Միխայիլ Գալուստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միքայել Գալուստյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալուստյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Picto infobox masks.png
Միխայիլ Գալուստյան
Галустян Михаил.jpg
Ծնվել էհոկտեմբերի 25, 1979(1979-10-25) (43 տարեկան)
ԾննդավայրՍոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոդերասան, կատակերգու, հաղորդավար, հեռուստահաղորդավար, գիտակ, հեռուստատեսային դերասան և ՈՒՀԱ-ի խաղացող
Ժանրերկինոկատակերգություն և humour?

Միխայիլ Սերգեևիչ Գալուստյան (Նշան Սերգեևիչ Գալուստյան[1], հոկտեմբերի 25, 1979(1979-10-25), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական շոումեն, հումորիստ, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ՈՒՀԱ-ի նախկին մասնակից, «Comedy Club» շոուի հրավիրված ռեզիդենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշան Սերգեևիչ Գալուստյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 25-ին Սոչիում։ Սկզբից սովորել է Սոչիի № 2 դպրոցում։ 3-ից 5-րդ դասարաններում սովորել է նաև երաժշտական դպրոցի՝ դաշնամուրի բաժնում։ Աշխատել է տիկնիկային թատրոնում, որպես ձյուդոյի տիկնիկի խաղավար։ Հինգերորդ դասարանը ավարտելուց հետո, ծնողները նրան տեղափոխում են № 8 գիմնազիա, որտեղ նա առաջին անգամ բեմ է դուրս եկել, Վինի Թուխի կերպարում։ Տասներորդ դասարանում նա մասնակցում է հումորային նախագիծ՝ ՈՒՀԱ-ին (КВН) և իր դասընկերների օգնությամբ, նրանք հաղթում են տասնմեկերորդ դասարանցիներին։ Գալուստյանը դարձավ իր թիմի ավագը, և նրանք հաղթեցին բոլորին, բացի մի թիմից՝ ՍԳՈՒ-ին։

1996 թվականին Գալուստյանը ավարտեց դպրոցը և գնաց բժշկական համալսարան, որպես ֆելդշեր։ Նա այդ ժամանակներում խաղացել է «Այրված արև» թիմում։ 1998 թվականին նրա համալսարանային թիմը ընդունվում է Վորոնեժում կայանալիք ՈՒՀԱ-ի մրցույթին և հասնում է մինչև եզրափակիչ։ Իր թիմի ներկայանալուց հետո, Միխայիլը հրավեր է ստանում Ալեքսանդր Վասիելևիչի կողմից, մասնակցելու ՈՒՀԱ-ի բարձր լիգային։

Արդեն 2002 թվականին Միխայիլը դառնում է «Այրվող արև» թիմի ավագը։ Շատ չանցած «Այրվող արև» թիմը դառնում է ՈՒՀԱ-ի բարձր լիգայի հաղթող (2003 թվականին), նրանք երեք անգամ դարձել են նաև ՈՒՀԱ-ի ամառային գավաթի հաղթող (2004, 2005 և 2009)։

2006 թվականից մինչև 2012 թվականը, Միխայիլը մասնակցել է ТНТ հեռուստատեսությունում ցուցադրվող «Наша Russia» հումորային սկետչկոմում։ Նկարահանվել է նաև «ChocoPie» բիսկվիթի գովազդում, և «Բասկին Ռոբինս» պաղպաղակի գովազդում։

2011 թվականին Գալուստյանը դառնում է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի ուսանող։

2012 թվականին Գալուստյանը մտնում է «NG Production» կազմի մեջ, որտեղ դառնում է կրեատիվ պրոդյուսեր[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Սերգեյ Նշանի Գալուստյան - խոհարար է[3]
  • Մայրը՝ Սուսաննա Արդաշի Գալուստյանը (ծն. 1948 թվականի դեկտեմբերի 31-ին)[4]
  • Եղբայրը՝ Դավիդ Գալուսյանը (ծն. 1986 թվականի մարտի 20-ին) - նույնպես հումորիստ է[5][6][7].
  • Տատիկը՝ Վալենտինա Մարկովի Գալուստյանը - թոշակառու[5].
  • Կինը (2007 թվականի հուլիսի 7-ից)՝ Վիկտորիա Գալուստյանը (ծն. 1986 թվականին) ավարտել է Կուբանի պետական համալսարանի՝ հաշվապահական ճյուղը[8][9].
    • Աղջիկը՝ Էստելլան (ծն. 2010 թվականի օգոստոսի 25-ին)
    • Աղջիկը՝ Էլինան (ծն. 2012 թվականի փետրվարի 16-ին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Михаил Галустян на comedyfiles.net»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-06-ին։ Վերցված է 2015-12-19 
  2. «Михаил Галустян. Человек-оркестр // Группа компаний Парадиз (14/01/2013)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-22 
  3. «Галустян звонит маме каждый день| KP.UA»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2015-12-19 
  4. «Михаил Галустян на zvezdi.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2015-12-19 
  5. 5,0 5,1 «Биография / Официальный сайт Михаила Галустяна»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-27-ին։ Վերցված է 2015-12-19 
  6. Галустян Давид(չաշխատող հղում)
  7. КВН для ВСЕХ. Галустян: дайте два!
  8. «Виктория Штефанец - жена Галустяна»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-24-ին։ Վերցված է 2015-12-19 
  9. Михаил Галустян стал отцом | «TV.NET.UA»