Նոր հոսանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր հոսանք
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՆիկոլ Աղբալյան
Հիմնադրվել է1913

«Նոր հոսանք», հասարակական-քաղաքական, գրական-գիտական ամսագիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1913-1915 թվականներին Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակիչներն են եղել Արշակ Ղազարյանը, Նիկոլ Աղբալյանը[1]։

Պարբերականն ունեցել է ռամկավարական ուղղվածություն։ Լուսաբանել է Այսրկովկասի, Թուրքիայի, Պարսկաստանի, Ռուսաստանի հայկական համայնքների առօրյան, անդրադարձել միջազգային քաղաքական իրադարձություններին, ազգային հարցի լուծման ու հայ ժողովրդի ազատագրության ուղիներին։

Գրական բաժնում տպագրվել են Հովհաննես Թումանյանի, Լևոն Շանթի, Դերենիկ Դեմիրճյանի, Միքայել Մանվելյանի և ուրիշների գործերից, Հարություն Սուրխաթյանի, Ա. Տերտերյանի գրական-բանասիրական ուսումնասիրությունները։

«Նոր հոսանքը» ներկայացրել է համաշխարհային գրականության դասականների (Ջ. Բայրոն, Հ. Իբսեն, Ջ. Լոնդոն և ուրիշներ) գործերից, ինչպես նաև ժողովրդական կրթության, բժշկության ու բնագիտության, արվեստի տեսության վերաբերյալ նյութեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։