Կադմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կադմոս (այլ կիրառումներ)
Կադմոս
Ծնողներհայր՝ Արամանյակ

Կադմոս, ըստ ավանդության՝ հայ ժողովրդի անվանադիր Հայկ Նահապետի թոռը՝ Արամանյակի որդին։ Կադմոսը Հայկից ժառանգություն է ստացել կալվածք և տուն Արարադի երկրում՝ Վանա լճից հարավ։ Երբ Ասորեստանի թագավոր Տիտանյան Բելը ներխուժում է Հայաստան, Կադմոսը շտապում է Հայք և առաջինն է Հայկին տեղեկացրում բռնակալի հարձակման մասին։ Բելի դեմ ճակատամարտում Կադմոսը՝ որպես կորովի աղեղնավոր և սուսերամարտիկ, գտնվում էր Հայկի ձախ թևում։ Բելին սպանելուց հետո Հայկը Կադմոսին պարգևում է հարուստ ավար և անվանի մարդիկ իր ընդոծիններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png