Սեր առ երեք ցուկերբրիններ
Սեր առ երեք ցուկերբրիններ ռուս.՝ Любовь к трём цукербринам | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հակաուտոպիստական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակչություն | Էքսմո |
Հրատարակվել է | սեպտեմբեր 2014 |
«Սեր առ երեք ցուկերբրիններ» (ռուս.՝ «Любовь к трём цукербри́нам»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի տասներկուերորդ վեպը, որը հրատարակել է «Էքսմո» հրատարակչությունը, վաճառքի է հանվել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին։ Առաջին տպաքանակը՝ 70000 օրինակ[1]։ Տպագիր տարբերակին զուգահեռ թողարկվել է նաև ձայնային տարբերակը (կարդում է Սերգեյ Չոնիշվիլին, թողարկող՝ «Սոյուզ» հրատարակչատուն)[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի վերնագրում ակնհայտ ակնարկ կա Կառլո Գոցցիի 1760 թվականին գրած «Սեր առ երեք նարինջները» հեքիաթային պիեսին։ «Ցուկերբրին» տերմինը ձևավորվել է որպես ժամանակակից վեբ-արդյունաբերության երկու հսկաների՝ Սերգեյ Բրինի և Մարկ Ցուկերբերգի անունների սինթեզ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Պելևինի նոր գիրքը «մերօրյա դինամիկ էլեգիան է՝ հագեցած հիասթափության դառնությամբ և եզրակացությունների տարօրինակությամբ»։ Նրանում շոշափված «միտումների» շարքում են «Ֆեյսբուքը», «Գուգլը», Ուկրաինան, հանդուրժողականությունը, սպառման պաշտամունքը, կախվածությունը համացանցից, տեղեկատվական ստրկությունը և ահաբեկչությունը[3]։ Վեպի գործողությունը տեղի է ունենում ներկայում և հեռավոր ապագայում։ Ապագան հակաուտոպիական է, և ժամանակի մեծ մասը նվիրված է գլխավոր հերոսի վիրտուալ իրականության մեջ մնալուն[4]։
Վեպի գլխավոր հերոսը «աշխարհի տեխնիկական փրկիչն» է։ Վեպում նրան անվանում են Կիկլոպ։ Իհարկե, նա երկրի վրա ապրող առաջին և վերջին նման ներկայացուցիչը չէ։ Մեր գոյության պատմության ընթացքում նրանք քայլում էին մեր մեջ և հետևում, թե ինչ է կատարվում։ Եվ կիկլոպների նման մարդկանց համար կային խիստ կանոններ, որոնց շրջանակներում նրանք պետք է գործեին։ Կանոնները չէին կարող փոխվել, չնայած դրանց տարօրինակ մեկնաբանությանը։ Նույնիսկ եթե նրանց ինչ-որ բան դուր չէր գալիս (հիմնվելով բարու և չարի մասին իրենց անձնական ընկալման վրա), կիկլոպները չէին կարող ուժ գործադրել՝ ելնելով միայն իրենց սեփական դրդապատճառներից[5]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսների փիլիսոփայական մտորումները տեղի են ունենում Angry Birds բջջային հայտնի խաղի ֆոնին[4]։
Գրքի սյուժեում նշում են Մայդանը Ուկրաինայի մայրաքաղաքում, Ղրիմի թերակղզին և Յանուկովիչի փախուստից հետո հայտնաբերված ոսկե բոքոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Виктор Пелевин выпускает «Любовь к трём цукербринам»
- ↑ «Виктор Пелевин выпускает «Любовь к трём цукербринам» / Союз» (ռուսերեն). www.soyuz.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Новая книга Пелевина выйдет в сентябре» (ռուսերեն). snob.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 4,0 4,1 Евгений Мельников. «Книга: «Любовь к трем цукербринам», Виктор Пелевин». newslab.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Новые поступления в отдел обслуживания МБУК "ЦГБ им. М.И. Семевского" / Великолукская центральная городская библиотека имени М.И. Семевского». biblio-vluki.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.