Jump to content

Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե
իտալ.՝ Basilica di Santa Croce in Gerusalemme
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ և եկեղեցի
ԵրկիրՎատիկան Վատիկան
ՏեղագրությունՎատիկան Վատիկան
Հասցեpiazza Santa Croce in Gerusalemme, 12 - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը1758
Մասն էՀռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածԿենարար Խաչ
ԱնվանվածԿենարար Խաչ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1758
37 մետր
Երկարություն70 մետր
Լայնություն37 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Santa Croce in Gerusalemme (Rome) Վիքիպահեստում
santacroceroma.it

Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե բազիլիկը (լատին․՝ Latin: Basilica Sanctae Crucis in Hierusalem, իտալ.՝ Basilica di Santa Croce in Gerusalemme) կաթոլիկ ֆրանչեսյան և տիտղոսակիր եկեղեցի է Հռոմի Էսկվիլին շրջանում:Հռոմի Յոթ ուխտավոր եկեղեցիներից մեկն է։ Այստեղ պահվում են մի շարք քրիստոնեական մասուքներ, և դարեր շարունակ բազիլիկը հանդիսացել է ուխտատեղի ողջ աշխարհի քրիստոնեաների համար։ Մասունքները բերվել են Սուրբ երկրից Կոստանդիանոս կայսեր մոր՝ Սուրբ Հեղինեի կողմից։ Այդ ժամանակ բազիլիկի հատակը պատված էր Երուսաղեմից բերված հողով։ Ին Ջերուսալեմե լատին․՝ in Hierusalem տիտղոսը ձեռք բերելով, այն չի ձոնվում Երուսաղեմի Սուրբ Խաչին, այլ իմաստն այն է, որ «մի կտոր Երուսաղեմ» է բերվել Հռոմ բազիլիկի հիմնադրման համար։ Ներկայումս տիտղոսակիր եկեղեցու կարդինալը Միլոսլավ ՎԼԿն է։

Նախկին Էլագաբալուս կայսեր աստծո Էլ Գաբալ տաճարի տեղում է կառուցվել բազիլիկը։ Դա Սուրբ Հեղինեի կայսերական պալատի՝ Պալացցո Սեսսորիանոյի կողքին էր։ 320 թվականին կայսրուհին այն դարձրեց զանգակատուն[2]։ Մի քանի տասնամյակ հետո զանգակատունը վերափոխվեց բազիլիկի, որը կոչվեց Հելենիանա կամ Սեսսորիանա։ Անուշադրության մատնվելուց հետո Լուցիուս II (1144-5) Պապը վերակառուցեց բազիլիկը։ Այն ուներ հռոմեական արտաքին՝ նավ, երկու ենթակողմ, զանգակատուն և գավիթ։ Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե բազիլիկը նաև փոփոխվել է 16-րդ դարում, բայց նրա ներկայիս բարոկկո ոճով արտաքինը ստացել է Բենեդիկտոս XIV օրոք (1740–58), որը եղե է նրա տիտղոսակիր վանահայրը։ Նոր փողոցներ բացվեցին, որպեսզի միացնեն բազլիկը հռոմեական երկու խոշոր բազիլիկների հետ՝ Սան Ջիովանի ին Լատերանո և Սանտա Մարիա Մաջորե։ Բազիլիկի ճակատամասը ձևավորվել է բարոկկո ոճով Պիետրո Պասսալաքի և Դոմենիկո Գրեգորինիի կողմից[3]։

Մի քանի վիճելի իսկության հանրահայտ մասունքներ են պահվում «Cappella delle Reliquie»-ում, որը կառուցվել է 1930 թվականին ճարտարապետ Ֆլորեստանո դի Ֆաուստոյի կողմից, այդ թվում Elogium կամ Titulus Crucis մի մասը, այսինքն այն վահանակը, որը կախված էր Քրիստոսի խաչից (ընդհանրապես այն կամ արհամարհվել է գիտնականների կողմից[4], կամ համարվում է միջնադարյան կեղծիք[5]), երկու փուշ Հիսուսի գլխին դրված փշերի պսակից, մեխի մի մաս և Սուրբ Խաչից երեք փոքր փայտե կտորներ։ Սուրբ Խաչի ավելի մեծ կտոր բազիլիկից տարվել է Սուրբ Պետրոսի տաճար Ուրբանոս VIII Պապի ցուցումով 1629 թվականին, որտեղ այն պահվում է Սուրբ Հեղինե կայսրուհու վիթխարի արձանի մոտ։ Վերջինս կերտվել է Անդրեա Բոլջիի կողմից 1639 թվականին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. Hughes, Robert (2011). Rome: A Cultural, Visual, and Personal History. Alfred A. Knopf. p. 147. ISBN 978-0-307-26844-0.
  3. "Santa Croce in Gerusalemme Church", World Monuments Fund
  4. Morris, Colin (2005).The sepulchre of Christ and the medieval West: from the beginning to 1600. OUP Oxford. p. 32. ISBN 978-0-19-826928-1.
  5. Byrne, Ryan; McNary-Zak, Bernadette (2009).Resurrecting the Brother of Jesus: The James Ossuary Controversy and the Quest for Religious Relics. The University of North Carolina Press. p. 87. ISBN 978-0-8078-3298-1.
  6. Partially referenced by Basilica of St. Peter

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե» հոդվածին։