Ապահունիներ
Ապահունիներ | |
---|---|
Տեսակ | նախարար |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | ![]() |
Տիրույթներ | Ապահունիք, Տուրուբերան |
Ծագում | Հայկազունիներ |
Հիմնադիր | Ապահ Հայկազունի |
Մեծագույն ներկայացուցիչ | Մանեճ Ապահունի |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | ![]() |
Կրտսեր ճյուղեր | Ապահունիներ երկրորդ |
Ապահունիներ, հայկական նախարարական տոհմ Մեծ Հայքում։ Նրանց ժառանգական կալվածքն էր՝ Տուրուբերան աշխարհի Ապահունիք գավառը։ Ուրարտական արձանագրություններում հիշատակվում են «Աբայենի» անունով։
Մովսես Խորենացին Ապահունիներին համարում է Հայկից սերված, որոնց նախարարական իրավունքը հաստատել էր Վաղարշակ Ա թագավորը։ Ապահունիները ներկայացրած զորաքանակը 1000 ձիավոր էր։ Նրանք այն սակավաթիվ նախարարություններից էին, որոնք արքունիքում զբաղեցնում էին երկու բարձ։ Ըստ Մովսես Խորենացու նրանք զբաղեցնում էին 26-րդ բարձը, Ըստ «Ներսեսի Վարք»-ի՝ 63-րդը, իսկ ըստ Սահակ Պարթևի՝ 11-րդ և 13-րդ բարձերը։ Մեծ Հայքում քրիստոնեության հաստատումից հետո Ապահունիները ունեին առանձին եպիսկոպոսություն։ Ապահունիները, ի դեմս Մանեճ իշխանի, Վարդանանց պատերազմում գործակցում էին Վասակ Սյունուն։
Սեբեոսը Ապահունիներից հիշատակում է Մանվել, Արտավազդ, Վստամ և Հմայակ իշխաններին, որոնք 6-րդ դարի վերջերին պարսկական բանակում կռվում էին քուշանների դեմ։ 6-րդ դարից հետո, մի շարք նախարարությունների նման, Ապահունիների քաղաքական դերը Մեծ Հայքում նվազեց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր Ա. Ապահունի (19-20-րդ դարեր), թղթակից[1]։
- Եզնիկ Ապահունի (1843-1913), մշակութային գործիչ։
- Քրիստափոր Բ Ապահունի, Ամենայն հայոց կաթողիկոս 628–630 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 560։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 501)։ ![]() |