Ռոսսանո Բրացցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոսսանո Բրացցի
Rossano Brazzi.jpg
Ծնվել էսեպտեմբերի 18, 1916(1916-09-18)[1][2][3][4][5]
ԾննդավայրԲոլոնյա, Իտալիա[1]
Մահացել էդեկտեմբերի 24, 1994(1994-12-24)[1][2][3][4][5] (78 տարեկանում)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[1]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, երգիչ և կինոդերասան
neponset.com/brazzi/

Ռոսսանո Բրացցի (իտալ.՝ Rossano Brazzi, սեպտեմբերի 18, 1916(1916-09-18)[1][2][3][4][5], Բոլոնյա, Իտալիա[1] - դեկտեմբերի 24, 1994(1994-12-24)[1][2][3][4][5], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրացցին ծնվել է 1916 թվականի սեպտեմբերի 18-ին Բոլոնյայում: Նա որբացել է Բենիտո Մուսոլինիի բռնակալության ժամանակաշրջանում, երբ նրա ծնողները սպանվել են[6]: Ուսանողական տարիներին, որ նա անցկացրել է Ֆլորենցիայում, սկսել է հետաքրքրվել թատրոնով և հանուն դերասանական կարիերայի որոշել է թողնել իրավաբանական կրթությունը։ Կինոյում առաջնաելույթ է ունեցել 1939 թվականին՝ նկարահանվելով «Սոկրատեսի դատն ու մահը» ֆիլմում։ Հիմնականում նա մարմնավորել է ռոմանտիկ կերպարեր և 1940-ականներին դարձել է իտալական կինեմատոգրաֆիայի ամենահայտնի աստղերից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա Հռոմում աշխատում էր ընդդիմադիր խմբերում[7]:

Հետագա տարիներին Բրացցիի հայտնիությունը մարեց. նեոռեալիստական դրամայի տարածման տարիներին ռոմանտիկ ֆիլմերն այդքան էլ պահանջված չէին։ 1948 թվականին պրոդյուսեր Դեյվիդ Սելզնիկը Բրացցիին հրավիրեց Հոլիվուդ, որտեղ նկարահանվեց «Փոքրիկ կանայք» կինոնկարում։ Մեծ ճանաչում ձեռք բերեց 1954 թվականին շնորհիվ «Ոտաբոբիկ կոմսուհի» ֆիլմի, որտեղ խաղացել է Ավա Գարդների և Համֆրի Բոգարտի հետ՝ կատարելով իտալացի կոմսի դեր։ Նույն տարում նա նկարահանվել է «Երեք մետաղադրամ շատրվանում» ֆիլմում։ Մեկ տարի անց նկարահանվել է «Ամառ» մելոդրամայում, որը իտալացու և ամերիկուհի սիրո մասին է։ Այդ ֆիլմում նրա խաղընկերը Քեթրին Հեփբորնն էր։ 1958 թվականին խաղացել է «Խաղաղ օվկիանոսի հարավը» մյուզիքլի գլխավոր դերում[7]:

Իր դերասանական կարիերան նա շարունակվել է մինչ մահը՝ խաղալով ավելի քան 200 ֆիլմում[7]:

1984 թվականին նրան սկսեցին կասկածել զենքի և թմրանյութի առքուվաճառքի մեջ։ Հետագայում բոլոր մեղադրանքները հանվել են[7]:

Բրացցին ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը եղել է Լիդիա Բերտոլինին, ով մահացել է 1981 թվականին։ Երկրորդ կինը եղել է Իսլա Ֆիշերը[6]:

Ռոսսանո Բրացցին մահացել է 1994 թվականի դեկտեմբերի 24-ին Հռոմում[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #141088087 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 Folkart, Burt A. (1994-12-27)։ «Rossano Brazzi, 78; Actor Starred in 'South Pacific'» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2016-01-05 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Rossano Brazzi, Actor, 78; Romantic Leading Man of Films» (անգլերեն)։ Նյու Յորք Թայմս։ 1994-12-27։ Վերցված է 2016-01-05