Հայկազունիներ
Հայկազունիներ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ և նախարար |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | Մեծ Հայք Փոքր Հայք, |
Տիրույթներ | Մեծ Հայք Փոքր Հայք |
Ծագում | Հայկ Նահապետ |
Տիտղոսներ | Հայքի թագավոր Մեծ Հայքի Արքա Ծոփքի արքա Փոքր Հայքի արքա Կոմմագենեի արքա |
Հիմնադիր | Հայկ Նահապետ |
Հիմնում | Մ.թ.ա. 2492 |
Ավարտ | մ.թ.ա. 331 |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Կրտսեր ճյուղեր | Երվանդունիներ, Քողյաններ |
Հայկազունիներ՝ թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 331 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Հայկ Նահապետի անունով։ Որպես թագավորներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 331 թվականներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Մովսես Խորենացու և այլ հայ պատմագիրների՝ Հայկից է սերում Հայկազունիների արքայատոհմը։ Այդ ազնվական հարստության վերջին ներկայացուցիչը՝ Վահե արքան զոհվեց Գավգամելայում, Հայքն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքից պաշտպանելիս։
Ժառանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հաբեթի սերունդների ցանկը սահմանել և առաջադրել է Մովսես Խորենացին, որպես Հին Կտակարանի ազգաբանության ցանկերին այլընտրանք, քանզի, Պատմահայրը բողոքում է. «Սուրբ գիրքը յուրայիններին (հրեաներին. հեղ) զատելով իբրև իր սեփական ազգ՝ մյուսներին լքեց, իբրև արհամարհելի և իր կողմից նշանակվելու անարժան…(հավելելով) մեր Հաբեթի սերունդները բոլորովին չկան»։ Խորենացին առաջադրել է սեփական՝ Նոյի Հաբեթ որդու ազգաբանության ցանկ, հավելելով, որ այն ավելի հավաստի է, քան Ծննդոց բաժնի ցանկերը, քանի որ այնտեղ Հաբեթի սերունդները բացակայում են (Մ. Խորենացի, ՀՊ, էջ՝ 77-78)։ Ի տարբերություն իրենից առաջ և հետո պատմություններ գրող պատմիչների, Պատմահայրը ազնվորեն թվարկում է, թե Հաբեթի ազգաբանությունը ճշտելիս, ինքը ինչ աղբյուրներից է օգտվել՝ Աբյուդենոս, Կեփաղիոն, հունարեն գրականություն, իսկ Հին Կտակարանի Ծննդոց բաժնի ազգանության ցանկերը որևէ հավաստի աղբյուրներ չունեն։ Սկսած Խորենացուց, մեր բոլոր պատմիչները անփոփոխ են թողել «Հաբեթից սկսվող ազգաբանության», այդ թվում «Առաջին հայկյանների»՝ Հայկից մինչև Արա Գեղեցիկ» Հայկազունի առաջնորդների ցանկը։
Ըստ Խորենացու մի շարք հայոց ազնվական տոհմեր իրենց ակունքների սկիզբ են համարում Հայկ Նահապետին։ Դրանցից են Բզնունիները, Խորխոռունիները, Մանդակունիները, Վահևունիները, Վարաժնունիները, Առանշահիկները և այլն։ Ժամանակակից գիտնականների մի մասը այլևս հրաժարվում է դիտարկել Հայկին որպես զուտ առասպելական անձ և հակված է ներկայացնել նրան որպես հայոց հերթական թագավոր, ով մեծ ավանդ է ունեցել հայկական արժեհամակարգի պահպանման և տարածման գործում[1]։
Հայկազունիների տոհմածառը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկ Նահապետ Հայոց Հիմնադիր Նահապետ († ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արամանյակ Հայոց Նահապետ († ? - մ.թ.ա. 1980) | Խոռ Խորխոռունիների Նահապետ († ) | Մանավազ Մանավազյանների Նահապետ († ) | Ապահ Ապահունիների Նահապետ († ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արամայիս Հայոց Նահապետ († մ.թ.ա. 1940) | Կադմոս Կադմեաց Նահապետ († ) | Խորխոռունիներ | Մանավազյաններ | Բազ Մանավազյան Բզնունյաց Նահապետ († ) | Որդ Մանավազյան Որդունիների Նահապետ († ) | Հուն | Ապահունիներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Երաստ | Շարա | Ամասիա Հայկազունի Հայոց Նահապետ († մ.թ.ա. 1908) | Կադմեացիներ | Բզնունիներ | Որդունիներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գեղամ Հայկազունի Հայոց Նահապետ († մ.թ.ա. 1858) | Փառոխ | Ցոլակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հարմա Հայոց Նահապետ († ? - մ.թ.ա. 1827) | Սիսակ Սյունյաց Նահապետ († ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արամ Հայկազունի Հայոց Նահապետ Արքա (մ.թ.ա. 1827 - մ.թ.ա. 1769) († ? - մ.թ.ա. 1769) | Գառնիկ Հայկազունի | Սյունիներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Նուարդ Հայոց Թագուհի | Արա Գեղեցիկ Հայոց Արքա (մ.թ.ա. 1769 - մ.թ.ա. 1743) († ? - մ.թ.ա. 1743) | անհայտ | Մշակ Հայկազունի Գամիրքի կառավարիչ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արա Բ Կարդոս Հայոց Արքա (մ.թ.ա. 1743 - մ.թ.ա. 1725) († ? - մ.թ.ա. 1725) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անուշավան Սոսանվեր Հայոց Արքա (մ.թ.ա. 1725 - մ.թ.ա. 1662) († ? - մ.թ.ա. 1662) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարետ Հայկազունի Հայոց Արքա (մ.թ.ա. 1662 - 1612) († ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արբակ Հայկազունի Հայոց Արքա (մ.թ.ա. 1612-1568) († ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Զավան Հայկազունի Հայոց Արքա († ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Պ․Մ․Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը, Երևան 2006 թ․
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 169)։ |
|
|