Աբյուդենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբյուդենոս
Ծնվել է3-րդ դար
Վախճանվել է2-րդ դար
Մասնագիտությունպատմիչ, մատենագիր
Լեզուհունարեն
Ազգությունհույն
Ուշագրավ աշխատանքներ«Ասորեստանի և Քաղդեայի պատմություն»[1]
Աբյուդենոս Վիքիդարանում

Աբյուդենոս (նաև՝ Աբիդենոս[2], հին հուն․՝ Αβυδηνός, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 3-րդ դար), հույն մատենագիր, պատմիչ: Աբյուդենոսը գրել է «Ասորեստանի և Քաղդեայի պատմությունը», որ մեզ չի հասել, սակայն նրանից օգտվել է պատմահայր Մովսես Խորենացին:

Բել - Հայկ և Նինոս - Արամ ժամանակային զուգադրումները Խորենացին վստահորեն համարում է անկասկածելի, քանի որ այդ մասին պատմում է.` «ի յոլով իրս հաւատարիմն Աբիւդենոս»[3]:

Մովսես Խորենացին բերում է Նինոսից Բել` քաղդեական, ու Արամից Հայկ` հայկական յոթնանուն (Արային չհաշված) ցանկերը՝ Հայկի դիմաց բացատրելով, «որ եղև հակառակ Բելայ» և այդ ամենը վերագրելով վստահելի Աբյուդենոսին.

«Եւ զայս մեզ Աբիւդենոս յիւրում առաջնում առանձնականի իմն մանր ազգաբանութեան ասէ, զոր աստ ուրեմն յետոյ ոմանք բարձին»[3]:

Աբյուդենոսը այդ մասին գրել է առանձին մանր ազգաբանական պատմության մեջ, որը ոմանք վերացրել են, և մեզ չի հասել: Եվ որպեսզի հիշատակված աղբյուրի հանկարծակի չքանալը կասկածելի չթվա ընթերցողին, վկայակոչում է մի այլ հույն պատմիչ Կեփալիոնին: Վերջինիս համաձայն` նման բան հնարավոր է, որովհետև ինքն էլ իր աշխատության սկզբում սկսել էր բոլոր մանր ազգաբանությունները գրի առնել արքունի դիվաններից, բայց թագավորական հրաման է ստացել, որ թողնի աննշան և վատ մարդկանց հիշատակը և նշի միայն քաջ, իմաստուն և աշխարհակալ նախնիներին[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 377
  2. «Հայաստանի պատմություն», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1972, էջ 129, 130, 302.
  3. 3,0 3,1 «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, Գիրք Ա., գլուխ Ե
  4. «Մարաբ Մծուրնացին Աբյուդենոսի և Խորենացու միջնո՞րդ», Սահակյան, Ա. Ա. (2014).

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]