Աբաենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբաենի, հնագույն երկիր Նաիրիում։ Հիշատակված է Ասորեստանի Թագավոր Թիգլաթպալասար I-ի կողմից մ․ թ․ ա․ 1114 թվականին Նաիրիում նվաճված 23 երկրների շարքում։

Գրիգոր Ղափանցյանը տեղադրում է հետագայի Մանազկերտի և Բագրևանդի միջև։ Ոմանք նույնացնում են հայկական Ապահունիք գավառի հետ։ Անունների հնչյունական նմանությունը ամենայն հավանականությամբ պատահական է. Մանազկերտը, Բագրևանդը և Ապահունիքը բուն Նաիրիից բավական հյուսիս էին գտնվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 1 — 992 էջ։