Վահրամ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Ա
Իշխանություն271-274
Ծնվել է՝մոտ 225-227
Մահացել է՝274 սեպտեմբեր
Երկիր Սասանյան Պարսկաստան
Ազգությունպարսիկ
ՀարստությունՍասանյաններ
ՆախորդՈրմիզդ Ա
ՀաջորդողՎահրամ Բ
ՏոհմՍասանյաններ
գերիշխան
ՀայրՇապուհ Ա
ԵրեխաներՎահրամ Բ, Որմիզդ Ա Քուշանշահ
Եղբայր(ներ)Շապուհ Մեշանշահ, Որմիզդ Ա, Ներսեհ
Քույր(եր)Շապուհդուխտ, Ադուր-Անահիտ
ՀավատքԶրադաշտականություն
Վահրամ Ա-ի վերականգնված պատկերը ըստ մետաղադրամի

Վահրամ Ա(նաև Բահրամ Ա, Վարահրան Ա), Սասանյան Պարսկաստանի թագավոր (271-274) Շապուհ Ա-ի ավագ որդին։

Գործունեությունը մինչ իշխանության գալը և կառավարելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր կառավարման ընթացքում եղել է Գիլան նահանգի կառավարիչ, իսկ 260թ.-ից հետո Քրմանի։ Աղբյուրները Վահրամին ներկայացնում են որպես պատերազմի, որսի, խնջույքների սիրահար, որոնք նա համարում էր առաքինի նախասիրություններ։ Վահրամի գահ բարձրանալը ուրախությամբ ընդունվեց ժողովրդի կողմից, քանի որ նա առաքինի և բարի անձնավորություն էր։ Նա բարյացկամ վերաբերմունք էր ցուցաբերում իր հպատակների հանդեպ, ինչպես իր հայրերն էին անում։

Պատերազմ հռոմեացիների դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամի գահ բարձրանալու հաջորդ տարին հռոմեացիները պատերազմ սկսեցին պարսիկների դեմ, որի պատճառը վերջիններիս ցույց տված աջակցությունն էր Հռոմի թշնամի Պալիմիրայի թագուհի Զենոբիաին։ Դեռևս 267թ.-ին Զենոբիան նախ իրեն, ապա իր մանկահասակ որդուն Վաբալաթոսին հռչակում է Հռոմեական կայսրության պրովինցիա հանդիսացող Պալմիրայի կառավարիչներ և դաշինք կնքում Սասանյան Պարսկաստանի հետ։ Այս ամենի դեմ հռոմեացիները ոչինչ չէին կարող ձեռնարկել, քանի դեռ Եվրոպայում ընթանում էին պատերազմներ և ուզուրպատորների ապստամբություններ։ Իրավիճակը փոխվում է կայսր Ավրելիանոսի օրոք, որին հաջողվում է ներքին կայունություն հաստատել Հռոմում։ Անձամբ գլխավորելով հռոմեական բանակը Ավրելիանեսը շարժվեց դեպի Արևելք և միայն ծանր մարտերից հետո կարողացավ պարտության մատնել պաշարված Պալմիրային օգնության շտապող պարսկական ուժերին ու գրավել քաղաքը։ Զենոբիան փորձեց ուղտերով փախչել Պարսկաստան, սակայն հռոմեական հեծելազորին հաջողվեց բռնել նրան։ Ավրելիանոսը նպատակ ունենալով պատերազմել Սասանյան Պարսկաստանի դեմ 275թ.-ին մեծ զորքով շարժվում է դեպի Արևելք, սակայն հասնելով թրակիական քաղաք Կենոֆրուրիում սպանվում է իր մերձավորների կազմակերպած դավադրության արդյունքում, իսկ հռոմեական լեգիոնները հետ են վերադառնում։ Պարսկաստանի արևմտյան սահմաններում մի քանի տարով խաղաղություն է տիրում։ Վահրամ Ա-ին հաջորդում է որդին Վահրամ Բ, իսկ մյուս որդի Որմիզդը դառնում է արևելյան Քուշանո-Սասանյան թագավորության արքա։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Сократ Схоластик. Церковная история. Книга I, 22

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Дашков С. Б. Цари царей — Сасаниды. История Ирана III — VII вв. в легендах, исторических хрониках и современных исследованиях. — М.։ СМИ-АЗИЯ, 2008. — 352 с. — 4000 экз. — ISBN 978-5-91660-001-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Скальные рельефы Сасанидов от 10 ноября 2016 на Wayback Machine