Սանտա Մարիա դեյ Միրակոլի
Սանտա Մարիա դեյ Միրակոլի Santa Maria dei Miracoli | |
---|---|
Սանտա Մարիա դեյ Միրակոլի եկեղեցու արտաքին տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Իտալիա, Հռոմ |
Հասցե | piazza del Popolo - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1675 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Կառլո Ռայնալդի |
Հիմնադիր | Alexander VII? |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1675 թ․ |
Կառուցման ավարտ | 1681 թ․ |
Հիմնադրված | 1675 |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Santa Maria dei Miracoli (Rome) Վիքիպահեստում |
Սանտա Մարիա դեյ Միրակոլի (իտալ.՝ Santa Maria dei Miracoli, լատին․՝ Sanctae Mariae Miracolorum), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Պիացցա դել Պոպոլո հրապարակում, Ավրելիանոսի պատի հյուսիսային դարբասների դիմաց, Վիա դել Կորսո փողոցի վրա։ Սանտա Մարիա դեյ Միրակոլի և կից Սանտա Մարիա դի Մոնտեսանտոն «երկվորյակ» եկեղեցիները կառուցվել են 1662-1679 թվականներին ճարտարապետներ Կառլո Ռեյնալդիի, Կառլո Ֆոնտանայի և Լորենցո Բերնինիի կողմից։ Եկեղեցիների կառուցումը նախաձեռնել է Ալեքսանդր VII Պապը, որը հանձնարարում է Կառլո Ռեյնալդիին երկու եկեղեցիներով ձևավորել Վիա դել Կորսո փողոցի մուտքը։ Երկու շինությունների կառուցումը ֆինանսավորում է կարդինալ Ջիրոլամո Գաստալդին։
Թեև այս կառույցներին արտաքին տեսքի նմանության համար անվանում են «երկվորյակ» եկեղեցիներ, սակայն թե՛ նախագծով, թե՛ արտաքին ձևավորմամբ, նրանք ունեն որոշակի տարբերություններ։
Սանտա Մարիա դի Մոնտեսանտո եկեղեցին ունի օվալաձև ուրվագծեր, իսկ Սանտա Մարիա դեյ Միրակոլին շրջանաձև կառույց է՝ ութանկյուն գմբեթով և զանգակատնով։ Վերջինս կառուցվել է 18-րդ դարում։ Սանտա Մարիա դեյ Միրակոլի եկեղեցու կառուցումը սկսվել է 1675 թվականին և ավարտվել է 1681 թվականին։ Եկեղեցու ինտերիերը զարդարված է Բերնինիի աշակերտ Անտոնիո Ռաջիի ֆրեսկոներով։ Բենեդետտո և Գաստալդի կարդինալների արձանները Կառլո Ֆոնտանայի աշխատանքներն են։ Ինտերիերի ձևավորումը ևս պատկանում է Կառլո Ֆոնտանային։ Բարձր բեմի վրա Մարիամ Աստվածածնի պատկերն է, որի անունն է կրում եկեղեցին։ Նրան է նվիրված նաև բեմի աջ կողմում գտնվող առաջին աղոթարանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցու գմբեթը
-
Եկեղեցու բեմը
-
Աղոթարան
-
Տիրամոր պատկերը բեմի վրա
-
Եկեղեցու աբսիդը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Herbert Rosendorfer Kirchenführer Rom. Edition Leipzig 1999, ISBN 3-361-00485-3, Стр. 171. (գերմ.)
- M. Armellini, Le chiese di Roma dal secolo IV al XIX, Roma 1891, p. 323(իտալ.)
- C. Hülsen, Le chiese di Roma nel Medio Evo, Firenze 1927, pp. 537–538(իտալ.)
- C. Rendina, Le Chiese di Roma, Newton & Compton Editori, Milano 2000, p. 203-204(իտալ.)
- M. Quercioli, Rione IV Campo Marzio, in AA.VV, I rioni di Roma, Newton & Compton Editori, Milano 2000, Vol. I, pp. 264–334(իտալ.)
- R. Luciani, Santa Maria dei Miracoli e Santa Maria di Montesanto, Fratelli Palombi Editori, Roma 1990, pp. 22–46(իտալ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դեյ Միրակոլի» հոդվածին։ |