Զավեն Անդրիասյան
Զավեն Անդրիասյան | |
---|---|
Զավեն Անդրիասյանը 2012 թ. | |
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 11, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | գրոսմայստեր |
Առավելագույն վարկանիշ | 2645 (մարտ, 2011) |
Ներկայիս վարկանիշ | 2571 |
ՖԻԴԵ համար | 13302000 |
365chess | Zaven_Andriasian |
Chesstempo համար | 8354 |
ICCF համար | 8354 |
Zaven Andriasian Վիքիպահեստում |
Զավեն Ռոբերտի Անդրիասյան (մարտի 11, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2006), աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն (2006)[1], Հայաստանի չեմպիոն (2016)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1989 թվականին, Երևանում։ Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում, իսկ 7-ում դարձել է Հայաստանի մինչև 10 տարեկանների չեմպիոն։ Այդ արդյունքը նա կրկնել է ևս երկու անգամ՝ 1998 և 1999 թվականներին՝ 100-տոկոսանոց արդյունքով՝ 9 հնարավորից 9 միավոր։ Տարբեր տարիներին նա դարձել է տարբեր տարիքային խմբերի Հայաստանի չեմպիոն։ 14 տարեկանում հաղթել է մինչև 18 տարեկանների ՀՀ առաջնությունում և այլևս չի մասնակցել այդ մրցաշարին։
2005 թվականին նվաճել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների հաղթողի կոչումը, նույն թվականին հաղթել է նաև այդ տարիքային խմբի Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում։ 2005-ին դարձել է «Աերոֆլոտ օփենի» «Բ» մրցաշարի հաղթող։ Նույն թվականին ստացել է միջազգային վարպետի կոչում։
2006 թվականին նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության արծաթե մեդալը, իսկ մեկ ամիս անց, 17 տարեկանում, դարձել է աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն և անմիջապես ստացել գրոսմայստերի կոչում։ Այդ պահին նա Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր։
Տարբեր տարիներին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն։ Հայաստանի մեծահասակների առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է։
2010-ին դարձավ Ռուսաստանի գավաթակիր՝ նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի բոլոր մրցամարտերը շահելով հիմնական ժամանակում, ինչն աննախադեպ էր այդ մրցաշարի համար։ Զավենն առավելության հասավ մրցաշարի առաջին համար Վիորել Բոլոգանի, Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Պոտկինի և մրցաշարի երկրորդ համար, 2007 թ. Ռուսաստանի գավաթակիր Արտյոմ Տիմոֆեևի նկատմամբ։
2013-ին դարձել է Կազանում կայացած Ամառային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր՝ «մահվան» պարտիայում զիջելով ֆիլիպինցի Ուեսլի Սոյին[3]։
2016 թվականին, տանելով 5 հաղթանակ և 6 պարտիա ավարտելով ոչ-ոքի, 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և դարձել Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարի հաղթող[2]։
Վարկանիշի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2002 | 2185 | 2185 | 2185 | 2185 | ||||||||||
2003 | 2307 | 2307 | 2311 | 2311 | 2311 | 2307 | ||||||||
2004 | 2358 | 2368 | 2354 | 2366 | 2368 | 2354 | ||||||||
2005 | 2374 | 2425 | 2412 | 2412 | 2425 | 2374 | ||||||||
2006 | 2442 | 2460 | 2463 | 2463 | 2463 | 2442 | ||||||||
2007 | 2508 | 2523 | 2540 | 2546 | 2546 | 2508 | ||||||||
2008 | 2532 | 2533 | 2533 | 2561 | 2561 | 2532 | ||||||||
2009 | 2564 | 2593 | 2585 | 2612 | 2613 | 2613 | 2564 | |||||||
2010 | 2613 | 2609 | 2588 | 2588 | 2579 | 2585 | 2613 | 2579 | ||||||
2011 | 2603 | 2645 | 2640 | 2616 | 2615 | 2619 | 2645 | 2603 | ||||||
2012 | 2624 | 2616 | 2615 | 2600 | 2600 | 2600 | 2604 | 2604 | 2605 | 2624 | 2600 | |||
2013 | 2598 | 2608 | 2608 | 2608 | 2608 | 2610 | 2620 | 2631 | 2631 | 2621 | 2610 | 2610 | 2631 | 2598 |
2014 | 2621 | 2611 | 2600 | 2603 | 2611 | 2611 | 2628 | 2628 | 2622 | 2622 | 2609 | 2609 | 2628 | 2600 |
2015 | 2609 | 2612 | 2612 | 2600 | 2600 | 2600 | 2589 | 2591 | 2591 | 2591 | 2594 | 2594 | 2612 | 2589 |
2016 | 2594 | 2616 | 2616 | 2616 | 2602 | 2611 | 2621 | 2621 | 2624 | 2622 | 2621 | 2621 | 2624 | 2594 |
2017 | 2621 | 2615 | 2615 | 2615 | 2622 | 2622 | 2606 | 2599 | 2593 | 2585 | 2585 | 2585 | 2622 | 2585 |
2018 | 2585 | 2586 | 2586 | 2586 | 2586 | 2586 | 2591 | 2603 | 2603 | 2603 | 2603 | 2604 | 2604 | 2585 |
2019 | 2604 | 2600 | 2600 | 2600 | 2600 | 2600 | 2589 | 2603 | 2611 | 2611 | 2611 | 2611 | 2611 | 2589 |
2020 | 2611 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2611 | 2606 |
2021 | 2606 | 2606 | 2606 | 2581 | 2578 | 2606 | 2578 | |||||||
2022 | 2584 | 2580 | 2584 | 2580 | ||||||||||
2023 | 2579 | 2588 | 2581 | 2588 | 2579 | |||||||||
2024 | 2570 | 2571 | 2570 | 2558 | 2571 | 2558 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2016 թվականի առաջնության արդյունքները
- ↑ Զավեն Անդրիասյանը՝ ունիվերսիադայի փոխչեմպիոն
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զավեն Անդրիասյանի անձնական քարտը FIDE-ի կայքում (անգլ.)
- Զավեն Անդրիասյանի անձնական քարտը 365chess.com կայքում (անգլ.)
- Շախմատային պարտիաներ «ChessGames» կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Անդրիասյան» հոդվածին։ |
|
|