Արքայական կոբրա
Արքայական կոբրա | |
Արքայական կոբրա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Ասպիդներ (Elapidae) |
Ցեղ | Ophiophagus |
Տեսակ | Արքայական կոբրա (O. hannah) |
Միջազգային անվանում | |
Ophiophagus hannah | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Արքայական կոբրա (լատին․՝ Ophiophagus hannah), համարվում է օձերի ընտանիքի ամենամեծ թունավոր օձ[1]։ Թյուր կարծիք է, որ այն աշխարհի ամենաթունավոր օձն է, չնայած այդպիսին է Տայպան Մակքոյը՝ թույնով 180 անգամ ավելի ուժեղ, քան կոբրան, ինչպես նաև օձերի մի շարք այլ տեսակներ։ Արքայական կոբրան առանձնանում է որպես առանձին սեռ (Ophiophagus), որը պատկանում է ասպների ընտանիքի Elapidae ենթաընտանիքին[2]։
Կենդանիների որոշ նմուշների երկարությունը կարող է հասնել միջին հաշվով 5-6 մ, հասուն կոբրայի չափը չի գերազանցում 3-4 մետրը[3]։ Էգերը չափսերով փոքր են արուներից։ Կերալայում որսացած արու արքայական կոբրաները 3,75 մետր երկարություն ունեին և կշռում էին մոտ 10 կիլոգրամ, իսկ էգերի մարմնի երկարությունը հասնում էր 2,75 մետրի, իսկ քաշը՝ 5 կիլոգրամ։
Արքայական կոբրայի հայտնի ամենամեծ նմուշը, որն ի սկզբանե որսացել էին Նեգրի Սեմբիլանում՝ (Մալայզ.Negeri Sembilan) 1937 թվականին, և հետագայում պահվել է Լոնդոնի կենդանաբանական այգում, երկարությունը կազմել է 5,71 մ[4]։
Արքայական կոբրայի տեսակների ապրելավայրը Հարավային և Հարավարևելյան Ասիայի արևադարձային անտառներն են (Հնդկաստան, Պակիստան, Ինդոնեզիա և Ֆիլիպիններ)։ Կյանքի տևողությունը 30 տարուց ավելի է։ Մարմնի աճն ընթանում է ամբողջ կյանքի ընթացքում։
Ապրելակերպ և վարքագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]XVI-րդ դարի սկզբներին Հնդկաստան ժամանած պորտուգալացին կենդանուն շնորհեց «կոբրա» անունը։ Սկզբնապես նրանք ակնոցավոր կոբրային անվանում էին «օձ գլխարկի մեջ» (cobra de cappello): Հետո մականունը կորցրեց իր երկրորդ մասը և վերագրվեց սեռի բոլոր ներկայացուցիչներին[5]։
Հերպետոլոգները օձերին անվանելով Հաննա, ելնելով նրա լատինական անունից (Ophiophagus hannah), սողուններին բաժանում են առանձին խմբերի։
Արքայական կոբրաները սիրում են թաքնվել քարանձավներում և փոսերում, ինչպես նաև քողարկվել ծառերի մեջ։ Որոշ օձեր նախընտրում են լինել որոշակի տարածքներում, որոշներն էլ շարժվել տասնյակ կիլոմետրերով (ինչը հաստատվել է կենդանիների վրա տեղադրված ռադիոհաղորդիչների միջոցներին հետևելով)[6]։
Արքայական կոբրաները կարող են իրենց գլուխը ուղղահայաց բարձրացնել մինչև մարմնի մեկ երրորդ մասը, նրանք նույնպես ունակ են շարժվել այս դիրքում։ Վտանգի ժամանակ, գրգռված վիճակում, կոբրաները վեր պահելով մարմնի առջևի մասը, լայնացնում պարանոցը սկավառակի տեսքով և իրարից հեռացնում առջևի ութ զույգ կողերը։ Օձի գլխի վերին մասում կա մի փոքր հարթ տարածք, աչքերը փոքր են, սովորաբար մուգ։
Արքայական կոբրաները հաճախ ապրում են մարդկանց բնակավայրերում[7]։ Պատճառն այն է, որ Ասիայում գյուղատնտեսական աշխատանքների լայնածավալ արտադրությունը հանգեցրել է արքայական կոբրաներով բնակեցված արևադարձային անտառների զգալի կրճատմանը, միևնույն ժամանակ, մշակաբույսերը գրավում են կրծողների ուշադրությունը, կրծողները՝ համեմատաբար փոքր օձերին, իսկ դրանք էլ իրենց հերթին կազմում են արքայական կոբրայի սննդակարգը։
Թույն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայական կոբրան կարգավորում է հարձակման ժամանակ թույնի սպառումը՝ փակելով թունավոր գեղձերի ծորանները մկանային կծկումների միջոցով։ Սպառած թույնի քանակը կախված է զոհի չափսերից և սովորաբար գերազանցում է մահացու չափաբաժինը կախված նրա մեծությունից։ Ամենից հաճախ, փորձելով վախեցնել մարդուն, օձը «դատարկ» խայթոցներ է անում ՝ ընդհանրապես թույն չներարկելով։ Ըստ ամենայնի, դա պայմանավորված է նրանով, որ կոբրան թույնի կարիք ունի առաջին հերթին որսի համար, և պատահական կամ անհարկի կորուստներն անցանկալի են կենդանու համար։
Արքայական կոբրայի թույնը հիմնականում նեյրոտոքսիկ ազդեցություն ունի կենդանի օրգանիզմների համար։ Թույնը արգելափակում է մկանների կծկումները, ինչը առաջացնում է շնչառական մկանների կաթված, շնչառական ու արյունատար համակարգի օրգանների խանգարումներ և մահ։ Նրա ուժն ու ծավալը (մինչև 7 մլ) բավական է, որպեսզի առաջին լիարժեք խայթոցից 15 րոպե անց զոհը մահանա[8]։ Նման դեպքերում մահվան հավանականությունը կարող է գերազանցել 75%-ը։ Բայց, հաշվի առնելով արքայական կոբրայի վարքագծի բոլոր առանձնահատկությունները, ընդհանուր առմամբ, խայթոցների միայն 10% -ն է մահացու դառնում մարդկանց համար։
Հնդկաստանում թագավորական կոբրայի խայթոցից մահերը հազվադեպ են լինում, չնայած այն բանին, որ ամեն տարի երկրում թունավոր օձերի խայթոցներից մահանում է մինչև 50 հազար մարդ։
Արքայական կոբրան շատ համբերատար օձ է։ Եթե մարդը պատահաբար հանդիպել է օձին, ապա նա պետք է անմիջապես դադարեցնի իր շարժը, կանգնի կամ նստի, խուսափի կտրուկ շարժումներ անելուց, հանգիստ շնչի և հանգիստ հետևի օձին։ Մի քանի րոպեից անց կոբրան մարդուն անվնաս առարկա համարելով կհեռանա։
Թույնի նեյրոտոքսիկ ազդեցությունն արտահայտվում է ուժեղ ցավերի, տեսողության կտրուկ անկման և կաթվածի միջոցով։ Դրանից հետո առաջ է գալիս սիրտանոթային անբավարարություն, կոմա և մահ։
Հնդկաստանում, որտեղ ամեն տարի թունավոր օձերի խայթոցներից մոտ 50 հազար բնակիչ է մահանում, հնդկացիների ամենաքիչը մահանում է արքայական կոբրայի հարձակումներից։ Վիճակագրության համաձայն, օձերի խայթոցների միայն 10% -ն է մարդու համար դառնում ճակատագրական[9]։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայական կոբրան չի տառապում շատակերությունից և դիմակայում է երկարատև հացադուլին (մոտ երեք ամիս), ճիշտ այնքան, որքան ժամանակ նրանից պահանջվում է սերունդ տալ։
Նա ստացել է գիտական անվանումը Ophiophagus hannah («օձ ուտող») է՝ իր անսովոր գաստրոնոմիական նախասիրությունների շնորհիվ։ Կենդանին մեծ հաճույքով ուտում է սեփական տեսակի օձեր։ Շատ ավելի հազվադեպ, արքայական կոբրան իր կերացանկում ներառում է խոշոր մողեսներ, ներառյալ վարաններ[10]։ Որոշ դեպքերում կոբրայի որսը իր սեփական ձագերն են։
Արագորեն հետապնդելով զոհին՝ նախ բռնում է պոչից, իսկ հետո իր սուր ատամները մխրճում կենդանու գլխի մեջ (առավել խոցելի տեղը)։ Թունավորելով սպանում է որսին ՝ մարմնին ներարկելով հզոր տոքսին։ Կոբրայի ատամները կարճ են (ընդամենը 5 մմ). Նրանք չեն ծալվում, ինչպես մյուս թունավոր օձերը։ Դրա պատճառով կոբրան չի սահմանափակվում արագ խայթոցով, այլ ստիպված է, բռնելով զոհին, մի քանի անգամ կծոտել նրան[11]։
Թշնամիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայական կոբրաները անկասկած չափազանց թունավոր են, բայց ոչ անմահ։ Եվ նա ունի մի քանի բնական թշնամիներ, որոնք ներառում են.
Վերջին երկուսը թագավորական կոբրաներին փրկության հնարավորություն չեն տալիս, չնայած նրանք չունեն բնածին անձեռնմխելիություն արքայական կոբրայի թույնի դեմ[12]։
Մաշկափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայական կոբրան տարեկան 4-6 անգամ մաշկափոխվում է։ Այն տևում է մոտ 10 օր։ Մաշկափոխվելուց հետո կենդանին դառնում է առավել խոցելի և մեկուսացված ու տաք տեղ փնտրելով, կարող է սողոսկել մարդու բնակարան, դրանով իսկ մեծ անհանգստություն ու անհարմարություն պատճառելով նրանց։
Պաշտպանական վարքագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայական կոբրան ընդունակ է հաչոցանման ձայն արձակելու։ Այդ ձայնը դուրս է գալիս կենդանու կոկորդից, երբ օձը կատաղում է։ Օձերի կոկորդի «հաչոցի» գործիքը շնչափողային դիվերտիկուլներն են, որոնք հնչում են ցածր հաճախականություններով։
Պաշտպանական հարձակումներ գործելով և օգտագործելով շնչառական ապարատի ոչ այնքան մեծ հնարավորությունները, արքայական կոբրան արձակում է իրեն բնորոշ ձայնային հաչոցներով նախազգուշական ձայներ այն անձի ուղղությամբ, ով անհանգստացրել է իրեն։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույն տարածքում գտնվող արուները հակառակ սեռին գրավելու ու տիրանալու նպատակով կարող են ծիսական կռիվներ կազմակերպել միմյանց հետ, մինչդեռ նրանք չեն կծում միմյանց։ Հաղթող արուն մնում է էգի մոտ։ Ավելին, եթե էգը արդեն բեղմնավորվել է մեկ այլ արուի կողմից, հազվադեպ, սակայն երբեմն, հաղթած արուն հարձակվում է էգի վրա, սպանում նրան, ապա կուլ տալիս[13]։
Զուգավորմանը նախորդում է արուի կարճ սիրախաղը, որի ընթացքում նա համոզվում է, որ էգը իր համար վտանգ չի ներկայացնում (էգը կարող է հարձակվել նաև արուի վրա և սպանել նրան)։ Դրանից հետո տեղի է ունենում զուգավորում, որը տևում է մոտ մեկ ժամ։ Զուգավորումից հետո էգը մոտ մեկ ամսվա ընթացքում ձու է դնում։ Այս պահին նա բույն է կառուցում, ինչը բոլորովին անսովոր է այլ օձերի համար։ Բույնը կառուցվում է փոքր բլրի վրա, որպեսզի արևադարձային անձրևների ժամանակ ջրհեղեղի դեպքում այն չվնասվի ու չհեղեղվի։ Դա մոտ մեկ մետր լայնությամբ անտառի ծածկութային մնացորդներից է պատրաստվում, որի մեջ էգը դնում է 20-40 ձու, այնուհետև մշտապես պահպանում է ջերմաստիճանը 26-28℃ մեծացնելով կամ նվազեցնելով կույտը։ Այսպիսով, ձվի զարգացման օպտիմալ ջերմաստիճանային ռեժիմն ապահովվում է բուսականության քայքայման արդյունքում։
Էգերը միշտ պահպանում են իրենց ձվերը դառնալով շատ ագրեսիվ և վտանգի դեպքում հարձակվում և պաշտպանում նրանց։ Նույնիսկ էգի թույնի ազդեցությունը մեծանում է, որը կարող է սպանել նույնիսկ զանգվածով մեծ կենդանիներին։
Ինկուբացիոն շրջանը տևում է մոտ 100 օր։ Ձագերի լույս աշխարհ գալուց առաջ էգը սողալով դուրս է գալիս բնից՝ հարյուր օրյա հարկադրված հացադուլից հետո, որպեսզի ձագերին չխժռի։ Ձվից դուրս գալով ձագերը մոտ մեկ օր «արածում» են բնի շրջակայքի ձվի դեղնուցների մնացորդները։ Երիտասարդ օձերը թունավոր են այնպես, ինչպես ծնողները, բայց դա նրանց չի փրկում գիշատիչների հարձակումներից։ 25 նորածիններից 1-2 կոբրաներն են գոյատևում է մինչև հասուն տարիք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sokolov, V. E.; Соколов, В. Е. (1984-<2000>). «Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ https://www.zoovet.ru/stati/entsiklopediya-vidov-zhivotnykh/zmei/korolevskaya_kobra/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Mehrtens, John Living Snakes of the World. — New York: Sterling, 1987. — ISBN 0806964618
- ↑ Glenday, Craig Guinness World Records 2008. — Bantam. — 2008. — P. 64. — 640 p. — ISBN 978-0553589955
- ↑ «Королевская кобра (Виды кобр) · iNaturalist». iNaturalist (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Доктор ядовитых наук // Наука в фокусе. — 2011. — № 9[001] Сентябрь. — С. 104.
- ↑ http://xn--80aexocohdp.xn--p1ai/27-/
- ↑ «How the King Cobra Maintains Its Reign» (անգլերեն). The New York Times. 2010 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Самое ядовитое существо на планете Земля». BBC News Русская служба (ռուսերեն). 2015 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Акимушкин, Игорь Иванович, Аспиды ядовитые // Мир животных: Птицы. Рыбы, земноводные и пресмыкающиеся. — 3-е изд. — М.: Мысль, 1995. — С. 444—446. — 462[1] с. — ISBN 5-244-00803-X
- ↑ «Королевская кобра – фото, описание, ареал, питание, размножение, враги» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Nevada 1976. «Королевская змея:описание,размножение,фото,яд,поведение» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}
: Text "АКВАРИУМНЫЕ РЫБКИ" ignored (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ admin (2014 թ․ փետրվարի 25). «Как размножается королевская кобра». Удивительный мир (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայական կոբրա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայական կոբրա» հոդվածին։ |
|