Նևադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նևադա (այլ կիրառումներ)
Նևադա
անգլ.՝ Nevada
flag of Nevada? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնHome Means Nevada?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՔարսոն Սիթի
Ամենաբարձր կետBoundary Peak?
ԲԾՄ1676 մետր
Օրենսդրական մարմինNevada Legislature?
Դատական մարմինSupreme Court of Nevada?
Միության մուտքհոկտեմբերի 31, 1864 (36-րդ)
Բնակչություն
3 104 614 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (35 տեղ)
Տարածք286 380 կմ²  (7 տեղ)
Հիմնադրված էհոկտեմբերի 31, 1864 թ.
Սահմանակցում էԿալիֆոռնիա, Օրեգոն, Այդահո, Յուտա և Արիզոնա
Ժամային գոտիPDT?, MDT? և Ամերիկա/Լոս Անջելես
ՀապավումNV և Nev.
ISO 3166-2 կոդUS-NV
Անվանված էՍիեռա Նևադա
ՄականունSilver State
Միության մուտքհոկտեմբերի 31, 1864 (36-րդ)
nv.gov(անգլ.)

Նևադա (անգլերեն՝ Լսել Nevada), նահանգ ԱՄՆ-ի արևմտյան մասում։ Վարչական կենտրոնը` Քարսոն-Սիթին է, ամենամեծ քաղաքը Լաս-Վեգասը։

Նևադան հարավային և հյուսիսային նահանգների միջև քաղաքացիական պատերազմի տարիների ընթացքում դարձավ Միացյալ Նահանգների մի մասը։

Նևադա բառը թարգմանվել է իսպաներեն լեզվից։ Նահանգի պաշտոնական կարգախոսն էր «Նահանգը ծնվել է պատերազմում» (անգլ.՝ The Battle Born State): Նահանգի դրոշի վրա կա մակագրություն՝ «Ծնվել է պատերազմում» (անգլ.՝ Battle Born):

ԱՄՆ մի քանի ռազմածովային նավեր ճանաչվեցին ի պատիվ Նեվադա նահանգի։

Պաշտոնական մականունն է «Արծաթագույն նահանգ» (անգլ.՝ Silver State)։

Նշանաբանն է`«Բոլորը մեր երկրի համար» (անգլ.՝ All for Our Country).

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]


1850 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը ճանաչել է Յուտայի տարածքը, որն այդ ժամանակ փաստացի ընդգրկված էր Յուտայի և Նևադայի մեջ։ 1859 թվականին սկսվեց հայտնաբերվել ոսկու և արծաթի հարուստ պաշարներ՝ Քոմսթոնի տարածքում, որն էլ դարձավ Վիրջինյա-Սիթիում հանքագործների ներհոսքի պատճառ։ Հետախույզները, վաճառականները, հուսալով ստանալ հարուստ ավար, արագ ներգաղթեցին։ 1861 թվականի մարտի երկուսին Նեվադան առանձնացվեց Յուտայի տարածքից և ձեռք է բերել իր ներկայիս սեփական անունը։ 1864 թվականի հոկտեմբերի 31-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից ընդամենը 8 օր առաջ, Նևադան դարձավ ԱՄՆ 36-րդ նահանգը։ Չնայած փոքր բնակչությանը, դաշնային կառավարությունը շտապում էր աջակցություն ստանալ Նևադայից, այն բանի համար, որ Աբրահամ Լինքոլնը դառնա ԱՄՆ-ի նախագահ և ապահովի գերիշխանությունը հանրապետականների Կոնգրեսի նկատմամբ։ Նևադայի տնտեսությունը հիմնված է հիմնականում հանքարդյունաբերության վրա։

Նահանգի սահմանը չի փոփոխվել, քանի որ 1866 թվականի մայիսի 5-ին Նևադայի որոշ մասը Պայուտ շրջանի (անգլ.՝ Pah-Ute County) մի մասն էր, իսկ դեպի արևելք գտնվոում էր Կոլորադո գետը, որը մի ժամանակ պատկանել է Արիզոնայի տարածքին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշավթներին շուրջ, Լինկոլնի շրջան
Գեյզեր Ֆլայ

Նևադայի տարածը, որը գտնվում է Միացյալ Նահանգների արևմտյան մասում, կազմում է 286 367 կմ²։ Սահմանակից է Կալիֆորնիային (արևմուտքից), Օրեգոնին և Այդահոին (հյուսիսից), Յուտային (արևելքից) և Արիզոնային (հարավ-արևելքից)։ Հյուսիսային մասոմ Նևանդան սահամնակից է Մեծ ավազանին։ Այս տարածքը հիմնականում զբաղեցնում են անապատները, և բնութագրվում է շոգ ամառներով ու համեմատաբար ցուրտ ձմեռներով։ Այն լանջերը, որոնց առանձին գագաթների բարձրությունը գերազանցում է 4000 մետրը, ձևավորվել են անտառածածկ տարածքներ, չնայած նրան որ շրջապատված են անապատային հարթավայրերով։

Հարավային երրորդ նահանգում գտնվում է Լաս-Վեգասը։ Այս տարածքում ձմռանը ավելի քիչ տեղումներ են լինում, բայց ամռանը այն ավելի մոտ է մուսոնային գործընթացին։ Առավել մեծ նշանակություն ունեցող լեռնաշղթա է Սփռինգի լեռները, որը գտնվում է Լաս Վեգասի արևմուտքում։ Ամենահարավային մասում, որտեղ Նևադան սահմանակից է Արիզոնային և Կալիֆորնիային, հոսում է Կոլորադո գետը։ Ամենաբարձր ջերմաստիճանը Նևադայում արձանագրվել է 1994 թ-ի հունիսի 29-ին։ Գրանցվել է 52 °C ջերմաստիճան։ Ամենացածր ջերմաստիճանը (−47 °C) գրանցվել է 1972 թվականին նահանգի հյուսիսարևելյան մասում։ Նևադայի կլիման անապատային և կիսանապատային է։ Ողջ նահանգին բնութագրվում է ամառային բարձր ջերմաստիճան։ Հյուսիսում ձմռանը բավականին ցուրտ է և երկար, իսկ հարավում՝ երկար և մեղմ։ Տարեկան միջին տեղումերը կազմում են 180 մմ, սակայն որոշ վայրերում այդ ցուցանիշը կարող է հասնել 1000 մմ-ի։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների 2011 թվականի հուլիսի 1-ի տվյալների, Նևադայի բնակչությունը կազմել է 2.723.322 մարդ։ Համեմատած 2010 թվականի մարդահամարի տվյալների, այն աճել է 0.84%-ով[2]։ Սկսած 1940-ական թվականներից մինչև 2003 թվականը, Միացյալ Նահանգներում բնակչության տոկոսային հարաբերությամբ Նևադան ամենաարագ աճող նահանգն էր։ Օրինակ, այն 1990 թվականին աճել է 66,3% -ով, իսկ 2000 թվականին Նևադայի, բնակչությունը կազմել է ընդամենը 13,1%։ Լաս Վեգասը մեկն է ամենաարագ զարգացող խոշոր քաղաքներից։ Մի քանի հարյուր մարդ էր ապրում Լաս Վեգասում 1900 թվականին, այնուհետև քաղաքի բնակչությունը աճել է 10 հազարով։ 1950 թվականին՝ 100 հազարով, իսկ 1970 թվին 2.5 միլիոնով։

Ըստ 2008 թվականի մարդահամարի տվյալների ռասայական կազմը հետևյալն է`սպիտակամորթներ (65%), աֆրոամերիկացիներ (7.1%), ասիացիներ (6%, հնարավոր է ավելի), այլ ռասաները (2%), իսկ մնացած 20%-ը՝ իսպանախոսներ։ Բնակչության հիմնական մասն են` մեքսիկացիները (20,8 %), գերմանացիներ (13,3 %), իռլանդացիներ (10 %), անգլիացիներ (9,2 %) և իտալացիներ (6,3 %)[3]։ 2000 թվականի տվյալներով բնակչության 16,19 % -ի երեխաները հինգ տարեկանից տանը խոսում են իսպաներեն, 1,59 % -ը՝ ֆիլիպիներեն, և միայն 1 %-ը՝ ճապոներեն։

Բնակչության 6,8 %-ը մինչև հինգ տարեկան երեխաներն են, իսկ 13,6 %-ը մինչև 65 տարեկան մարդիկ։ Նևադայում կանայք կազմում են բնակչության 50,7 % -ը։ Անօրինական ներգաղթը 2010 թվականին կազմել է 8.8% (ամենաբարձրն է ԱՄՆ-ում)[4]։

Բնակչության դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950-160 083 մարդ
  • 1960-285 278 մարդ
  • 1970-488 738 մարդ
  • 1980-800 493 մարդ
  • 1990-1 201 833 մարդ
  • 2000-1 998 257 մարդ
  • 2010-2 700 551 մարդ

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքներ, որոնց բնակչությունը բարձր է 10 հազարից
2004 թվականի հուլիսի 1-ի տվյալներ
Լաս-Վեգաս 534,8 Պարումպ 27,0 (2003)
Հենդերսոն 224,8 Սան-Վալլի 19,5 (2000)
Պրադայս 207,0 (2003) Ուիթնի 18,3 (2000)
Ռինո (Նևադա)Ռինո 198,0 Էլկո 16,2
Սանրայզ-Մանոր 177,0 (2003) Բոուլդեր-Սիթի 15,2
Նորթ-Լաս-Վեգաս 158,7 Էնթերփռայզ 14,7 (2000)
Սփրին-Վելլա 138,0 (2003) Մեսքիթ 12,6
Սփարքս 81,0 Գարդներվիլլ-Ռանչոս 11,1 (2000)
Քարսոն-Սիթի 56,0 Սփրինգ-Կրիկ 10,5 (2000)
Ուինչեստեր 28,0 (2003) Ֆերնլի 10,5

Օրենք և Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարսոն-Սիթին Նևադայի վարչական կենտրոնն է։ Նահանգի նահանգապետը` հանրապետական Բրայան Սենդովալն է (անգլ.՝ Brian Sandoval): Նևադա նահանգի սենատորներն են դեմոկրատ`Հարրի Ռեյդը (անգլ.՝ Harry Reid) և հանրապետական Դին Հելլերը (անգլ.՝ Dean Heller): Խոշոր քաղաքական կուսակցություններից, ոչ մեկը նահանգում գերիշխող չէ։ Դեմոկրատ Բիլլ Քլինթոնը 1992 թվականին հաղթել է նահանգում, իսկ 1996 թվականին նախագահական ընտրություններում։ Ջորջ Բուշը 2000 թվականին հաղթել է Նևադայում, իսկ 2004 թվականին Ջորջ Բուշը հաղթել է ընդամենը 5 ձայնի առավելությամբ. նա ստացել է ձայների 50.5%-ը։ Քլարքի Շրջանը (Լաս Վեգաս), որտեղ ավելի շատ ապրում են հանրապետականներ, միակ շրջանն է, որտեղ քվեարկել են միայն դեմոկրատների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico:
  3. «Nevada – Selected Social Characteristics in the United States». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  4. New Arizona law puts police in 'tenuous' spot

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • NV.gov – Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևադա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 239