերը եկել են Ախալքալաքից և այլ վայրերից` 1940 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Результаты всероссийской переписи населения 2002 года
  2. Տեղեկություններ բնակավայրի փոստային բաժանմունքի մասին «Ռուսաստանի Փոստ»-ի (Почта России) կայքում, www.russianpost.ru (ռուս.)
  3. Азаренкова А. С., Бондарь И. Ю., Вертышева Н. С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 251. — 395 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png