Ոտաբոբիկ կոմսուհին
Ոտաբոբիկ կոմսուհին անգլ.՝ The Barefoot Contessa | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ և դրամա |
Թվական | 1954 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոզեֆ Լ. Մանկևիչ |
Պրոդյուսեր | Ջոզեֆ Լ. Մանկևիչ, Robert Haggiag? և Angelo Rizzoli? |
Սցենարի հեղինակ | Ջոզեֆ Լ. Մանկևիչ |
Դերակատարներ | Ավա Գարդներ, Համֆրի Բոգարտ, Էդմոնդ Օ'Բրայեն, Վալենտինա Կորտեզե, Ռոսսանո Բրացցի, Ֆրանկո Ինտերլենգի, Bianca Maria Fusari?, Alberto Rabagliati?, Մարիուս Գորինգ, Elizabeth Sellars?, Warren Stevens?, Mari Aldon?, Ռենատո Կիանտոնի, Բեսսի Լավ, Թոնիո Սելուարթ, Էնցո Ստայոլա[1], Helena Makowska?[1], Maria Zanoli?[1] և Olga San Juan?[1] |
Օպերատոր | Ջեք Քարդիֆ |
Երաժշտություն | Մարիո Նաշիմբենե |
Մոնտաժ | Ուիլյամ Հորնբեկ |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Կինոընկերություն | United Artists |
Տևողություն | 130 րոպե |
![]() |
Ոտաբոբիկ կոմսուհին (անգլ.՝ The Barefoot Contessa), դրամա, որի ռեժիսորը Ջոզեֆ Մանկևիչն է։ Ավա Գարդների՝ ֆիլմագրությունում առավել հայտնի աշխատանքներից մեկը, որը էկրանին մարմնավորել է աշխարհահռչակ դերասանուհի դարձած պարուհու ողբերգական կերպարը։
Պատկերը արժանացել է քննադատների խառը գնահատականներին և հաջողակ է եղել վարձույթում։ Արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանի «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Օսկար մրցանակ լավագույն սցենարի համար անվանակարգ (Ջոզեֆ Մանկևիչ)։ Ֆիլմի պատվին է կոչվել հայտնի խոհարարական հաղորդումը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերը ստեղծված է որպես ռեժիսոր Հարի Դոուսի հիշողությունը պարուհի և դերասանուհի Մարի Վարգասի հուղարկավորության ժամանակ։ Դրանից երեք տարի առաջ Դոուսին ֆիլմի նկարահանումների ժամանակ գրավում է միլիոնատեր Կիրկ Էդվարդսը։ Էքսցենտրիկ հարուստը փնտրում է նոր անուններ և Մադրիդի գիշերային ակումբներից մեկում նրա ընկերությունը գտնում է պարուհի Մարիա Վարգասին։ Հետնախորշում դժվար մանկությունում նույնիսկ կոշիկ ունենալը նրա համար երջանկություն էր և այդ օրվանից Մարիան չի խնայում կիսակոշիկները՝ նախընտրելով քայլել և պարել ոտաբոբիկ։ Կամակոր աղջիկը սկզբում հրաժարվում է, բայց Դոուսին հաջողվում է նրան համոզել։
Այդ պահից սկսվում է դերասանուհու փայլուն կարիերան։ Առաջնաելույթային պատկերը բանածին տաղանդի և PR մասնագետ Օսկար Մադլենի շնորհիվ բերում է հիանալի հավաքներ։ Աղջիկը դուրս է գալիս բարձր հասարակություն և շրջագայում է ողջ աշխարհում։ Նա ծանոթանում է անհավասարակշիռ լատինոամերիկյան հարուստի և փլեյբոյի՝ Ալբերտո Բրավանոյի հետ։ Մի անգամ կազինոյում խաղի ժամանակ նա վիճում է Մարիայի հետ՝ համարելով որ այդ պատճառով է հաջողությունը երես թեքել իրենից։ Սկանդալից աղջկան փրկում է կոմս Վինչեցո Տարալտո Փավրինին։ Ինտելիգենտ և բարեկիրթ արիստոկրատը Մարիամին առաջարկում է հովանավորություն, որը վերածվում է սիրավեպի և հարսանիքի։ Սակայն նրանք մերձություն չեն ունենում մինչև ամուսնական առաջին գիշերը։ Այստեղ պարզվում է, որ կոմսը վերջին պատերազմում վիրավորվելուց հետո տառապում է իմպոտենտենցիայով։ Այս դժվարությունների ողջ ընթացքում Դոուսը մնում է Մարիայի ընկերը, որին նա վստահում է ամենանվիրականը։
Որոշ ժամանակ անց Դոուսը և Մարիան հանդիպում են, և աղջիկը պատմում է, որ դժբախտ է ամուսնության մեջ։ Մարիան արտամուսնական կապից երեխայի է սպասում։ Նա պատրաստվում է ամուսնուն պատմել հղիության մասին, բայց Վինչենցոն կանխում է վարույթը և առաջինն է սկսում խոսակցությունը։ Կնոջը մեղադրելով անհավատարմության մեջ՝ նա ափերից դուրս է գալիս և կրակում Մարիային։ Նա չի հասցնում ասել ապագա երեխայի մասին։ Մարիա Վարգասի թաղման տեսարանը բերում է պատկերի գործողությունների սկզբին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համֆրի Բոգարտ՝ Հարի Դոուս
- Ավա Գարդներ՝ Մարիա Վարգաս
- Մարիուս Գորինգ՝ Ալբերտո Բրավանո
- Վալենտինա Կորտեզե՝ Տորլանտո Ֆավրինի
- Ռոսսանո Բրացցի՝ Տորանտո Ֆավրինի
- Էդմոնդ Օ՛Բրայեն` Օսկար Մալդրուն
- Ուորեն Սթիվենս՝ Կիրկ Էդվարդս
- Էլիզաբետ Սելարս՝ Ջերրի
- Բեսի Լավ՝ տիկին Յուբենքս
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]
1950-ական թվականների Ջոզեֆ Մանկևիչը Հոլիվուդի ամենից շատ պահանջված ռեժիսորը և սցենարիստը։ 1950 և 1951 թվականներին Մանկևիչի ֆիլմերը՝ «Նամակ երեք կանանց» և «Ամեն ինչ Եվայի մասին» լավագույն ռեժիսուրայի համար ստացել են «Օսկար»։ 1952 թվականին, լինելով Նյու Յորքում, Ջոզեֆը գրում է նոր պատկերի սցենարը։ Այն պետք է դառնար Մանկևիչի առաջին պատկերը որպես անհայտ գործակալ՝ պրոդյուսեր և ռեժիսոր իր սեփական Figaro Inc ընկերության[2]։ Ջոզեֆը մտածում է դրամա, այսպես ասած Մոխրոտիկը հեքիաթի պարաֆրազ, բայց բացասական հանգուցալուծմամբ և ֆիլմի ստվերային կողմին հղմամբ[3]։
Որոշ չափով սցենարի մշակման մեջ օգտագործվել են փաստեր Ռիտա Հեյվորդի իրական կենսագրությունից։ Հայտնի պարուհի, 1940-ականների մյուզիքլների աստղի գործընկերը, ծագումով Իսպանիայից, ֆլամենկո կատարողների աղքատ ընտանիքից է[4]։ Ֆիլմի հերոս Քըրք Էդվարդսը շատ ընդհանրություններ ունի Հովարդ Հյուզի կերպարի հետ։ Մանկևիչը պատերազմից առաջ բավականին մոտիկից ծանոթ էր էքսցենտրիկ միլիոնատիրոջ հետ։ Հյուզի և Ավա Գարդների ողբերգական սիրավեպը նույնպես մեծապես ազդել է սցենարիստի մտահղացման վրա։ Հայտնի է, որ Հյուզը և Մանկևիչը քննարկել են սցենարը և Հովարդը հավանություն է տվել դրան[5]
Ես ուզում էի ստեղծել Մոխրոտիկի դառը պատմությունը։ Արքայազնը պետք է պարզվեր համասեռական․ չնայած ես չէի կարող գնալ այդքան հեռու։ Որոշները, այնուամենայնիվ, մտածում են՝ գնացել եմ ավելի հեռու։
Թիմի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծաթե էկրանի աստղերը փորձում էին ստանալ խոստումնալից նախագծի կանացի գլխավոր դերը[6]։ Էլիզաբեթ Թեյլորը, որն իրեն այդ ժամանակ համարում էր թերագնահատված, փնտրում էր իրեն։ Նա հաղորդագրություն է ուղարկում Մանկևիչին, որում խնդրում էր Մանկևիչին վերցնել իրեն Մարի Վարգասի դերի համար[7]։ Լինդա Դառնելը կարծում էր, որ դերը իրեն շատ է հարմար։ Արդյունքում նա ծանր էր տանում այն, որ իրեն այդպես էլ չի հաջողվել նկարահանվել ֆիլմում և դա վերագրում էր Մանիկևիչի հետ ունեցած անձնական հաշիվներին[8]։
Սկզբում Մանիկևիչը գլխավոր կանացի դերի համար ուզում էր ընտրել պարզունակ և ոչ հայտնի դերասանուհու, որը կհամապատասխաներ կերպարին։ Նա դիտում էր Ջոան Քոլինզի և Ռոսանա Պոդեստի թեկնածությունները։ Ավա Գարները 1940-ական թվականների մասնագիտացված նուար ֆիլմերում հաստատակամ դերասանուհու հեղինակություն ուներ։ Այնուամենայնիվ Ավիի, որը աղքատ ընտանիքից էր և կյանքում ամեն ինչի հասել էր ինքնուրույն, կենսագրությունը, ինչպես ներկայացնում է ռեժիսորը, կարողացել է օգնել դերասանուհուն մտնել կերպարի մեջ[9]։ Գարները այդ շրջանում անձնական կյանքում պրոբլեմներ ուներ, նա վերջերս էր բաժանվել Ֆրենկ Դինատրայից[10]։ 1952 թվականի հոկտեմբերին դերասանուհին խնդրում է MGM ընկերությանը, որի հետ պայմանագիր ուներ, ժամանակավորապես դադարեցնել Մանևիչի նկարահանումներին մասնակցել կարողանալու համար։ Ստուդիան մեծ դժկամությամբ բաց է թողնում Գարներին, որի հետ ուներ իր պլանները։ Figaro Inc-ի հետ երկարատև բանակցություններից հետո վճարել է 200 000 դոլար հրաժարագին։ Ավա Գարները համաձայնում է նկարահանվել 60 000 դոլար հոնորարով, ինչ ավելի ցածր էր նրա սովորական պահանջներից, սակայն հետաքրքիր սցենարը և հնարավորությունը նկարահանվել լավ դերասանական կազմի հետ ավելի կարևոր էր[11]։
Էդմոնդ Օ’Բրայենը Մանկևիչի հետ ծանոթ էր «Հուլիոս Կեսար» ֆիլմի վրա աշխատանքներից։ Ջոզեֆը գնահատում էր այս դերասանին պրոֆեսիոնալիզմի և նկարահանումների ժամանակ ուրախ միջավայր ստեղծել կարողանալու համար։ Մանկևիչին դուր էր գալիս նաև օպերատոր Ջեկ Քարդիֆի՝ Technicolor-ում գործելաոճը և թե ինչպես է նա կադրում ներկայացնում Ավի Գարներին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Davis, 2014, էջ 138
- ↑ Dauth, 2008, էջ 25
- ↑ Dauth, 2008, էջ 149
- ↑ Crane, 2012, էջ 34
- ↑ Kaplan, 2010, էջ 314
- ↑ Kelley, 1981, էջ 86
- ↑ Davis, 2014, էջ 139
- ↑ Palmer, 2001, էջ 103
- ↑ Crane, 2012, էջ 29
- ↑ Kaplan, 2010, էջ 313
- ↑ Biesen, 2014, էջ 105
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոտաբոբիկ կոմսուհին» հոդվածին։ |
|
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cheryl Bray Lower, R. Barton Palmer Joseph L. Mankiewicz: Critical Essays with an Annotated Bibliography and a Filmography. — McFarland, 2001. — С. 20. — 288 с. — ISBN 9780786409877
- James Kaplan Frank: The Making of a Legend. — Hachette UK, 2010. — С. 21. — 480 с. — ISBN 9780748122509
- Kitty Kelley Elizabeth Taylor, the Last Star. — Simon and Schuster, 1981. — С. 22. — 448 с. — ISBN 9780671255435
- Ronald L. Davis Hollywood Beauty: Linda Darnell and the American Dream. — University of Oklahoma Press, 2014. — С. 23. — ISBN 9780806186962
- Tom Mankiewicz, Robert Crane My Life as a Mankiewicz: An Insider's Journey through HollywoodScreen Classics. — University Press of Kentucky, 2012. — С. 24. — 400 с. — ISBN 9780813140575
- Joseph L. Mankiewicz, Brian Dauth Joseph L. Mankiewicz: Interviews, Conversations with filmmakers series, ISSN 1556-1593. — Univ. Press of Mississippi, 2008. — С. 25. — 207 с. — ISBN 9781934110249
- Sheri Chinen Biesen Music in the Shadows: Noir Musical Films. — JHU Press, 2014. — С. 26. — ISBN 9781421408385
- Lee Server Ava Gardner: "Love Is Nothing". — Macmillan, 2007. — С. 27. — ISBN 9781429908740