Համֆրի Բոգարտ
Համֆրի Բոգարտ անգլ.՝ Humphrey Bogart | |
---|---|
1950 թ. լուսանկար | |
Հասակը | 173 սմ |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունվարի 14, 1957[5][1][2][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Կրթություն | Ֆիլիպսի ակադեմիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բնավորության դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, ծովագնաց և stage manager |
Աշխատավայր | Warner Bros. |
Ակտիվ շրջան | 1928–1956 |
Ժանրեր | Դրամա, Քրեական, Մելոդրամա |
Ծնողներ | հայր՝ Belmont DeForest Bogart?[7], մայր՝ Մաուդ Համֆրի |
Ամուսին(ներ) | Helen Menken?, Մերի Ֆիլիպս, Mayo Methot? և Լորեն Բեքոլ |
Երեխա(ներ) | Stephen Humphrey Bogart? և Leslie Bogart? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկյան լեգեոն[8] |
humphreybogart.com | |
Համֆրի Բոգարտ (անգլ.՝ Humphrey DeForest Bogart, դեկտեմբերի 25, 1899[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 14, 1957[5][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի կինոդերասան։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1-ին տեղում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համֆրի Բոգարտը ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 25-ին Նյու Յորքում։ Հայրը՝ Բելմոնտ Դեֆորեսթ Բոգարտը (հուլիս 1867- սեպտեմբեր 1934) մասնագիտությամբ վիրաբույժ էր, մասնագիտացել էր սրտի և թոքերի վիրահատության մեջ, մայրը Մոդ Համֆրին (1868-1940) նկարչուհի էր և աշխատում էր կանացի «The Delineator» ամսագրում։ Նրանք ամուսնացել էին 1898 թվականի հունիսին։
Համֆրին երեք երեխաներից ավագն էր, ուներ երկու քույր Ֆրենսիսը և Քեթրին Էլիզաբեթը։
Մանուկ ժամանակ եղել է չհարմարվող երեխա և չի ունեցել շատ հետաքրքրություններ։ Ծնողների կապերի միջոցով Համֆրի Բոգարտը սովորել է մասնավոր դպրոցներում, մասնավորապես հեղինակավոր Ֆիլիպսի Ակադեմիայում։
Ռազմական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի գարնանը չունենալով որևէ կարիերայի հնարավորություն Բոգարտը՝ ով սիրում էր ծովը, անցնում է ծառայության ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում։ Նա, ծառայելով նավերում, համարվում էր օրինակելի նավաստի։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի սկզբնական «Drifting» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանթացել է դերասանուհի Հելեն Մենկենի հետ և նրան ամուսնացել են 1926 թվականի մայիսի 20-ին։ Բոգարտի առաջին ամուսնությունը երկար չի տևել և նրանք բաժանվել են 7 տարի անց՝ 1927 թվականի նոյեմբերի 18-ին։ 1928 թվականի ապրիլի 3-ին ամուսնացել է դերասանուհի Մերի Ֆիլիպսի հետ, ում հետ ծանթացել էր 1924 թվականին «Nerves» ներկայացման ժամանակ, ում հետ նույնպես ամուսնալուծվել է։
1938 թվականի օգոստոսի 21-ին երրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի Մայո Մետոտի հետ, ով չնայած բնավորությամբ աշխույժ էր և հարմարվող, բայց տառապում էր հարբեցողությամբ։
Չորրորդ կնոջ արդեն հայտնի դերասանուհի Լորեն Բեքոլի հետ ծանոթացել է 1944 թվականին «Ունենալ և չունենալ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այդ ժամանակ Բեքոլը 19 տարեկան էր, իսկ Բոգարտը 45։ Բեքոլը 16 տարեկանից աշխատել էր որպես մոդել, ապա անցել դերասանական կարիերայի։ 1945 թվականի մայիսի 21-ին նրանք ամուսնացան Օհայո նահանգում գտնվող Բոգարտի մտերիմ ընկերոջ՝ սցենարիստ Լուիս Բրոմֆիլդի տանը։
Ընդհանուր առմամբ նրանց ամուսնությունը հաջողված էր, չհաշված երբեմն-երբեմն ծագող վեճերը, որոնք առաջանում էին ընտանիքում Բոգարտի հարբեցողությունից հետո։ 1949 թվականի հունվարի 6-ին ծնվում է նրանց որդին՝ Սթիվեն Համֆրի Բոգարտը, ով դառնում է գրող։ Իսկ 1952 թվականի օգոստոսի 23-ին ծնվում է նրանց երկրորդ երեխան՝ Լեսլի Հովարդ Բոգարտը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին նշանավոր ֆիլմերից մեկը 1930 թվականին նկարահանված «Գետով դեպի վեր» ֆիլմն էր, որտեղ հանդես էր գալիս նաև նրա մտերիմներից մեկը՝ Հոլիվուդյան հայտնի մեկ այլ դերասան Սփենսեր Թրեյսին։ 1951 թվականին «Աֆրիկական թագուհին» ֆիլմի համար Օսկար է ստանում Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում, որտեղ նրա խաղընկերուհին հանրահայտ Քեթրին Հեփբորնն էր։
1943 թվականին իր ամենահայտնի «Կասաբլանկա» ֆիլմում կատարած դերի համար ներկայացվել է Օսկարի։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, դարձել է կինոյի պատմության ամենանշանավոր ֆիլմերից մեկը, Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ընդգրկվելով 3-րդ տեղում։ Եվս մեկ Օսկարի ներկայացվել է նաև 1954 թվականին «Ապստամբություն Քեյնի վրա» ֆիլմի համար։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր թվով հանդես է եկել 80-ից ավելի ֆիլմերում։ Առավել նշանավոր ֆիլմերն են.
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է Համֆրի Բոգարտի 2 հերոս՝
- Ռիկ Բեյլի, «Կասաբլանկա» - 4
- Ֆիլիպ Մառլոու, «Խորը քուն» - 32
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118512862 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 http://articles.latimes.com/keyword/humphrey-bogart
- ↑ 7,0 7,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.hollywoodpost43.org/post-43
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bacall, Lauren. By Myself. New York։ Alfred Knopf, 1979. ISBN 0-394-41308-3.
- Bogart, Stephen Humphrey. Bogart։ In Search of My Father. New York։ Dutton, 1995. ISBN 0-525-93987-3.
- Bogart, Humphrey. «I’m no communist» Photoplay Magazine, March 1948.
- Citro, Joseph A., Mark Sceurman and Mark Moran. Weird New England. New York։ Sterling, 2005. ISBN 1-40273-330-5.
- Halliwell, Leslie. Halliwell’s Film, Video and DVD Guide. New York։ Harper Collins Entertainment, 2004. ISBN 0-00-719081-6.
- Hepburn, Katharine. The Making of the African Queen. New York։ Alfred Knopf, 1987. ISBN 0-394-56272-0.
- Hill, Jonathan and Jonah Ruddy. Bogart։ The Man and the Legend. London։ Mayflower-Dell, 1966.
- «Humphrey Bogart (cover story).» Time Magazine, June 7, 1954.
- Hyams, Joe. Bogart and Bacall։ A Love Story. New York։ David McKay Co., Inc., 1975. ISBN 0-44691-228-X.
- Hyams, Joe. Bogie։ The Biography of Humphrey Bogart. New York։ New American Library, 1966 (later editions renamed as։ * Bogie։ The Definitive Biography of Humphrey Bogart). ISBN 0-45109-189-2.
- Meyers, Jeffrey. Bogart։ A Life in Hollywood. London։ Andre Deutsch Ltd., 1997. ISBN 0-233-99144-1.
- Michael, Paul. Humphrey Bogart։ The Man and his Films. New York։ Bonanza Books, 1965. No ISBN.
- Porter, Darwin. The Secret Life of Humphrey Bogart։ The Early Years (1899 - 1931). New York։ Georgia Literary Association, 2003. ISBN 0-9668030-5-1.
- Pym, John, ed. «Time Out» Film Guide. London։ Time Out Group Ltd., 2004. ISBN 1-904978-21-5.
- Sperber, A.M. and Eric Lax. Bogart. New York։ William Morrow & Co., 1997. ISBN 0-68807-539-8.
- Tierney, Gene with Mickey Herskowitz.Self-Portrait. New York։ Peter Wyden, 1979. ISBN 0-883261-52-9.
- Wallechinsky, David and Amy Wallace. The New Book of Lists. Edinburgh, Scotland։ Canongate, 2005. ISBN 1-84195-719-4.
- Youngkin, Stephen D. The Lost One։ A Life of Peter Lorre. Lexington, Kentucky։ University Press of Kentucky, 2005, ISBN 0-813-12360-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- պաշտոնական կայք
- Internet Movie Database կայքում Արխիվացված 2008-04-07 Archive-It
- ԿինոՊոիսկ կայքում
- Internet Broadway Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համֆրի Բոգարտ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հունվարի 14 մահեր
- 1957 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ