Հայրենիքիս հետ
Արտաքին տեսք
Հայրենիքիս հետ | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1915 |
Հրատարակչություն | «Հորիզոն» |
Հրատարակվել է | 1915 |
Վիքիդարան | Հայրենիքիս հետ |
«Հայրենիքիս հետ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1915 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1915 թվականի հունվարին[1]։
Ինքնագիրը չի պահպանվել[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1915 թվականի փետրվարի 8-ին՝ «Հորիզոն» օրաթերթի № 12-ում, այնուհետև՝«Նոր հոսանք» ամսագրի № 1-ում (էջ 3)։ Ապա՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 179-180)[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է Կոստանդնուպոլսում լույս տեսած բանաստեղծությունների գրքից[1]։