Պալացցո Բարբերինի
Պալացցո Բարբերինի Palazzo Barberini | |
---|---|
Palazzo Barberini | |
Պալացցո Բարբերինիի ճակատամասը | |
Ժամանակակից կարգավիճակ` | Հնագույն մշակույթի ազգային պատկերասրահ |
Երկիր` | Իտալիա, Հռոմ |
Ճարտարապետական ոճ` | Բարոկկո |
Հիմնող` | Ուրբան VIII |
Ճարտարապետ` | Կառլո Մադերնա, Ջովաննի Լորենցո Բերնինի, Ֆրանչեսկո Բորոմինի |
Կառուցման ժամանակաշրջան` | 1627 թվական-1633 թվական |
Պալացցո Բարբերինի (իտալ.՝ Palazzo Barberini), Բարբերինի ընտանիքի պալատ (Պալացցո) Չորս շատրվանների փողոցում (իտալ.՝ via delle Quattro Fontane), Հռոմի արևելյան մասում, Պիացցա Բարբերինիի դիմաց։ Այժմ այստեղ տեղակայված է Հնագույն մշակույթի ազգային պատկերասրահը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատի վայրը նախկինում զբաղեցնում էր Սֆորցա ընտանիքի խաղողի այգիները, որում պալատ կառուցվել է 1549 թվականին և XVI դարում այն փոխանցվում է մի կարդինալից մյուսին և վերջնական տեսքի չի բերվում։
Երբ կարդինալ Ալեսանդրո Սֆորցան ֆինանսական դժվարությունների է հանդիպում, 1625 թվականին տարածքը ձեռք է բերվում Բարբերինի ընտանիքի ներկայացուցիչ Մաֆեո Բարբերինիի կողմից, ով հետագայում դառնում է Ուրբան VIII պապ։ 1627-1633 թվականներին պալատի ստեղծման աշխատանքներին մասնակցել են երեք հռչակավոր ճարտարապետներ՝ Կառլո Մադերնան, նրա ազգական Ֆրանչեսկո Բորրոմինին և Լորենցո Բերնինին, որն էլ ավարտում է այն 1633 թվականին։ Իր տեսքով պալատը ավելի մոտ է մաներիզմին, քան բարոկկոյին։ Նրա շուրջը, առաջին անգամ պապական պատմության մեջ, փռվում է լայնատարած այգի, որը հետագայում ոչնչացվում է։
Ուրբան VIII-ի մահից հետո պալատը բռնագրավվում է պապական գանձարանի կողմից, սակայն 1653 թվականին այն վերադառնում է Բարբերինի ընտանիքին։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալացցոն գտնվում է մերձկայարանային հրապարակում։ Հիմնական շենքը իրենից ներկայացնում է երեք հարկից բաղկացած շինություն մեծ պատուհաններով։ Ճեմասրահի առաստաղը զարդարում է Պիետրո դա Կորտոնայի «Աստվածային այլաբանական նախախնամությունը և Բարբերինիի տիրակալությունը» բարոկկո ոճի ֆրեսկան։ Շքասրահի առաստաղը զարդարված է XVII դարի այլ նկարիչների ֆրեսկոներով՝ Ջուզեպպե Պասերի, Անդրեա Կամասեի, Պոլիդորո դա Կարավաջոյի և Մատուրիո դա Ֆիրենցեի։ Դեպի վերին հարկեր տանում է «խխունջանման» Բորրոմինիի սանդուղքը։ Պալատում կան Պորտլենդյան սափոր, Պալեստրինյան խճանկար և «Խմած Սատիրը» («Ֆավն Բարբերինի») քանդակը։
Այգին հայտնի է որպես «Գաղտնի այգի» (իտալ.՝ Giardino Segreto) անվանումով, քանի որ այն ծածկված է կողմնակիցների տեսադաշտից։
Ժամանակակից պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այժմ Պալացցո Բարբերինիում է տեղակայված Հնագույն մշակույթի ազգային պատկերասրահը, Իտալիայի գեղանկարչության ամենակարևոր հավաքածուներով։ Այն ներառում է Ռաֆայելի, Կարավաջոյի և Հանս Հոլբայն Կրտսերի կտավները։
- Պալատում է գտնվում նաև դրամագիտության իտալական ինստիտուտը։
- Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, որը ստեղծվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, ստորագրվել է այստեղ, 1950 թվականի նոյեմբերի 4-ին։
- Պալատի ետնամասում հայտնաբերվել է փակ նկուղային տարածք՝ Միտրայի տաճարի հնագույն ավերակներ։ Ենթադրաբար, այն թվագրվում է մեր թվարկության II դարին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Il palazzo Barberini: official site
- Rome Art-Lover: Palazzo Barberini
- Palazzo Barberini and Veneto Rome guide
- Italian army ends museum stand-off, BBC News, Friday, 13 October 2006
- Google Maps. The complex constituting the Palazzo Barberini is in the center, set back from the road on all sides, and askew. On the lower side of the image are the start of the Quirinal Palace gardens. Below, and in the first corner on the right, is the San Carlo alle Quattro Fontane. Diagonally opposite and above is the triangular Piazza Barberini with the Triton Fountain.
- The National Gallery of Ancient Art at Barberini Palace Արխիվացված 2013-07-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Բարբերինի» հոդվածին։ |
|
|