Ինչո՞ւ ես տխուր...
Արտաքին տեսք
Ինչո՞ւ ես տխուր... | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1884 |
Վիքիդարան | Ինչո՞ւ ես տխուր... |
«Ինչո՞ւ ես տխուր...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1884 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունն գրել է 1884 թվականին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 12) պահվում է մեկ ինքնագիր, որի տակ Թումանյանը գրել է «Դասատասնն»։
Առաջին անգամ մի հատված տպագրել է Ա․ Ինճիկյանը։ Ամբողջական բնագիրը տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 432)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։