Ջեֆրի Իմելթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆրի Իմելթ
անգլ.՝ Jeff Immelt
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1956(1956-02-19)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴարտմուտի քոլեջ, Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Finneytown High School?
Մասնագիտությունձեռնարկատեր, տնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՋեներալ էլեկտրիկ և New Enterprise Associates?
Զբաղեցրած պաշտոններնախագահ և գործադիր տնօրեն
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Jeffrey R. Immelt Վիքիպահեստում

Ջեֆրի Ռոբերթ Իմելթ, Ջեֆ Իմելթ (անգլ.՝ JJeffrey Robert "Jeff" Immelt, փետրվարի 19, 1956(1956-02-19)[1], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի գործարար։ Ներկայումս ԱՄՆ-ում հիմնադրված Ջեներալ էլեկտրիկ կոնգլոմերատի խորհրդի նախագահն է և գործադիր տնօրենը։ Գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է տնօրենների խորհրդի կողմից 2000 թվականին՝ որպես Ջեք Ուելչին փոխարինող՝ վերջինիս թոշակի անցնելուց հետո։ Նախկինում Իմելթը եղել է Ջեներալ էլեկտրիկի Բժշկական համակարգերի ստորաբաժանման նախագահը և գործադիր տնօրենը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմելթը ծնվել է Ցինցինատիում՝ ուսուցչուհի Դոննա Ռոզմարիի և Ջոզեֆ Ֆրենսիս Իմելթի ընտանիքում, ով ղեկավարում էր Ջեներալ էլեկտրիկի ինժեներական բաժինը[4][5]։

Իմելթը հաճախել է Ֆայնիթաունի ավագ դպրոցը, քոլեջում ֆուտբոլ է խաղացել թեքլի դիրքում[6]։ 1978 թվականին Դարթմութի քոլեջն ավարտելով ստացել է կիրառական մաթեմատիկայի բակալավրի աստիճան։ Այժմ Դարթմութի հոգաբարձուների խորհրդի անդամ է[7], եղել է նաև Ֆի Դելտա Ալֆայի նախագահը։

Դորթմունթում սովորելու տարիներին ամառներն աշխատել է Ցինցինատիում տեղակայված Ֆորդի հավաքման հոսքագծում։ Ավարտելուց հետո աշխատել է Procter & Gamble-ում, այնուհետև ընդունվել Հարվարդի համալսարան[8]։

1982 թվականին Իմելթն ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը և ստացել մագիստրոսի աստիճան։ «Բիզնես դպրոցը» բնութագրել է որպես իր կյանքի ամենաեռանդուն ժամանակաշրջան[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://www.ifw-kiel.de/konfer/wwp
  3. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  4. «Immelt, Jeffrey R. 1956–». Encyclopedia.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. Byrum Keller, Valerie (1974). Immel and Imel families in America: twigs and branches of the Immel family tree. Schlechter's. էջ 25.
  6. «GE's Jeff Immelt: how the US can win (15:00)». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. «Jeffrey R. Immelt '78». Dartmouth.edu. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «Jeffrey Immelt 101». Economix.blogs.nytimes.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. «Fortune 100 CEOs:When they were MBA Students». Poetsandquants.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]