Միքայել Մանվելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանվելյան (այլ կիրառումներ)
Միքայել Մանվելյան
Ծնվել էփետրվարի 26, 1877(1877-02-26)
ԾննդավայրԱգուլիս
Վախճանվել էհոկտեմբերի 7, 1944(1944-10-07) (67 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, դերասան և սցենարիստ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Ուշագրավ աշխատանքներԶարե, Միշտ պատրաստ, Ղուլը և Քաջ Նազար
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Միքայել Մանվելյան Վիքիդարանում

Միքայել Գևորգի Մանվելյան (փետրվարի 26, 1877(1877-02-26), Ագուլիս - հոկտեմբերի 7, 1944(1944-10-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, արձակագիր, դրամատուրգ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ներքին Ագուլիս գյուղաքաղաքում։ 16 տարեկանում ընդունվել է Աբելյան-Պետրոսյան թատերախումբը, ապա խաղացել է Բաքվի հայկական թատերախմբում։ 1898-1900 թվականներին ծառայել է ցարական բանակում։ 1903 թվականին ընդունվել է Մոսկվայի կայսերական թատրոնի դերասանուհի Իրաիդա Ումանեց-Ռայսկայայի դրամատիկական դասընթացը, որն ավարտելուց հետո եկել է Ալեքսանդրապոլ և փորձել այստեղ հիմնել ինքնուրույն թատրոն։ 1905 թվականին խաղացել է Ֆրանց Մոորի դերը (Շիլլերի «Ավազակներ» դրամայում), որը նրան բերել է դերասանի հռչակ։

1922 թվականից սկսել է խաղալ Երևանի առաջին պետթատրոնում (հետագայում՝ Գ. Սունդուկյանի անվան)։ Հայ բեմում նրա կերտած լավագույն դերերից են Շայլոկ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», 1908), Պաստոր (Հաուպտմանի «Ջրասույզ զանգ», 1911), Հայրապետ (Շիրվանզադեի «Նամուս», 1912), Տարտյուֆ (Մոլիերի «Տարտյուֆ», 1924), Յագո (Շեքսպիրի «Օթելլո»

Գրել է «Ոստայն» (1910), «Հեքիաթ» (1910), «Հրաբուխ» (1914, շահել է Մակարյան մրցանակ) և այլ դրամաներ, որոնք բեմադրվել են Թիֆլիսի, Բաքվի, Երևանի ու Կ. Պոլսի թատրոններում։

Ադրբեջաներեն լույս է տեսել նրա «Մի գլխարկի պատմություն» գիրքը (Բաքու, 1931

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է «Զարե» (1926), «Միշտ պատրաստ» (1936), «Քաջ Նազար» (1941) կինոնկարներում։

Նրա «Եղսան մոքիրը» պատմվածքի հիման վրա «Հայֆիլմը» նկարահանել է «Ղուլը» կինոնկարը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում[1]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Մանվելյանի վրա ուժեղ ազդեցություն է ունեցել ավագ եղբայրը՝ մանկավարժ, գրականագետ, բանաստեղծ Լևոն Մանվելյանը։ Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Շեյլոկ («Վենետիկի Վաճառականը»), դ'Սիլվա («Ուրիել Ակոստա»), Երվանդ («Դոկտոր Երվանդ Բոշայան»), Ֆրանց Մոոր («Ավազակներ») և «Հին աստվածների» կույր վանականը, որը մեծ հաջողություն է ունեցել[2]: Մանվելյանը Ֆրանց Մոորի ճանաչված դերակատարն էր։

Մանվելյանը, ով ապրել էր Մոսկվայում, տեսել էր Գեղարվեստական թատրոնի ներկայացումները, Սևումյանի և Ալիխանյանի պես, քննադատորեն էր վերաբերում հայ թատրոնին և ձգտում էր փոփոխություններ անել ազգային թատրոնում։

1920-1930-ական թթ.-ին Մանվելյանի դերերը կտրուկ փոփոխությունների էին ենթարկվել, ավելի շատ գերակշռում էին ցայտուն արտահայտությունները, հագեցած էին բովանդակալից, զարգացող գաղափարներով[3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկեր, Երևան, 1959։
  • Էսքիզներ, Բաքու, 1903, 30 էջ:
  • Էսքիզներ, Պետերբուրգ, 1905, 158 էջ:
  • Պատմվածքներ, Ալեք-պոլ, 1906, 30 էջ:
  • Դրամատիկական էտյուդներ, գիրք 1, Բաքու, 1909, 82 էջ:
  • Պատմվածքներ, Թիֆլիս, 1912, 92 էջ:
  • Ճակատագիր, Թիֆլիս, 1913, 45 էջ:
  • Սպիտակ ծաղիկներ, Բաքու, 1913, 32 էջ:
  • Վարժուհին (պատմվածք), Թիֆլիս, 1913, 14 էջ:
  • Հեքիաթ, Թիֆլիս, 1914, 16 էջ:
  • Հրաբուխ (դրամա), Թիֆլիս, 1916, 62 էջ:
  • Երկերի ժողովածու, Թիֆլիս, 1917, 144 էջ:
  • Հարյուր ճիպոտ (հին զինվորի հուշատետրից), Ղարաքիլիսա, 1926, 16 էջ:
  • Գործադուլ, Երևան, Պետհրատ, 1927, 22 էջ:
  • Ժամանակակից մելոդրամա, Երևան, Պետհրատ, 1927, 100 էջ:
  • Սև քաղաքը, Երևան, Պետհրատ, 1927, 126 էջ:
  • Մի գլխարկի պատմություն, Երևան, Պետհրատ, 1929, 48 էջ:
  • Աշնան ճանճեր (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1931, 160 էջ:
  • Անապատը կծաղկի, Երևան, Պետհրատ, 1933, 144 էջ:
  • Պատկերներ ցարական բանակից, Երևան, Պետհրատ, 1934, 82 էջ:
  • Ընտիր երկեր, Մոսկվա, 1936, 386 էջ:
  • Տոկիոյից Կիոտո (ճապոնական հեքիաթ), Երևան, Պետհրատ, 1938, 14 էջ:
  • Զարթոնք, Երևան, Պետհրատ, 1939, 225 էջ:
  • Մանկական պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1939, 94 էջ:
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1945, 68 էջ:
  • Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1947, 272 էջ:
  • Թերթիկներ իմ կյանքից, Երևան, Հայպետհրատ, 1950, 171 էջ:
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 69 էջ:
  • Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 511 էջ:
  • Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1959, 434 էջ:
  • Թթենին, Երևան, «Հայաստան», 1971, 15 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարգսյան Ս., Միքայել Մանվելյան, Ե., 1955։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 361 
  2. Ա. Աթանեսյան, «Կույր վանականը», («Միք. Մանվելյան», գործունեության 30-ամյակին նվիրված հոբելյանական ալբոմ, Երևան, 1924)
  3. Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Արվեստի Ինստիտուտ "Հայ սովետական թատրոնի պատմություն"