Դիվերտիկուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիվերտիկուլ
Schematic picture of the diverticulum.jpg
Կեղծ դիվերտիկուլի սխեմատիկ պատկեր։ A - լորձաթաղանթ; B - ենթալորձային շերտ; C - մկանային շերտ; D - շճային և ենթաշճային շերտ
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունԳաստրոէնտերոլոգիա
Commons-logo.svg Diverticula Վիքիպահեստում

Դիվերտիկուլ, բժշկության մեջ խոռոչավոր օրգանի պարկաձև արտափքումն է[1]։ Կախված դիվերտիկուլում ներառված շերտերից, տարբերում են կեղծ և իսկական դիվերտիկուլներ[2]։

Բժշկության մեջ այդ տերմինով բնորոշում են կառուցվածքներ, որոնք նորմայում առկա չեն։ Այնուամենայնիվ, սաղմնաբանությունում տերմինը օգտագործվում է որոշ նեռմալ կառուցվածքներ բնորոշելու համար, օրինակ թիրոիդ դիվերտիկուլը, որից հետագայում զարգանում է լեզուն[3]։

Բառը գալիս է լատիներեն dīverticulum-ից, որը նշանակում է "շրջանցող ճանապարհ"։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվերտիկուլները լինում են կեղծ և իսկական՝ կախված նրանց մեջ ներառված շերտերից։

  • Իսկական դիվերտիկուլները ներառում են կառուցվածքի բոլոր շերտերը, ներառյան մկանային շերտը և ադվենտիցիան, օրինակ՝ Մեկկելյան դիվերտիկուլ[2]։
  • Կեղծ դիվերտիկուլները (նաև հայտնի որպես "պսևդոդիվերտիկուլ") չեն ներառում մկանային շերտը կամ ադվենտիցիան։ Կեղծ դիվերտիկուլը ներառում է լորձային և ենթալորձային շերտը[2]։

Սաղմնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիկամներ, սեռական և միզային օրգանների զարգացման սկզբում լինում են դիվերտիկուլի տեսքով
  • Թոքեր, սկզբում լինում են հետնաղուց զարգացող դիվերտիկուլ[3]
  • Ուրցագեղձը նույնպես լինում է դիվերտիկուլի տեսքով, որը զարգանում է էնդոդերմի երրորդ ըմպանային գրպանիկից[4]
  • Վահանաձև գեղձը զարգանում է լեզվի վրա գտնվող կույր անցքից զարգացող դիվերտիկուլից[3]։
Կերակրափողային դիվերտիկուլների 3 տեսակներ: 1-Ըմպանային (Ցենկերյան) 2-Միջին կերակրափողային 3-վերստոծանիական

Մարդու պաթոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամոքսաղիքային ուղու դիվերտիկուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեկկելյան դիվերտիկուլ՝ օմֆալոմեզէնտերիկ ծորանի պահպանված հատված է, որը առկա է բնակչության 2%-ի մոտ[5] և ստամոքսաղիքային ուղու ամենահաճախ հանդիպող արատն է[6]։
  • Կերակրափողային դիվերտիկուլ կարող է ծագել կերակրափողի երեք հատվածներում՝
    1. Ըմպանային (Ցենկերյան դիվերտիկուլ)- սովորաբար արգանում է մեծ տարիքում, Կիլիանի եռանկյան տարածքում՝ կրիկոֆարինգեալ մկանի վերևում
    2. Միջին կերակրափողային
    3. Վերստոծանիական-ստորին կերակրափողային փականի ֆունկցիայի խանգարման ժամանակ (ախալազիա)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «diverticulum | Definition of diverticulum in English by Lexico Dictionaries»։ Lexico Dictionaries | English։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-02-ին։ Վերցված է 2019-07-17 (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 Townsend, Jr. Courtney M., Daniel Beauchamp R., Mark Evers B., Mattox Kenneth L. (2017)։ Sabiston Textbook of Surgery: The Biological Basis of Modern Surgical Practice (20th ed.)։ Philadelphia, PA։ ISBN 9780323299879։ OCLC 921338900 (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 Sadler, Thomas W. (2012)։ Langman's Medical Embryology (12th ed.)։ Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins։ ISBN 9781451113426։ OCLC 732776409 (անգլ.)
  4. Standring Susan (2016)։ Gray's Anatomy: The Anatomical Basis of Clinical Practice (41st ed.)։ [Philadelphia]։ ISBN 9780702052309։ OCLC 920806541 (անգլ.)
  5. Elsayes Khaled M., Menias Christine O., Harvin Howard J., Francis Isaac R. (July 2007)։ «Imaging manifestations of Meckel's diverticulum»։ AJR. American Journal of Roentgenology 189 (1): 81–88։ ISSN 1546-3141։ PMID 17579156։ doi:10.2214/AJR.06.1257 (անգլ.)
  6. Sagar Jayesh, Kumar Vikas, Shah D. K. (October 2006)։ «Meckel's diverticulum: a systematic review»։ Journal of the Royal Society of Medicine 99 (10): 501–505։ ISSN 0141-0768։ PMC 1592061։ PMID 17021300։ doi:10.1258/jrsm.99.10.501 (անգլ.)
  7. Yam, Julie; Ahmad, Sarah A. (2019), «Esophageal Diverticula», StatPearls (StatPearls Publishing), PMID 30422453, http://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK532858/, վերցված է 2019-07-17 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]