Հայրենիքիս հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենիքիս հետ
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1915
Հրատարակչություն«Հորիզոն»
Հրատարակվել է1915
ՎիքիդարանՀայրենիքիս հետ

«Հայրենիքիս հետ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1915 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1915 թվականի հունվարին[1]։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1915 թվականի փետրվարի 8-ին՝ «Հորիզոն» օրաթերթի № 12-ում, այնուհետև՝«Նոր հոսանք» ամսագրի № 1-ում (էջ 3)։ Ապա՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 179-180)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է Կոստանդնուպոլսում լույս տեսած բանաստեղծությունների գրքից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 629.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հայրենիքիս հետ