Ներսեհ
Ներսեհ | |
Մասնագիտություն՝ | միապետ |
---|---|
Դավանանք | Զրադաշտականություն |
Ծննդյան օր | 3-րդ դար |
Վախճանի օր | 302 |
Թաղված | Նաղշե Ռոսթամ |
Դինաստիա | Սասանյաններ |
Քաղաքացիություն | Սասանյան Պարսկաստան |
Հայր | Շապուհ Ա |
Ամուսին | Shapurdukhtak of Sakastan? |
Զավակներ | Hormizd II? |
Ներսեհ (նաև գրվում է Նարսես կամ Նարսեուս), Սասանյան յոթերորդ թագավորը 293-303 թվականներին։
Շապուր I-ի կրտսեր որդին (240–270 թվականներ), Ներսեհը հոր օրոք եղել է Սակաստանի, Հինդի և Թուրանի կառավարիչ։ Շապուր I-ին ի վերջո հաջորդել է նրա որդին՝ Ոորմիզդ I-ը (270–271 թվականներ), որը մահացել է մեկ տարվա թագավորությունից հետո։ Շապուր I-ի ավագ որդին՝ Վահրամ I-ը, որին հայրը երբեք չէր համարում գահի իրավահաջորդության թեկնածու, գահ բարձրացավ զրադաշտական հզոր քահանա Քարթիրի օգնությամբ։ Այնուհետև պայմանավորվել է Նարսեի հետ՝ հրաժարվելու գահի իրավունքից՝ Հայաստանի կարևոր սահմանամերձ գավառի կուսակալության դիմաց, որը շարունակաբար պատերազմի պատճառ էր Հռոմեական և Սասանյան կայսրությունների միջև։ Ներսեհը կրում էր Վազուրգ Շահ Արմինան («Հայոց մեծ թագավոր») տիտղոսը, որն օգտագործում էր գահաժառանգը վաղ Սասանյան ժամանակներում։
Վահրամ I-ի որդու՝ Վահրամ II- ի իրավահաջորդությունը (274–293 թվականներ) տեղի է ունեցել առանց որևէ խնդրի: 293 թվականին Վահրամ II-ի մահից հետո նրա որդի Վահրամ III-ը ակամա թագադրվել է Վահնամ անունով մի ազնվականի կողմից։ Մնացած ազնվականությունը չի աջակցել Բահրամ III-ի թագավորությանը և փոխարենը առաջարկել են, որ իշխի Ներսեհը։ Ի վերջո, Բահրամ III-ը հրաժարվել է շահի պաշտոնից, իսկ Վահնամը մահապատժի է ենթարկվել: Ներսեհը եղել է Սասանյան առաջին շահը, որը գահ չի բարձրացել որպես թագաժառանգ։ Նրա իշխանության գալու հանգամանքները մանրամասն նկարագրված են Պաիկուլիի արձանագրության մեջ[1]։
Նարսեյի գահակալությունից երեք տարի անց Սասանյանների և հռոմեացիների միջև կրկին պատերազմ է սկսվել։ 296 կամ 297 թվականներին Նարսեի զորքերը պարտություն մատնեցին Գալերիոսի ուժերին Կարրեի ճակատամարտում։ Հաջորդ տարի, Ներսեհը մեծ պարտություն կրեց Սատալայում, նրա կանայք, երեխաները և բազմաթիվ իրանցի ազնվականներ այդ ամեն արդյունքում ընկան գերի։ Այս խայտառակ պարտության պատճառով Ներսեհը ստիպված է եղել ընդունել հռոմեացիների կողմից սահմանված հաշտության պայմանագիրը՝ նրանց զիջելով Սասանյան-Հռոմեական սահմանի մի քանի տարածքներ։
Ներսեսը հայտնի է նրանով, որ վերադարձել է իր հոր կրոնական հանդուրժողականության քաղաքականությանը[2]։
Վաղ կյանք և նահանգապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներսեհը եղել է, Շապուր I- ի կրտսեր որդին, ծնվել է 228-233 թվականների ընթացքում իր պապ Արտաշիր I- ի օրոք (224–242 թվականներ)[3]։ Նարսեը իր հոր՝ Շապուր I-ի կառավարության օրոք եղել է արևելյան Սասանյան նահանգների Հինդ, Սակաստան և Թուրան կառավարիչ: Նահանգապետի պաշտոնավարման ընթացքում կարևոր դեր է խաղացել կայսրության արևելյան մասի գործերում[3]։ Շապուր I-ը մահացել է 270 թվականին, և նրան հաջորդել է Ոորմիզդ I-ը, որի իշխանությունը տևել է ընդամենը մեկ տարի՝ մահվան պատճառով: Նարսեի ավագ եղբայրը՝ Վահրամ I- ը, ում հայրը երբեք չի համարել գահի իրավահաջորդության թեկնածու, հավանաբար ցածր ծագում ունեցող մայր ունենալու պատճառով, գահ է բարձրացել հզոր զրադաշտական քահանա Քարթիրի օգնությամբ[4]։
Այնուհետև նա պայմանավորվել է Նարսեի հետ՝ հրաժարվելու գահի իրավունքից՝ Հայաստանի կարևոր սահմանամերձ գավառի կուսակալության դիմաց, որը մշտապես պատերազմի աղբյուր էր Հռոմեական և Սասանյան կայսրությունների միջև[3]։ Ներսեհը կրել է Վազուրգ Շահ Արմինան («Հայոց մեծ թագավոր») տիտղոսը, որն օգտագործում էր գահաժառանգը[5]։ Այնուամենայնիվ, Ներսեհը, ամենայն հավանականությամբ, Բահրամ I-ին դիտարկում էր որպես ուզուրպատոր[4]։ Բահրամ I-ի թագավորությունը, սակայն, կարճ է տևել՝ ավարտվելով 274 թվականի սեպտեմբերին նրա մահով[4]։ Նրա որդի Բահրամ II-ը փոխարինել է շահի պաշտոնում[6]։ Սա ամենայն հավանականությամբ, հիասթափեցրել է Նարսեին։
Վերելք
[խմբագրել | խմբագրել կոդը]293 թվականին Բահրամ II-ի մահից հետո նրա որդի Բահրամ III-ը Պարսում մի խումբ ազնվականների կողմից՝ Վահնամի գլխավորությամբ և Մեշանի նահանգապետ Ադուրֆարոբայի աջակցությամբ հռչակվել է որպես շահ։ Այնուամենայնիվ, Բահրամ III-ը համարվել է թույլ կառավարիչ մյուս ազնվականների կողմից, ովքեր որոշել են հավատարմության երդում տալ Նարսեին՝ Շապուրի վերջին մնացած որդուն, և մեկին, ով համարվում էր ավելի ուժեղ առաջնորդ և մեկը, ով կարող էր փառք բերել Իրանին[7][8]։ Բահրամ III-ի գահակալությունից չորս ամիս անց Ներսեհը մեկնել է Միջագետք իրանական ազնվականության բազմաթիվ ներկայացուցիչների խնդրանքով։ Հանդիպել է նրանց Գարմեկան նահանգի Փայկուլի անցումում։ Նարսեյի ազնվականների բարեհաճության պատճառները կարող էին պայմանավորված լինել նրա իրավասությամբ՝ որպես կառավարիչ, նրա կերպարով որպես զրադաշտական կրոնի ջատագով և որպես կայսրության ներդաշնակության և բարգավաճման ապահովող[3]։
Արյունահեղությունից խուսափելու համար Ներսեհն առաջարկել է հաշտություն կնքել ինչպես Բահրամ III-ի, այնպես էլ Վահնամի հետ[3]։ Երկուսն էլ, կարծես թե, համաձայնել են, քանի որ մարտերի մասին տեղեկություններ չկան: Բահրամ III-ի և Վանամի խաղաղության արագ համաձայնության պատճառը կարող էր լինել Բահրամ III-ի շատ մարդկանց դասալքությունըԼ Բահրամ III-ը հրաժարվել է շահի պաշտոնից փրկվեց, մինչդեռ Վահնամը մահապատժի ենթարկվեց, երբ Ներսեհը մտավ Սասանյան մայրաքաղաք Տիզբոն[9]։
Պատերազմ հռոմեացիների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Նարսեը գահ է բարձրացել, Միջագետքի արևելյան հատվածը (244 թվականից) և ամբողջ Հայաստանը (252 թվականից) գտնվում էին Իրանի տիրապետության տակ[3]։ Ավանդական պատկերացումն այն մասին, որ Հայաստանի արևմտյան հատվածը պատկանել է Արշակունիների Տրդատ իշխանին, կասկածի տակ է դրվել։ Ըստ պատմաբան Ուրսուլա Վեբերի՝ «միանգամայն վստահ է», որ ամբողջ Հայաստանը 3-րդ դարում շարունակում էր մնալ Սասանյան կայսրության մաս, մինչև որ այն հետագայում հանձնվել է հռոմեացիներին 298/9 թվականին՝ Նիսիբիսի խաղաղությունից հետո[3]։ Հռոմեական տեսակետից Իրանի հետ փոխադարձ հարաբերությունները խիստ սրվել էին Արդաշիր I-ի և Շապուր I-ի ագրեսիվ և ընդլայնողական մոտեցման պատճառով[3]։ Այնուամենայնիվ, հռոմեական հարձակման վերջնական պատճառները, հավանաբար, պայմանավորված էին նրանց տարածքային կորուստներով և 240-250-ական թվականներին միջագետքահայ հողերում իշխանության ու ազդեցության ոլորտում անբարենպաստ փոփոխությամբ[3]։
Գալերիոսը՝ Կեսարը Դիոկղետիանոս կայսեր օրոք, ներխուժել է Միջագետք, որը Ներսեհը գրավել էր՝ հույս ունենալով դադարեցնել նրա առաջխաղացումը։ Հետագայում տեղի է ունեցել երեք մարտեր, որոնցից առաջին երկուսն ավարտվել են անհաջողությամբ։ Երրորդ ճակատամարտում Ալ-Ռակկայում Գալերիուսը լիակատար պարտություն է կրե և ստիպված է եղել նահանջել։ Գալերիոսն անցել է Եփրատը և մտել Սիրիա՝ միանալու իր աներոջը՝ Դիոկղետիանոսին Անտիոքում: Անտիոք ժամանելուն պես Գալերիոսը հանդիպել է Դիոկղետիանոսին, որը խայտառակել է նրան Նարսեից իր ամոթալի պարտության համար: Վրեժ լուծելու նպատակով՝ Գալերիոսը 297 թվականի ամբողջ ձմռանը նախապատրաստական աշխատանքներ կատարեց և 25000 հոգով ներխուժեց Հայաստան։
Հայերի աջակցությամբ Գալերիոսը Սատալայի ճակատամարտում անակնկալի է բերել Նարսեին իր ճամբարում։
Խաղաղության բանակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներսեհը հռոմեացիների հետ հաշտություն կնքելու ցանկությամբ իր պատվիրակ՝ Ափրաբանին ուղարկել է Գալերիոսի մոտ։ Բայց Գալերիոսը հստակ պատասխան չի տվել, միևնույն ժամանակ իրանցիներին մեղադրել է Վալերիանի հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ։ Այդ ընթացքում նա Նիսիբիսում խորհրդակցել է Դիոկղետիանոսի հետ և համոզել է Գալերիոսին խաղաղության պայմաններ առաջարկել իրանցիներին։ Ըստ այդմ, հաշտության պայմանները համաձայնեցվել և վավերացվել են Նարսեի կողմից հռոմեացիների հետ կնքած պայմանագրով։
Համաձայն այս պայմանագրի,
- Հայաստանի կիսանկախ թագավորությունը պետք է տարածվեր մինչև Զինթա ամրոցը, որը գտնվում է Մեդիայում։
- Ակնկալվում էր, որ Իրանը կհրաժարվի Վիրքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից:
- Իրանի և Հռոմի միջև պաշտոնական գործարքներն այսուհետ կանցկացվեն Նիսիբիսում: Այս նվաստացուցիչ պայմանագրի կնքումից հետո Ներսեհը երկար չի ապրել։ Մահացել է 303 թվականին և նրան հաջորդել է իր որդին՝ Որմիզդ II-ը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Weber, 2012, էջ 154
- ↑ Shahbazi, 2005
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Weber, 2016
- ↑ 4,0 4,1 4,2 Shahbazi, 1988
- ↑ Daryaee, 2014, էջ 11
- ↑ Weber, 2012, էջ 153
- ↑ Henning p. 403
- ↑ Neusner p. 3
- ↑ Kia, 2016
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brosius, Maria (2000). «Women i. In Pre-Islamic Persia». Encyclopaedia Iranica, Vol. London et al.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Canepa, Matthew P. (2018). The Iranian Expanse: Transforming Royal Identity through Architecture, Landscape, and the Built Environment, 550 BCE–642 CE. University of California Press. էջեր 1–512. ISBN 9780520964365.
- Daryaee, Touraj (2014). Sasanian Persia: The Rise and Fall of an Empire. I.B.Tauris. էջեր 1–240. ISBN 978-0857716668.
- Daryaee, Touraj; Rezakhani, Khodadad (2016). From Oxus to Euphrates: The World of Late Antique Iran. H&S Media. էջեր 1–126. ISBN 9781780835778.
- Shahbazi, A. Shapur (1988). «Bahrām II». Encyclopædia Iranica, online edition, Vol. III, Fasc. 5. New York. էջեր 514–522.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Shahbazi, A. Shapur (2005). «Sasanian dynasty». Encyclopaedia Iranica, Online Edition.
- Klíma, O. (1988). «Bahrām III». Encyclopaedia Iranica, Vol. III, Fasc. 5. էջեր 514–522.
- Kia, Mehrdad (2016). The Persian Empire: A Historical Encyclopedia [2 volumes]: A Historical Encyclopedia. ABC-CLIO. ISBN 978-1610693912.
- Marciak, Michał (2017). Sophene, Gordyene, and Adiabene: Three Regna Minora of Northern Mesopotamia Between East and West. BRILL. ISBN 9789004350724.
- Schindel, Nikolaus (2013). «Sasanian Coinage». In Potts, Daniel T. (ed.). The Oxford Handbook of Ancient Iran. Oxford University Press. ISBN 978-0199733309.
- Shahbazi, A. Shapur (2004). «Hormozd II». Encyclopaedia Iranica, Vol. XII, Fasc. 5. էջեր 464–465.
- Shayegan, M. Rahim (2013). «Sasanian Political Ideology». In Potts, Daniel T. (ed.). The Oxford Handbook of Ancient Iran. Oxford University Press. ISBN 978-0199733309.
- Skjærvø, Prods Oktor (2011). «Kartir». Encyclopaedia Iranica, Vol. XV, Fasc. 6. էջեր 608–628.
- Weber, Ursula (2012). «Narseh, König der Könige von Ērān und Anērān». Iranica Antiqua. 47: 153–302. doi:10.2143/IA.47.0.2141965.
- Weber, Ursula (2016). «Narseh». Archived copy. Encyclopaedia Iranica. Արխիվացված է օրիգինալից 2019-05-29-ին. Վերցված է 2017-05-04-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - Dmitriev, Vladimir (2020). «"Aryan Worshiping Ohrmazd": Towards the Political Biography of Shahanshah Narseh». Vestnik Drevnei Istorii. 80 (2): 434–461. doi:10.31857/S032103910008630-6. S2CID 240767593. Վերցված է 19 July 2020-ին.